Սերժ Սարգսյանը մեսիջ է հղում վարչապետին, որ համաձայնի դառնալ փոխվարչապետ. Ստյոպա Սաֆարյան

Վարչապետի առաջիկա ընտրությունների, հնարավոր թեկնածուների ու Սերժ Սարգսյանի հետագա պաշտոնավարման մասին մեր հարցերին պատասխանեց Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր, քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը: Վերջինս կարծում է՝ միանշանակ, Սերժ Սարգսյանն է լինելու ՀՀ հաջորդ վարչապետը:

- Պարոն Սաֆարյան, վերջերս «Արմենիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Սերժ Սարգսյանը դրական խոսեց ներկայիս վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարության եւ նրա անձի մասին՝ նշելով,  որ վերջինս իր համար ընդունելի եւ օգտակար անձնավորություն է: Ի՞նչ մեսիջ էր պարունակում այս խոսքը, արդյո՞ք դա նշանակում է, որ չի բացառվում՝ վարչապետի ընտրություններում Կարեն Կարապետյանը լինի ՀՀԿ-ի թեկնածուն:

- Ես կարծում եմ վարչապետի հարցը արդեն պարզ է: Կարծեք թե, վարչապետի տեղում ավելի շատ կարող է Սերժ Սարգսյանը լինել: Այլ բան է, որ Սերժ Սարգսյանը նման ուղերձներ հղում է Կարեն Կարապետյանին նրա համար, որ վերջինս համաձայնի դառնալ առաջին փոխվարչապետ:

- Gallup International Association-ի անցկացրած վերջին հարցումները ցույց տվեցին, որ Կարեն Կարապետյանի վարկանիշն ընկել է: Ի՞նչ հակասություն կա այդ հարցումների ու Սերժ Սարգսյանի վերոնշյալ հայտարարության միջեւ:

- Ոչ մի հակասություն չկա: Իրականում, ուղղակի, հարցումները ցույց են տալիս, որ Կարեն Կարապետյանը որպես վարչապետ, չի ձգում, իսկ այ, Սերժ Սարգսյանը կարծում է, որ որպես իր տեղակալ լավը կլինի:

- Պարոն Սաֆարյան, իսկ ի՞նչ են ցույց տալիս Ձեր վերլուծությունները, եթե ո՛չ վարչապետ, ապա կառավարությունում ի՞նչ ազդեցիկ պաշտոնում կլինի Սերժ Սարգսյանը, որտե՞ղ կցանկանա շարունակել իր «ծառայությունը», ինչպես ինքն է նշում հարցազրույցում:

- Բացի վարչապետից ուրիշ ոչ մի: Նախագահ չի դառնա, իսկ կառավարությունում այլ պաշտոն չի զբաղեցնի: Կարող է միայն մի պահ որոշել կարճաժամկետ մնալ կուսակցության նախագահ:

- Շատ է խոսվում նաեւ, որ կարող է դառնալ պաշտպանության նախարար: Ի՞նչ կասեք սրա մասին:

- Դա բացառվում է ուղղակի: Նա չի կարող մնալ եւ աշխատել որեւէ մեկի կամ Կարեն Կարապետյանի ենթակայության տակ: Նման բան ուղղակի բացառված է: Որեւէ նախարարի, թեկուզ եւ ուժային, բացառում եմ: Ես ճիշտ հակառակն եմ տեսնում, որ նա կնախընտրի լինել վարչապետ՝ իր վրա վերցնելով ռազմական եւ արտաքին քաղաքականության ուղիղ ղեկավարումը, ի դեմս այդ բլոկի նախարարների, իսկ տնտեսական բլոկը կթողնի, հավանաբար, Կարեն Կարապետյանին:

- Օրեր առաջ Սերժ Սարգսյանը հանդիպում ունեցավ ՀՀԿ-ի՝ Անդրանիկ Մարգարյանի անվան քաղաքական դպրոցի ունկնդիրների հետ, որին Դուք եւս ներկա էիք: Ի՞նչ կասեք հանդիպման մասին, ի՞նչ նոր պարզաբանումներ եղան Ձեզ համար:

- Հանդիպումը եղել է բացառապես եւ առաջին հերթին դպրոց այցելած կամ հենց դպրոցի ունկնդիրների առջեւ հանդես եկած ամենատարբեր փորձագետների եւ դասախոսների հետ: Մենք ուղղակի կիսվել ենք այն տպավորություններով, որոնք ստացել ենք, եւ ըստ այդմ որոշակի առաջարկություններ ներկայացրել՝ ծրագիրն ավելի բարելավելու եւ ավելի շատ հմտություններ զարգացնելու համար: Եթե ուզում եք իմանալ որեւէ կոնկրետ առաջարկ՝ ավելի շատ ընդդիմադիր գործիչների հրավիրելու մասին առաջարկ է եղել, որպեսզի Հանրապետական կուսակցության երիտասարդ ակտիվի համար սովորական լինի ընդդիմադիր խոսքը, տարաձայնությունը եւ նրանք ավելի հակված լինեն քաղաքականության մեջ կոնֆլիկտները լուծել բանավեճերի, համոզելու միջոցով: Սակայն ես ինձ թույլ չեմ տա բացել որեւէ այլ մանրամասն, որովհետեւ, որքան էլ հանդիպումն առանձնապես մեծագույն ստրատեգիական խնդիրների չի վերաբերել, համենայնդեպս հայտարարվել է, որ հանդիպումն առանց հղումների է, չլուսաբանման ենթակա, ուղղակի, որպեսզի բոլոր կողմերը կարողանան անկաշկանդ հայտնել իրենց դիտարկումները:

ՀայԱրփի Բաղդասարյան

Տպել
7164 դիտում

Անդադար աշխատել եմ՝ հասնելու նրան, որ պարոն Ալիևի հանդեպ գործողություններ և պատժամիջոցներ կիրառվեն. ֆրանսիացի պատգամավոր

Սգում ենք հայ ժողովրդի հետ միասին. ՀՀ-ում ՌԴ դեսպանություն

Հայոց ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր

Մեր ազգը ենթարկվեց զանգվածային կոտորածների, ցավոք, սա չի դադարում լինել առօրյա մարտահրավերներից մեկը. Ալեն Սիմոնյան

ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Միմյանց բախվելուց հետո ավտոմեքենաները հրդեհվել են՝ վերածվելով մոխրակույտի. խոշոր վթար Գյումրիում (լուսանկարներ)

Բելգիայի ԱԳ նախարարը Բրյուսելում մասնակցել է Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մոմավառությանը

Քաղաքացիների իրավունքների ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են իրականցվում․ ՄԻՊ-ը՝ Տավուշի դեպքերի մասին

Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ են նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար. ՀՀ նախագահ

Ոճրագործությունների չդատապարտումը հանգեցնում է ավելի բացասական երևույթների, ինչպես ԼՂ բնակիչների տեղահանումն էր․ ՀՀ ՄԻՊ

Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը

Եվրոպական խորհրդարանը 37 տարի առաջ 1915-ի իրադարձությունները ճանաչել է որպես ցեղասպանություն. Կալյուրանդ

Ադրբեջանի և Հայաստանի կողմից առանց արտաքին միջամտության համաձայնության հասնելը չափազանց կարևոր է. Հուլուսի Քըլըչ

Արդեն ունենալով անկախ պետություն՝ պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Ավինյանի ուղերձը

Սերունդներին պատերազմից պաշտպանելու ճանապարհը միասին ապագա կառուցելն է. Էրդողանը 1915-ի իրողությունը ժխտող ուղերձ է հղել

Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր

Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոն

Ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը. Ֆրանսիայի դեսպան

Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. Անահիտ Մանասյանի ուղերձը

21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ

Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ

Հայաստանի ինքնիշխան իրավունքն է ՀԱՊԿ-ից դուրս գալը. Թասմագամբետով

Նիկոլ Փաշինյանն ու մյուս բարձրաստիճան պաշտոնյաները հարգանքի տուրք են մատուցել 1,5 միլիոն հայերի հիշատակին (լուսանկարներ)

Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին (լուսանկարներ)

Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ դրություն հայտարարել. Խալաթյան