Երևան
15 °C
ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների եւ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ ազգությամբ հայ, ԱՄՆ քաղաքացի Ռ.Ք.-ն 2017 թվականի սեպտեմբերին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում գրանցել է «Martin Avagyan» օգտատիրոջ կեղծ տվյալներով անհատական էջը, որի միջոցով հրապարակել է նյութեր` «Մարտիկներ հանուն արդարության» անվանմամբ խմբավորում ձեւավորելու, խմբավորման գործունեության մարտավարության, դրա անդամների կարգապահության, անվտանգության եւ գաղտնապահության կանոնների մասին: Քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա որոշում է կայացվել նշված անձին՝ նրա կողմից կատարված ենթադրյալ հանցագործության՝ հանցավոր համագործակցություն ստեղծելու փորձի եւ ահաբեկչության նախապատրաստության համար ՀՀ քրեական օրենսգրքի 34-223-րդ հոդվածի 1-ին մասով եւ 35-217-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, դատարանի որոշմամբ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը եւ հայտարարվել է հետախուզում: Այս մասին այսօր առավոտյան հաղորդագրություն տարածեց ԱԱԾ մամուլի կենտրոնը: Նշված ֆեյսբուքյան օգտատիրոջ ընկերների շարքում մեծ թիվ են կազմում «Սասնա ծռեր»-ի հետ կապ ունեցող անձինք:
Այս դեպքի առնչությամբ մեր հարցերին պատասխանում է Ժիրայր Սեֆիլյանի եղբայրը՝ Թորոս Սեֆիլյանը, որը նույնպես սույն օգտատիրոջ ֆեյսբուքյան ընկերներից է:
- Պարոն Սեֆիլյան, ի՞նչ կասեք, ձեր ֆեյսբուքյան ընկեր Martin Avagyan օգտատիրոջ մասին:
- Ծանոթ չեմ, ոչ էլ կարծիք կարող եմ կազմել, ֆեյսբուքի ընկեր է, ոչինչ ավելին:
- Տեղյա՞կ եք, որ ԱԱԾ-ն հետախուզում է սկսել նրա նկատմամբ:
- Ոչ. տեղյակ չեմ:
- Նրա ընկերների ցուցակում գրեթե բոլորը «Սասնա ծռեր»-ի համակիրներ են, ի՞նչ կասեք սրա մասին:
- Հնարավոր է, որ ընկերներ լինեն, շատերը կան այսօր «Սասնա ծռեր»-ի անդամների և համակիրների ընկերներում, բայց չկարծեք, որ այդ մարդիկ նրանց բարեկամն են, կամ ընկերն են:
- Ձեր նկատմամբ կարող է արդյո՞ք քրեական հետապնդում սկսվել:
- Ամեն ինչ հնարավոր է, քանի այս համակարգի ներսում ապրում ենք, ամեն ինչ հնարավոր է այստեղ: Այսինքն՝ մարդ արարածն այսօր, որքան պիտի արթուն լինի՝ գիտակից լինի, որ կարողանա զանազանել, ով՝ ով է: Ահագին մարդիկ խանգարում են, ահագին մարդիկ փորձում են աջակցել, խանգարված մի լաբիրինթոս է դարձել հայկական քաղաքական դաշտը:
- Ի՞նչ կասեք նրա մասին, որ այդ օգտատիրոջ խորհուրդներով, ցուցումներով եւ միջոցներով ՀՀ-ում ահաբեկչության էր նախատեսվում իրականացնել, ինչպես նշված է ԱԱԾ մամուլի կենտրոնի հաղորդագրության մեջ:
- Այդպիսի մտքեր արտահայտողներ կան, ես հիմա, եթե իմ փակագծերը բացեմ և սկսեմ խոսել, թե կոնկրետ իմ հետ ովքեր են կապվում, և ինչ մտքեր են արտահայտում, ուղղակի պիտի շշմեք, շատերը պիտի շշմեն, ԱԱԾ-ն կսկսի շատ մտահոգված գործի գցվել: Եթե հիմա ես ասեմ բաներ, որ մարդիկ ինձ զանգում ու գրում են, ոմանց ո՛չ ծանոթ եմ, ո՛չ էլ տեսել եմ, բայց որպես Սեֆիլյան կապվում են հետս, և ինչ մտքեր են հղացնում ... Եթե ես դրանք հրապարակեմ, իրոք շատ վտանգավոր բան արած կլինեմ, որովհետև իմ մոտ շատ վտանգավոր մտքեր են արտահայտում, և ոմանք ինձ հարգելով, Ժիրայրին հարգելով՝ ձևացնում են, որ մեզ մոտիկ են՝ մեզանից կանաչ լույս սպասելով: Եթե ես սրանց մասին սկսեմ խոսել, իսկապես կխանգարվի քաղաքական դաշտը: Դրա համար ես ավելի զուսպ եմ մնում:
- Իսկ կոնկրետ այս անձը Martin Avagyan օգտատիրոջ անունով, ձեզ ի՞նչ-որ բան գրել է:
- Հիմա ես հիշեցի՝ ում մասին եք ասում, ամերիկահայ է, ես տեսել եմ նրա նկարները, գրառումները, դնում է ֆեյսբուքում, բայց դա մարդու անձնական գործողությունն է, եւ ինքը պիտի պատասխան տա դրա համար, որքան լուրջ է, կամ որքանով անլուրջ: Ես հիմա ձեզ ասացի, շատերը ինձ հետ կապվում են, և ինչ մտքեր են արտահայտում, եթե ամեն ինչ պիտի ասեմ, իրապես դուք կսկսեք մտահոգվել:
- Իսկ ձեզ հետ նման նպատակներով կապ հաստատողները Հայաստանի՞ց են, թե՞ այլ երկրներից:
- Երկու տեսակն էլ կա: Մարդիկ, որոնք ապրում են արտերկրում լուրջ մտահոգություններ ունենալով, սկսել են շատ սուր, ծայրահեղ մտածել, որովհետև առիթ է տրվել մեր այժմյան համակարգի կողմից: Սա լուրջ մտահոգության առիթ է, և ԱԱԾ-ն պիտի մտահոգվի, բայց ԱԱԾ-ն նախ պետք է ավելի լրջանա այն իմաստով, որ պետք է իրապես Հայաստանի անվտանգությամբ զբաղվի: Քանի որ մեր երկրի հիմքը դրվեց ոչ լավ ձևով, և նպատակներ չկային, որ ունենալու ենք բարոյական մի երկիր, և ահավասիկ հասանք այս հանգրվանին, որովհետև հիմքը դրվեց, և մարդիկ սկսեցին ծայրահեղությունից ծայրահեղություն գնալ: Մենք ուշացել ենք արդեն, բայց եթե քաղաքական դաշտին հետևենք, այսօր ինչերով են զբաղված, մեկը մյուսին վատ բան է ուզում ասել, մեկը մյուսին ուզում է կծել, բայց արտագաղթը ո՞վ պիտի կանգնեցնի, շարքային քաղաքացի՞ն թե՞ պետության ղեկավար մարմինը:
Այսօր, եթե նույնիսկ ԱԱԾ-ն այդպիսիներին փորձի հալածել իմաստը ո՞րն է, թող իրենք հալածեն այն ղեկավար մարդկանց, որ երկիրն այս վիճակին հասցրեցին, առանց հիմքի, առանց ապացույցի, փաստի, մարդկանց բանտարկում են, ո՞նց կարելի է, ո՞ւր ենք ապրում, Հարավաֆրիկյան ջունգլիներո՞ւմ: Որտե՞ղ ենք ապրում, ես չհասկացա մինչև երբ պիտի փորձեն այս ձևով ուժ կիրառել ժողովրդի վրա: Մինչև ե՞րբ պիտի փորձեն ընդդիմադիր կեցվածք ունեցող մարդուն հալածել, սա պիտի իր վերջը գտնի, այսպես չի լինի: Սա իրենք էլ գիտեն, բայց պարզապես մենք ազգովի ժամավաճառությամբ ենք զբաղվում: Այսօր եթե մենք իսկապես ունենայինք ազգային արժանապատվություն, մենք այստեղ հասած չէինք լինի, բոլոր ղեկավար մարմինները, բոլոր կուսակցությունները, բոլորը ուրիշ բաներով են զբաղված, բոլորի մասին է խոսքը, չկա մի կուսակցություն, որի մասին ես կարող եմ մի լավ բան ասել: Եվ այսպե՞ս պետք է լիներ, ոչ՝ ճիշտ հակառակը պիտի լիներ, բազմատեսակ կուսակցությունները, եթե ազնիվ լինեին, առողջ մրցակցությամբ մենք քաղաքական դաշտ կձևավորեինք:
Նիկոլայ Ավետիսյան
Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը
Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է
Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում
Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա
Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել դրան․ Կասուն՝ Խանդանյանին
«Խաղաղության խաչմերուկ»-ը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն․ Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին
Փոխվարչապետը «Վեոլիա» ընկերության փոխնախագահի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել
Քաղաքացին ընկել է շենքի նկուղը
Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից. Կոբախիձե
Ինչ վիճակում է երրորդ հարկից ընկած 1-ամյա երեխան. ԲԿ-ն նոր մանրամասներ է հայտնել
Լավրով & Մարգո քոմփնին պատմության մեջ կմնան իրենց «հայրենիքին» ստորագույն հարվածը հասցրած կիսահայեր․ Սաֆարյան
Գյումրիում տղամարդը սպառնացել է նետվել կամրջից և ինքնասպան լինել
Բնակիչները գոհունակություն են հայտնել Կառավարության նախաձեռնությունից․ մանրամասներ վարչապետի տավուշյան այցից
«ՊԱԶ»-ը բախվել է քարե պարսպին և հայտնվել մեղվափեթակների մեջ․ ուղևորներին մեղուները խայթել են, 29 հոգի հիվանդանոցում է
Ռուս խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում լիովին կատարված է․ Պետդումա
Վարչապետը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ բնակավայրերում տների կառուցման ծրագրի ընթացքին (լուսանկարներ)
4 գյուղերը սովետական տարիներին ադրբեջանական են եղել. բնակիչ (տեսանյութ)
Երբ կանայք հաջողում են քաղաքականության մեջ, հաջողում է պետությունը․ պատգամավորները մասնակցում են IDEA-ի ծրագրին
Գալիս է պահ, որ դու քեզ պետք է զոհաբերես հանուն քո հայրենիքի և երկրի. վարչապետ (տեսանյութ)
Դատարանը քննում է Սամվել Վարդանյանի կալանքի հարցը
Ինչու չհավատանք երկրի վարչապետին, ժողովրդին հարգելով՝ եկել էր, անկեղծ զրույց էր. Ոսկեպարի բնակիչ (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանին տված քֆուրները իրանց կպնի, ուզում ենք՝ հիմնական սահման լինի, պահենք. Բերքաբերի բնակիչ (տեսանյութ)
Ուզում են իրավապահներին մոլորեցնել, քրգործ խմորել իմ դեմ, բանալի բառերը ուղղված են իրենց քաղաքական հայրերին. Մկրտչյան
Հայտնի են «Հայրենյաց բարիքներ»-ի տոմատի մածուկների լաբորատոր փորձաքննության արդյունքները․ իրացումն արգելվել է
Վլադիմիր Գասպարյանի աղջիկն այլևս փոխգնդապետ չէ․ կոչումն անվավեր է ճանաչվել
Վետո կդնեմ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վրա․ Վրաստանի նախագահ
Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել
Ինչպես են Լեռնային Ղարաբաղից հեռանում ՌԴ խաղաղապահները․ նոր կադրեր զինտեխնիկայի դուրսբերումից (տեսանյութ)
Արտակարգ դեպք Արմավիրում. Շահումյան գյուղի աղբավայրում մոտ 31 հատ հակատանկային ական է հայտնաբերվել
Ասում են՝ Տավուշի գյուղերը տալիս են, խի՞ եք աղավաղում, դրանք ադրբեջանական են. բերքաբերցի (տեսանյութ)
Կոնվերս բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում
Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ
Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 17-ին
ՎՏԲ-Հայաստան բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր
Վերահաստատվել է Հայաստան-Սիրիա փոխգործակցության խորացմանն ուղղված քայլերի իրականացման հանձնառությունը
Երիտասարդը 93-ամյա կնոջը մահացու վնասվածքներ է հասցրել, մինչև մահանալը կատարել սեքսուալ բնույթի բռնի գործողություններ
Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից, պաշտոնապես հերքվում է. Նազելի Բաղդասարյան
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Բերքաբերի բնակիչների հետ
Ռուս խաղաղապահների հեռացումը Ադրբեջանի և Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության համատեղ որոշումն է
Ժողովրդավարությունը մի երեւույթ է, որը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վարդանյանի ելույթը ԵԽԽՎ-ում
© 2024 Հայկական ժամանակ