Աջ ղեկով մեքենաների շահագործումն արգելելը հակասահմանադրական է. Ս. Ղահրամանյան

Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ, «Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպության հիմնադիրներից Սերգեյ Ղահրամանյանը աջակողմյան ղեկային համակարգ ունեցող մեքենաների ներմուծումը, հաշվառումը եւ հետագայում շահագործումը արգելելու մասին կառավարության որոշման նախագիծը անհիմն է որակում: Այդ մասին Սերգեյ Ղահրամանյանն ասաց armtimes.com-ի հետ զրույցում, պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս եք գնահատում կապի, տրանսպորտի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության հեղինակած նախագիծը:

Սերգեյ Ղահրամանյանը հիշեցրեց, որ ՃՈ-ի պետը «Աքիլես» կազմակերպության ներկայացուցիչ Սվետլանա Գրիգորյանին տրամադրել է ավտովթարների վերաբերյալ վիճակագրություն, որտեղ աջակողմյան ղեկային համակարգ ունեցող մեքենաների մասնակցությամբ վթարները կազմել են ընդամենը 10 տոկոս:

«Եթե նախարարն ասում է, որ աջ ղեկային համակարգ ունեցող մեքենաները վտանգ են ներկայացնում, ապա ես չեմ կարող ասել, որ 10 տոկոսը 100 տոկոսի մեջ մեծամասնություն է»,- ասաց Սերգեյ Ղահրամանյանը՝ նշելով, որ հիմնավորումը ոչ թե անհեթեհեթություն է, այլ պարզապես ոչինչ չի ասում:

Ավագանու անդամը անհիմն է համարում նաեւ այն, որ կայանելու դեպքում խախտում են կատարում մեծամասամբ աջ ղեկային համակարգ ունեցող մեքենաները: «Կարող եմ փաստել, որ ձախ ղեկային համակարգ ունեցող մեքենաների վարորդներ կան, որոնք լկտի պահվածքով են աչքի ընկնում եւ որոնց համար ղեկը բացարձակ կապ չունի: Դա գալիս է զուտ վարորդական էթիկայի կանոններից ելնելով: Մեքենա վարելու համար պետք է պարզապես ուղեղով մտածել եւ առաջնորդվել մաթեմատիկական որոշ հաշվարկներով»,- նկատեց մեր զրուցակիցը:

Անդրադառնալով կառավարության որոշման նախագծի վերահաշվառումն արգելելու դրույթին, Սերգեյ Ղահրամանյանն ասաց, որ վերահաշվառման տակ կարելի է շատ գործընթացներ պատկերացնել: «Օրինակ՝ վերահաշվառումը կարող է լինել սեփականատերերի փոփոխությունը կամ գույքահարկը վճարելով տեխզննման կտրոնը ստանալու պահը: Այժմ վերահաշվառել տերմինը կարող է կիրառվել կամ նվիրատվություն անելիս, կամ առքուվաճառքի ժամանակ: Նախագծով ասվում է, որ մինչեւ ապրիլի 1-ը ներմուծված մեքենաների վրա դա պետք է տարածվի, վերահաշվառման արգելք է դրվում: Փաստացի, մարդիկ, որոնք ունեն մեքենա, չեն կարող վաճառել: Իհարկե, պարտադիր պայման չի մեքենա ունեցողի համար այն վաճառելը, բայց մի իրավիճակ է գալիս, երբ մարդ ցանկանում է այլ մեքենա գնել կամ պարզապես օտարել իր գույքը»,- ասաց «Վարորդի ընկեր» կազմակերպության հիմնադիրը՝ նկատելով, որ քաղաքացին այդպիսով փաստացի զրկվում է սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքն օտարելու հնարավորությունից:

«Դա առաջ է բերում մարդու սահմանադրական իրավունքների ոտնահարում: Այդ մասին որեւէ հիմնավորում չեն նշել, միայն ասում են, որ որոշումով Սահմանադրության ոչ մի նորմ չի խախտվում: Փաստացի ինչպե՞ս հասկանանք, եթե քաղաքացին որոշել է վաճառել իր աջ ղեկային համակարգով մեքենան: Վերահաշվառում չի կարող իրականացնել եւ պետք է ստիպված գումարը վերցնի, բայց անվանափոխություն չիրականացնեն: Դա խնդիրներ կառաջացնի տուգանքների վճարման, ակտերի բողոքարկման եւ այլ հարցերի ժամանակ»,- ասաց Սերգեյ Ղահրամանյանը:

Հարցին՝ «Վարորդի ընկեր» կազմակերպությունը պայքարելո՞ւ է այս նախագծի ընդունման դեմ, Սերգեյ Ղահրամանյանը պատասխանեց. «Դեռեւս նման մտադրություն չկա: Քաղաքական եւ տնտեսական ցանկացած որոշում շատ հեշտ անցկացվում է, եթե հեղինակը կառավարությունն է: Նախագիծը մշակել է տրանսպորտի նախարարությունը, որի փաստացի ղեկավարը կառավարության ղեկավարն է՝ ի դեմս ՀՀԿ-ական Կարեն Կարապետյանի: Բնականաբար, իրենք պետք է անցկացնեն այդ որոշումը: Նախատեսում ենք, որ փորձենք վարորդների անունից հետագայում դատական հայցեր ներկայացնենք Սահամանդրությանը հակասելու հիմքով, որովհետեւ սեփականությունը օտարել չեն կարողանալու: Պիկետներ կամ փողոցային պայքար դեռեւս չի նշմարվում: Պետք է հաշվի առնել, որ հասարակությունն իներտ է»:

Նշենք, որ կառավարության որոշման նախագիծը տեղադրվել է «e-draft.am» իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում: Առցանց քվեարկությունների արդյունքներով նախագծին դեմ է 350 հոգի, կողմ՝ 27-ը կամ դեմ է 93 տոկոսը, կողմ՝ 7 տոկոսը:

Տպել
5497 դիտում

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են