Բաքուն բացահայտ դժգոհում է Իրանի նախագահից

18/12/2017 schedule23:35

Քաղաքագետ Գագիկ համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է երեկ Նախիջեւանում ադրբեջանցի եւ իրանցի գործիչների հանդիպման մասին ու բերում փաստարկներ այն մասին, որ լարված են Իրանի ու Բաքվի հարաբերությունները.

«Դեկտեմբերի 17-ին տեղի ունեցած Նախիջևանի օրենսդիր մարմնի ղեկավար Վասիֆ Թալիբովի և Իրանի մեջլիսի խոսնակ Ալի Լարիջանիի հանդիպումը պատճառ դարձավ,որ ադրբեջանական մամուլը, որը գրեթե ամբողջությամբ վերահսկվում է Ալիևների կողմից, լույս տեսնի Իրանի նախագահ Հասան Ռոհանիի արտաքին քաղաքականությունը քննադատող հոդվածներով... 
Միայն այն,որ այս հոդվածները հրապարակվել են՝ ապացույց է, որ Իրան-Ադրբեջան հարաբերությունները բավականին լարված են... Բաքվում լավ են հասկացել, որ Թեհրանի ներկայիս ղեկավարությունը մտադրություններ չունի հավատալու Ադրբեջանի բռնապետին,որը Թեհրանի հետ փորձում է խաղալ մի խաղ,որին Իրանում շատ լավ ծանոթ են՝խոսքի և գործի անհամապատասխանություն խաղն է... Բաքվում էյֆորիա է առաջացրել Լարիջանիի և Թալիբովի հանդիպումը... Ալիևյան ԶԼՄ-ները փորձում են սեփական հասարակությանը համոզել, որ հայամետ Ռոհանիի դեմ է գործում նաև երկրի հոգևոր առաջնորդը՝ այաթոլա Ալի Հոմեյնին, ով, իբրև թե, հովանավորում է Ռոհանի-Զարիֆ տանդեմի դեմ գործող այսպես կոչված Լարիջանիի կլանը: Բաքուն մեծ հույս ունի, որ այդ կլանը իշխանության կգա և ամբողջությամբ կնվիրվի Ադրբեջանին...

 
Զարամանալի էակներ են մեր արևելյան 99-ամյա հարևանները... Բացարձակ չեն փորձում իրենց մեջ փնտրել Իրան-Ադրբեջան հարաբերություններում գոյություն ունեցող ճգնաժամային երևույթների պատճառները և փորձում են իրենց դիլետանտությամբ դաս տալ մի երկրի, որը համարվում է աշխարհի հնագույն քաղաքակրթություններից մեկը, մի երկրի, որը դիվանագիտության դարբնոցներից մեկն է աշխարհում և այդ ամենի շնորհիվ, ի տարբերություն շատ ժողովուրդների և երկրների, կարողացել է հասնել մինչև 21-րդ դար, պահպանել ու պաշտպանել իր անկախությունը... Ապշերոնյան պրիմիտիվ բռնապետը մտածում է, թե Թեհրանում ծանոթ չեն Բաքվի շատ դեպքերում քողարկված,իսկ շատ դեպքերում էլ բացահայտ հակաիրանական քաղաքականությանը... Միայն Իսրայել-Ադրբեջան ռազմաքաղաքական սերտ հարաբերությունները բավարար են, որ Թեհրանը երես թեքի շիաական Ադրբեջանից... Ըստ լավատեղյակ աղբյուրների՝ Ադրբեջանի տարածքում տեղակայված են իսրայելական 2-3 ռազմաբազաներ, որոնք գտնվում են ադրբեջանա-իրանական սահամանին շատ մոտ... 


Թեհրանում համոզված են,որ հենց Բաքուն է հովանավորում Իրանի հյուսիս-արևմուտքում գործող ադրբեջանական անջատողականներին,որոնք փորձում են սրել իրավիճակը Իրանի այդ տարածաշրջանում...Ադրբեջանը բացահատ չի հավակնում այսպես կոչված Հարավային Ադրբեջանի նկատմամբ,բայց դեմ էլ չէ,որ այդ տարածքները միանան ներկայիս շինծու Ադրբեջանին... Ալիևյան ԶԼՄ-ները մեծ հաճույքով տարածում են "Հարավային Ադրբեջանի ազգային զարթոնք" շարժման առաջնորդ Մահմուդալի Չոհրաղանլըի հակաիրանական կոչերը և հայտարարությունները... Իրանում նաև տեղյակ են Ալիևի աթեիստ աշխատակազմի հակաշիաական քաղաքականության մասին...Լինելով աշխարհում երկրորդ շիաական պետությունը՝ Ադրբեջանը վարում է բացահայտ հակաշիաական քաղաքականություն... Նարդարանի բնակիչների նկատմամբ ճնշումները,ինչպես նաև "Ադրբեջանի Իսալամական կուսակցության" նկատմամբ հալածանքները և մեղադրանքները Իրանի հետ համագործակցելու մեջ,բավական ծանր են ընդունվում Թեհրանում...Բաքվի և Թեհրանի շահերը չեն համընկնում Կասպից ծովի բաժանման հարցում..Ադրբեջանի և Իրանի միջև կան նաև տնտեսական հակասություններ... 


Այսքանից հետո Բաքվում դեռ հույս ունեն, որ Թեհրանում իշխանության մեջ գտնվող ինչ-որ մեկը կարող է ադրբեջանամետ լինել... Հարավկովկասյան հանրապետությունների անկախացումից հետո Բաքուն միշտ դժգոհում է Իրանի նախագահներից՝Ալի Աքբար Հաշեմի Ռաֆսանջանիից,Մոհամադ Խաթամիից, Մահմուդ Ահմադինեջադից,իսկ հիմա էլ Հասան Ռոհանիից,որոնք իբրև թե վարում են հայամետ արտաքին քաղաքականություն... Իրականում, Իրանի բոլոր նախագահները վարում են սեփական երկրի շահերը պաշտապնող արտաքին քաղաքականություն...Նույնիսկ եթե Իրանի որևէ ազգությամբ թուրք՝ բարձրպաշտոնյա ադրբեջանցի էլ լինի, միևնույն է, նրա համար պաշտոնական Թեհրանի շահը վեր է իր ազգային շահերից...
Քանի դեռ Ադրբեջանը հակաիրանական ուժերի պլացդարմ է, պաշտոնական Թեհրանը, բացի ազերիամետ խոսքերից, գործի չի անցնի...» 

Տպել
3286 դիտում

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից