Բարձրագույն կրթության օրինագիծ. հանրային քննարկում` ուսանողների մասնակցությամբ

ՀՀ կրթության և գիտության նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ նախարարությունը նախաձեռնել է «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նախագծի հանրային քննարկումների շարք, որի շրջանակում Երևանի պետական համալսարանում ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը հանդիպել է ՀՀ բուհերի ուսանողական խորհուրդների, Ուսանողական ազգային ասոցիացիայի, Հանուն գիտության զարգացման շարժման ներկայացուցիչների հետ: Նախարարը նշել է, որ նախատեսվում է նախագծի քննարկում նաև հասարակական կազմակերպությունների և Հանրային խորհրդի ներկայացուցիչների հետ:

Լևոն Մկրտչյանի խոսքով` «Բարձրագույն կրթության մասին»  ՀՀ օրենքի նախագծով արմատական փոփոխություններ են նախատեսվում բարձրագույն կրթության ողջ համակարգում. «Այս փոփոխությունները երեք տարվա ընթացքում պետք է հանգեցնեն նրան, որ ունենանք որակապես այլ մակարդակի բարձրագույն կրթության համակարգ: Այս իմաստով կարևոր են նաև ձեր նկատառումները՝ ինչպես բարելավել օրենքը, քանի դեռ այն քննարկման փուլում է: Օրենքի փիլիսոփայությունը հետևյալն է՝ Հայաստանը դիտարկել որպես մեկ միասնական կրթագիտական տարածք, որի կենտրոնում ուսանողն է:  Վերջինիս պետք է տալ շարժունության հնարավորություն այդ տարածքում, որպեսզի նա զարգացնի իր գիտելիքներն ու հմտությունները և իր ուսումնառության ընթացքում ձևավորի յուրաքանչյուր կրթական աստիճանի համար կոնկրետ կրեդիտներ: Դրանց մի մասը նա կարող է հավաքել ուսումնական հաստատությունում, մյուս մասը՝ գիտական և այլն: Այսինքն՝ օրենքը տալիս է այդ հնարավորությունը՝ մասնակի և ամբողջական կրթության, ինչպես նաև նախաբակալավրիատի: Մյուս կարևոր փոփոխությունը պետպատվերի ձևավորման կարգն է, երբ անցում է կատարվելու կրթաթոշակային համակարգի` երեք բաղադրիչով՝ սոցիալական, առաջադիմության և նպատակային տեղերի: Սա բավականին լուրջ սոցիալական խնդիրներ կլուծի: Բացի այդ, օրինագծով ձևավորվում է բաց հարթակ՝ ակադեմիական ազատությունների և կրթական պլատֆորմների ուղղությամբ՝ կրկնակի դիպլոմներ, համատեղ ծրագրեր, ցանցային համալսարաններ, գիտություն-կրթություն-աշխատաշուկա ճկուն մեխանիզմների ձևավորում և այլն»,-նշել է նախարարը՝ ընդգծելով, որ փոփոխություններ են նախատեսված նաև բուհերի հաշվետվողականության բարձրացման և կառավարման համակարգի բարեփոխման տեսանկյունից:

ՀՀ ԿԳՆ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Ռոբերտ Սուքիասյանն ուսանողներին ներկայացրել է օրենքի նախագծի հիմնական դրույթները: Նրա խոսքով՝ օրենքով սահմանվում կամ լիովին վերանայվում են բարձրագույն կրթության ոլորտին առնչվող մի շարք խնդիրներ: Դրանք են՝ ուսումնական գործընթացի կազմակերպման նոր սկզբունքների և պայմանների ներդրում (բարձրագույն կրթության եռաստիճան համակարգ, բարձրագույն կրթության կարճ շրջափուլ՝ նախաբակալավրի որակավորում, մասնագիտության դոկտոր (գիտությունների թեկնածու՝ PhD), մասնագիտության կրթական ծրագրի չափորոշչի ձևանմուշի սահմանում, որակավորումների պետական գրանցամատյան, ամբողջական և մասնակի բեռնվածությամբ ուսումնառության կազմակերպում և այլն),  բուհերի ֆինանսավորման սկզբունքներ և պայմաններ, դրանց ինստիտուցիոնալ ինքնավարության և հաշվետվողականության պատշաճ հավասարակշռության ապահովման ընդունված պահանջների ու մեխանիզմների ներդրում ու կիրարկում, որը ֆինանսական միջոցների արդյունավետ օգտագործման կարևոր պայմաններից է:

Բացի այդ, միջազգային օրենսդրությանը համապատասխան բարձրագույն կրթության բնագավառին վերաբերող հիմնական և կիրառվող հասկացությունների սահմանում, ինչպես նաև օտար լեզուներով դասավանդման հնարավորության ընձեռում, բարձրագույն կրթության կազմակերպում ինտեգրված ուսուցման  ձևով, բուհերի կողմից համատեղ կրթական ծրագրերի իրականացում և համատեղ որակավորումների շնորհում,  ընդունելության նոր մեխանիզմների ու պայմանների ներդրում (ՀՀ-ում գործող բոլոր բուհերի բակալավրի աստիճանի ընդունելության համար «Հայոց լեզու» առարկայի քննության պարտադիր պահանջի սահմանում, բուհերի կողմից ընդունելության մուտքային պահանջների սահմանում և մրցույթի անցկացում), բուհերի ուսանողական մարմինների դերի հստակեցում, օրենքում դրանց դերի ամրագրում և բուհի կողմից տրամադրվող ֆինանսավորման ֆիքսված չափի սահմանում/0.2%/ և այլն:

Հանդիպման ընթացքում ուսանողները բարձրաձայնել են իրենց հուզող բոլոր հարցերը, ինչպես նաև հանդես եկել առաջարկներով: Մասնավորապես, նրանց հետաքրքրել են կառավարման խորհուրդներում ուսանողների ներգրավվածության ավելացման, վարձավճարների, նախաբակալավրիատի, անընդհատության սկզբունքի ապահովման, շարժունության և այլ հարցեր:

Տպել
3430 դիտում

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», բայց դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա