Սարգսյանը թվերը կդնի Կարապետյանի առաջ եւ՝ բարով գնաս. խմբագրական

Հայաստանում շարունակում են հիմնական քաղաքական գործընթացների հիմքում մանր մեքենայություններ եւ էժանագին քայլեր դրվել:

«Գելափ ինթերնեյշնլ» Հայաստանի ներկայացուցչությունը նոյեմբերի 10-22-ը ուսումնասիրություններ է անցկացրել, որը սենսացիոն արդյունքներ է ունեցել: Պարզվել է, որ վարչապետ Կարեն Կարապետյանի վարկանիշն իջել է: Սա դեռ ամբողջը չէ. պարզվել է՝ Սերժ Սարգսյանի վարկանիշն էլ բարձրացել է:

Սա էլ դեռ ամբողջը չէ, պարզվել է, որ Սերժ Սարգսյանի եւ Կարեն Կարապետյանի աշխատանքի հանդեպ դրական գնահատական ունեցողների տարբերությունը չնչին է, պարզապես Սերժ Սարգսյանի աշխատանքը դրական գնահատողները 0.5 տոկոսային կետով ավելի շատ են: Ըստ կազմակերպության ներկայացուցչի ներկայացրած թվերի՝ հարցվածների 26.7 տոկոսը դրական է գնահատում ՀՀ նախագահի աշխատանքը, 26.2 տոկոսը՝ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի աշխատանքը: Կարեն Կարապետյանի անձնական վարկանիշը նախորդ տարվա նոյեմբերի 85.1 տոկոսից գահավիժել է մինչեւ 57.3 տոկոս:

Այսինքն՝ ինչպես եք գնահատում Կարեն Կարապետյանի գործելաոճը հարցին անցյալ տարի նոյեմբերին դրական եւ ավելի դրական է պատասխանել հարցվածների 85.1 տոկոսը, այս անգամ՝ 57.3 տոկոսը: Այս ամենն այնքան պրիմիտիվ է, այնքան անհետաքրքիր, որ նույնիսկ հոդված գրելու արժանի իրադարձություն չէ: Եվ չէր էլ դառնա հոդվածի առարկա, եթե Հայաստանի քաղաքական կյանքում քաղաքական ինչ-որ բան կատարվեր: Բայց քանի որ իշխող Հանրապետական կուսակցությունն իր անփոխարինելի եւ քաղաքական մտքի գիգանտ առաջնորդի ղեկավարությամբ մանր ինտրիգներով եւ նման կարգի մեքենայություններով է զբաղեցնում երկրի քաղաքական օրակարգը, ստիպված ենք դեմքի ամենայն թթված արտահայտությամբ գրել հետեւյալ տողերը:

Անցյալ տարի նոյեմբերին, երբ Հովիկ Աբրահամյանից հետո Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցրեց Կարեն Կարապետյանը՝ Սերժ Սարգսյանը նրան հռչակեց ՀՀԿ-ի նոր ոգի, նրան մեծ եւ կենտրոնական դերակատարում տվեց, ՀՀԿ-ականներն իրենց լեզուները կոտրելով՝ լծվեցին Կարեն Կարապետյանի գովաբանությանը: Եվ այդ ժամանակ էր, որ «Գելափ ինթերնեյշնլ» Հայաստանի ներկայացուցչության հարցումները ցույց տվեցին, որ Կարեն Կարապետյանը 85 տոկոս վարկանիշ ունի:

Առջեւում խորհրդարանական ընտրություներն էին, եւ ՀՀԿ-ն պետք է խոշոր հաղթանակ տաներ այդ ընտրություններում, բայց քանի որ Սերժ Սարգսյանի համար սահմանադրական հանրաքվեից հետո սկզբունքային էր անթերի ընտրություն անցկացնելը, ապա նախկին՝ ինչքան կուզենք, այնքան կխփենք մոդելը չէր կարող գործել: Անհրաժեշտ էր խփած տոկոսները լեգիտիմացնելու ճանապարհ գտնել: Եվ դա եղավ Կարեն Կարապետյանի 85 տոկոս վարկանիշը:

Նա ՀՀԿ-ի նախընտրական դեմքն էր, լայն ժպիտով եւ ժիլետն ուսին գցած պոզաներ ընդունեց, ՀՀԿ-ի պաստառների համար ելույթներ ունեցավ եւ նույնիսկ թմբուկ նվագեց: Եվ ինչպե՞ս կարող էր նման ռեյտինգով, արտաքինով եւ հնարավորություններով վարչապետ ունեցող կուսակցությունը ընտրություններում չհավաքել շուրջ 50 տոկոս քվե, նույնիսկ անբնական կլիներ, որ նման առաջնորդով կուսակցությունն ավելի քիչ ձայն ստանար: Իսկ Սերժ Սարգսյանը նախընտրական շրջանում, ըստ նույն կազմակերպության հարցումների, խիստ ցածր վարկանիշ ուներ, քարոզչության ընթացքում էլ առանձնապես չէր երեւում վարչապետի փայլի վրա ստվեր չգցելու եւ իրենց ձայները վտանգի տակ չդնելու համար:

Անցած ապրիլի 2-ին տեղի ունեցած ընտրություններից հետո մինչեւ այսօր ընկած ժամանակահատվածում վարչապետ Կարեն Կարապետյանի վրայից աստիճանաբար եւ ամենայն զգուշությամբ իջեցվեցին բոլոր դափնիները, պերճանքն ու փայլը: Տակը մնաց աղքատ երկրի վարչապետ, որին չի հաջողվում նոր ոգի ներարկել ոչ երկրին, ոչ անգամ ՀՀԿ-ին:

Բայց Հայաստանի քաղաքական կյանքի ամենաինտրիգային իրադարձությունը սարերի ետեւում չէ, մոտենում է 2018-ի ապրիլը, երբ պետք է նոր վարչապետ, այսինքն՝ երկրի ղեկավար ընտրվի: Այսինքն՝ պետք է արդեն ավելի համարձակ գործել: Եվ ահա պարզվում է, որ Կարեն Կարապետյանի վարկանիշը ոչ թե 85, այլ 57 տոկոս է, իսկ Սերժ Սարգսյանի աշխատանքն ավելի բարձր է գնահատվում, քան Կարեն Կարապետյանինը՝ թեկուզ եւ փոքրիկ տարբերությամբ: Սա դեռ 2017-ի դեկտեմբերն է: Մինչեւ 2018-ի փետրվարի վերջ կամ մարտի սկիզբ, Կարեն Կարապետյանի անձնական վարկանիշը դեռ կհասցնի իջնել, հասնելով 22 տոկոսի: Սերժ Սարգսյանի անձնական վարկանիշը, իհարկե 85 տոկոսի չի հասնի, բայց նրա աշխատանքը գնահատողները կհասնեն 60-70 տոկոսի: Հատկապես, որ դրա հիմքերն այսօրվանից դրվում են:

«Գելափ ինթերնեյշնլ»-ի ներկայացուցիչն այսօրվա պատկերը փոխանցելով՝ հատուկ ընդգծել է, որ հարցումն անցկացվել է մինչեւ ԵՄ-ի հետ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի ստորագրումը: Այսինքն, եթե մինչեւ դա արդեն Սերժ Սարգսյանի աշխատանքը դրական գնահատողները ավելանալու միտում ունեին, բա պատկերացնո՞ւմ եք՝ ինչ է կատարվել նոյեմբերի 24-ից հետո: Այս մասին, սակայն կիմանանք փետրվարի վերջին կամ մարտի սկզբին: Իսկ արդեն ապրիլի շեմին մենք բոլորս կհամոզվենք, որ Սերժ Սարգսյանը իր պաշտոնավարման 10 տարիների ընթացքում վաստակել է ժողովրդի հոր տիտղոսը, եւ պետք է որեւէ կարգավիճակում շարունակի հայրաբար հոգ տանել անվտանգության, առաջընթացի, կյանքի որակի մասին:

Գելափի թվերը պետք են նաեւ մեկ այլ նպատակով օգտագործելու համար: Չէ՞ որ Կարեն Կարապետյանին Հայաստան հրավիրելով՝ Սերժ Սարգսյանը նրան խոստացել է, որ ընտրություններում ՀՀԿ-ի հաղթանակի պարագայում Կարեն Կարապետյանն է լինելու 2018-ին ՀՀԿ-ի վարչապետի թեկնածուն: Այս պայմանավորվածությունը բազմիցս անուղղակիորեն բացահայտել է անձամբ Կարեն Կարապետյանը, մի քանի անգամ նշելով, որ ինքը մեկ տարվա համար չէր ընդունի իրեն արված առաջարկը:

Սերժ Սարգսյանը որեւէ կերպ պետք է, չէ՞ Կարեն Կարապետյանին բացատրի, թե ինչու է խախտում պայմանավորվածությունը, հակառակ դեպքում կստացվի, որ նա ի սկզբանե իրեն ամենացածր ձեւով խաբել է: Խոստացված ներդրումների բացակայությունն ու նաեւ դրա պատճառով վարկանիշի կտրուկ անկումն այս խոսակցության ժամանակ Սերժ Սարգսյանին, ինչ խոսք, օդ ու ջրի պես պետք կգան:

Տպել
4650 դիտում

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ