Չենք կարող իշխանափոխություն անել, քանի հանրությունը ցանկություն չի ցուցադրել. Նազարյան

2015 թվականի դեկտեմբերի 5-ին տեղի ունեցավ Սահմանադրական հանրաքվեն, որի միջոցով Սերժ Սարգսյանը, հավանաբար, կշարունակի մնալ իշխանության գլուխ` արդեն վարչապետի կարգավիճակում: Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարում է, թե իրենց նպատակն իշխանությունը վերցնելն է, այնինչ նույն հանրաքվեի ժամանակ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը հայտարարեց, թե մասնակցություն չի ունենա Սահմանադրության փոփոխության գործընթացներին: Այս թեմաների մասին զրուցեցինք Ազգային ժողովի պատգամավոր ԵԼՔ խմբակցության անդամ Լենա Նազարյանի հետ:

- Տիկին Նազարյան, օրերս ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը «Ուրվագիծ» հաղորդման ժամանակ նշեց, որ ձեր նպատակն իշխանությանը ճնշելը չէ, այլ իշխանությունը վերցնելն է: Ինչպե՞ս եք վերցնելու իշխանությունը:


- Հայաստանում ապրող հարյուր հազարավոր մարդկանց առաջին իսկ վճռական պահանջով ու մասնակցությամբ: Պահանջի ձևավորողն ընդդիմությունն է, բայց իշխանափոխության պատվիրատուն ու մասնակիցը քաղաքացիներն են: Արդեն շատ վաղուց և ուղիղ խոսում ենք այն մասին, որ առանց քաղաքացիների համաձայնության ու մասնակցության չի կարող տեղի ունենալ որևէ լուրջ քաղաքական գործընթաց և փոփոխություն: ԵԼՔ դաշինքի համահիմնադիր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն իր հիմնարար փաստաթղթում իշխանության փոփոխության երկու տարբերակ է առաջարկում. ընտրություններ կամ թավշյա, անարյուն հեղափոխություն: Եվ, ինչպես ասացի, այս երկու ճանապարհների դեպքում էլ առանցքային նշանակություն ունի քաղաքացիների անմիջական մասնակցությունը:

Անցնող տարվա երկու կարևոր՝ Ազգային ժողովի և Երևանի քաղաքապետարանի ընտրությունների ժամանակ, քաղաքացիների զգալի մասը, թեև ներկայացավ ընտրատեղամաս ու քվեարկեց, բայց, մեծ հաշվով, մնաց անմասնակից ու անտարբեր, որովհետև փողով քվեարկությունը բոլորովին ընտրություն չէ: Բայց բանն այն է, որ միայն քվեարկությունն էլ էր բավարար, որ մարդիկ ստանան այն, ինչ ուղիղ հարցնելու դեպքում՝ կտրականապես կմերժեին: Մեզ հաճախ մեղադրում են, թե ինչո՞ւ ենք քաղաքացիների վրա բարդում քվեարկության պատասխանատվությունը: Գիտեք, եթե չհավատայինք մարդկանց ուժին, ոչ մի բան էլ իրենց վրա չէինք բարդի: Այն բոլոր քննադատները, ովքեր համարում են, որ չի կարելի խեղճացած ժողովրդի երեսին ուղիղ ասել իրենց փողով քվեարկության ամոթալի փաստի մասին, չեն հավատում մարդկանց վերականգնվելու ներուժին, համարում են, որ մարդիկ անզոր են, ենթակա, վերջնականապես ճնշված, խոցելի, մանկամիտ ու ստրկամիտ ու մնում է միայն թևեր փռել այդ մարդկանց վրա, անվերջ կարեկցել ու երբեք չասել, որ նրանց ձեռքով է վերարտադրվում ՀՀԿ-ն: Ես չեմ համարում, որ դա արժանապատիվ վերաբերմունք Է մարդկանց հանդեպ: Մեր նպատակն է ոչ թե վիրավորել ու կշտամբել մարդկանց, այլ՝ ուժեղացնել:

Վերջերս Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանն ասել է, թե ի՞նչ հոգս, եթե միսը է թանկանում, չէ՞ որ աղքատները, այսպես, թե այնպես, միայն կարտոֆիլ են ուտում: Իսկ մեկ ուրիշ հանրապետական պատգամավոր Հակոբ Հակոբյանը, ասել էր, որ թանկացումներն աղքատների վրա չեն ազդի, քանի որ աղքատները թանկ կամ թանկացած ապրանք չեն կարող գնել: Այս ծայրահեղ ցինիկ հայտարարությունից հետո, ինձ հետաքրքրեց, թե Ազգային ժողովի ապրիլի 2-ի ընտրություններում քանի՞ ձայն է ստացել Հակոբ Հակոբյանը: Պարզվեց նրա օգտին քվեարկել է Գեղարքունիքի մարզի 13.343 ընտրող։ Ելնելով կառավարությանն առընթեր վիճակագրական ծառայության տվյալներից, կարելի է պնդել, որ նրա ընտրողների մոտ 30 տոկոսն աղքատ է, այսինքն՝ շուրջ 4.000 մարդ: Ու եթե Հակոբ Հակոբյանի դեպքում ամեն ինչ պարզ է, ապա ես ուզում եմ, որ այդ ու ոչ միայն այդ մարդիկ մտածեն, ավելի խորը մտածեն, թե ի՞նչ արդյունք է իրենց տալիս Հանրապետականի օգտին քվեարկելը:

- 2015 թվականին հայտարարեցիք, որ Սահմանադրության փոփոխությունը կեղծ օրակարգ է. որքանո՞վ ձեր հայտարարություներն ու քննարկումներին, հանրաքվեին չմասնակցելն արդյունավետ եղավ, եթե Սերժ Սարգսյանի վարչախումբը փոխված Սահմանադրության միջոցով է շարունակում մնալ իշխանության:

- Հիմնական պատճառը, թե ինչո՞ւ էր սահմանդրական հանրաքվեն կեղծ օրակարգ, այն է, որ մեծ հաշվով կապ չունի կառավարման համակարգը խորհրդարանական է, թե՝ նախագահական, եթե/քանի դեռ ընդդիմությունը թույլ է: Ենթադրենք, հանրաքվեն տապալվեց և կառավարման համակարգը մնաց նախագահական, տեղի է ունենում հետևյալը. Սերժ Սարգսյանն իրավունք չունի ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել, տեղի են ունենում խորհրդարանական ընտրություններ, ՀՀԿ-ն ստանում է 49% (սա արդեն փաստ), 2018թ.-ին տեղի են ունենում նախագահական ընտրություններ, ընտրվում է, ասենք, թե ընդդիմությունից որևէ մեկը (թեև դա էլ անհնար կլիներ՝ հաշվի առնելով ՏԻՄ ընտրությունների արդյունքները) ու հին Սահմանադրության համաձայն ընդդիմադիր նախագահը՝ Ազգային ժողովում պատգամավորական տեղերի բաշխման եւ պատգամավորական խմբակցությունների հետ խորհրդակցությունների հիման վրա վարչապետ է նշանակում պատգամավորների մեծամասնության վստահությունը վայելող անձին, իսկ եթե դա հնարավոր չէ (այստեղ ուշադիր, խնդրում եմ) ապա առավել թվով պատգամավորների վստահությունը վայելող անձին։ Իսկ թե որ ուժն է մեծամասնություն, արդեն՝ տեսանք: Հիմա գործող սցենարը. կառավարման համակարգը իբր խորհրդարանական է, ՀՀԿ-ն ստանում է 49% ու վարչապետ է նշանակում խորհրդարանական մեծամասնության ներկայացրած թեկնածուին: Բա՞ չեղավ երկու դեպքում էլ նույն բանը: Չեղա՞վ, որ ոնց էլ լինի նույնն է ստացվում, քանի դեռ ընդդիմությունը իրական ուժ չէ: Խնդիրը/լուծումն այլ տեղ է: Իհարկե, հանրաքվեն կեղծ օրակարգ էր: Եթե հանրաքվեից առաջ էլ, հանրաքվեից հետո էլ, արդյունքը նույնն է, ապա այդ գործընթացը կեղծ է փոփոխություններ ցանկացող մարդկանց համար: Եվ մեր ասածը հաստատվեց արդյունքում:

- Եթե ասում եք, որ ընդդիմությունը թույլ է և դուք քիչ եք, ուրեմն որքանո՞վ էր իրատեսական ԵԱՏՄ-ից դուրս գալու ծրագիր ներկայացնելը, չէի՞ք ենթադրում, որ միայն ԵԼՔ խմբակցությունն է կողմ քվեարկելու:

- Իհարկե, կանխատեսելի էր, որ մեր առաջարկները կմերժվեն, բայց մենք որպես ընդդիմություն ներկայացնում ենք մեր օրակարգը և մեր պատկերացումները: Մենք պարտավոր ենք հանրությանը տեղեկացնել խնդիրների մասին և առաջարկել լուծումներ: Մենք զարգացնելու ենք այս թեման և անընդհատ ուշադրության կենտրոնում ենք պահելու՝ ցույց տալով նոր օրինակներ, որ ԵՏՄ-ին անդամակցությունը չի բխում մեր պետության շահերից և պարտավորցնելու ենք իշխող կուսակցությանն անընդհատ փորձել ապացուցել, որ մեր քաղաքացիների շահերն այդ միությունում պաշտպանված են: Այդ հարցի քննարկման օրերին մենք ջանք չխնայեցինք ցույց տալու, որ Եվրասիական միությանն անդամակցությունը սահմանափակում է երրորդ երկրների, այդ թվում՝ անմիջական հարևաններ Վրաստանի և Իրանի, հետ Հայաստանի տնտեսական հարաբերությունների զարգացումը, քանի որ մեր մաքսային քաղաքականությունը մենք չենք որոշում: Միությունից դուրս երկրներից, երրորդ երկրներից բերված ապրանքները թանկանալու են Հայաստանում: Եվ մեծ հաշվով սա արվում է ռուսական ապրանքների համար նպաստավոր պայմաններ ստեղծելու համար: Որ ԵՏՄ-ի քաղաքական ավանդույթները հետադիմական են, որտեղ մարդիկ ապրելով մինչև խոր ծերություն միայն մի նախագահ են տեսնում, ինչպես Ստալինի ժամանակ էր:

- Մի քանի ամսից վարչապետի ընտրություններն են. ի՞նչ եք պատրաստվում անել, եթե վարչապետ դառնա Սերժ Սարգսյանը:

- Միանշանակ՝ դեմ ենք լինելու: Եթե նկատի ունեք ի՞նչ գործողություն ենք անելու, բացի քվեարկությունից, ապա դա մեծապես կախված է ՀՀ քաղաքացիների պատվերից, որովհետև, ինչպես ասացի, նրանք են իշխանության փոփոխության պատվիրատուն:

- Ինչ դիրքորոշում ունեք ներկայիս վարչապետ Կարեն Կարապետյանի և պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի` վարչապետի հնարավոր թեկնածու լինելու վերաբերյալ:


- Մենք դեմ ենք լինելու ՀՀԿ-ի ցանկացած թեկնածուի:

ՀայԱրփի Բաղդասարյան

Տպել
7768 դիտում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել