Վենդետա՞. սպանությունից հետո Նորատուսում շարունակում են մեքենաներ հրկիզել

Գեղարքունիքի փոխմարզպետ Անդրանիկ Հակոբյանի որդու՝ Հայկ Հակոբյանի (Նորատուսցի Հայկո) սպանությունից մոտ մեկ տարի է անցել, սակայն Նորատուս գյուղում դեռ լարվածությունը պահպանվում է:

Հիշեցնենք, որ Նորատուսցի Հայկոն սպանվել է սույն թվականի հունվարի 7-ին. սպանության մեջ մեղադրվում է Նորատուս գյուղի բնակիչ, 20-ամյա Մեխակ Հարությունյանը, որը Նորատուսի գյուղապետ Մուրադ Հարությունյանի եղբոր՝ Արտակ Հարությունյանի որդին է: Ըստ մեղադրանքի՝ Մեխակ Հարությունյանը ապօրինի հրազեն հանդիսացող Մակարով տիպի ատրճանակով 7 կրակոց է արձակել Հայկ Հակոբյանի վրա: Գործն այժմ դատաքննության փուլում է. մեղադրյալի անվտանգության նկատառումներից ելնելով՝ նիստը դռնփակ է քննվում:

Առ այսօր Ոստիկանությունը շարունակում է անվտանգության միջոցառումները՝ Հակոբյանի սպանության մեջ մեղադրվող 20-ամյա Մեխակ Հարությունյանի ընտանիքի եւ նրանց գույքի պահպանության իրականացման վերաբերյալ:

Չնայած դրան, մի քանի օր առաջ՝ նոյեմբերի 25-ին, գյուղում հրկիզել են մեղադրյալի բարեկամներից Արթուր Ասոյանին պատկանող «Մերսեդես» մակնիշի բեռնատար ավտոմեքենան: Ասոյանը գյուղապետի քեռու տղան է: Հրկիզման հետեւանքով ավտոմեքենային պատճառվել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 185 հոդվածի հատկանիշներով (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը): Իրավապահներին դեռ հայտնի չէ, թե ով է կանգնած հրկիզման ետեւում, ոչ էլ պարզվել են հրդեհի բռնկման հանգամանքները: ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը մեր զրույցում ասաց, որ այդ ուղղությամբ քննություն է տարվում:

Շրջանառվող խոսակցությունների համաձայն՝ հրկիզումը կապ ունի փոխմարզպետի որդու՝ Հայկ Հակոբյանի սպանության հետ: Սպանվածը Նորատուսցի Ալիկի մորեղբոր որդին է, եւ վենդետայի վարկածը չի բացառվում: Նորատուսցի Ալիկը մեկ այլ՝ սպանության գործով այժմ գտնվում է կալանքի տակ:

Նորատուսի գյուղապետ Մուրադ Հարությունյանից այսօր հետաքրքրվեցինք, թե կատարվածը կապո՞ւմ են սպանության հետ եւ արդյո՞ք տեղի ունեցած վենդետայի հետեւանք է: Վերջինս, սակայն խուսափողական պատասխաններ տվեց:

- Պարոն Հարությունյան, դեպքից տեղեկություն ունե՞ք, կասկածներ ունե՞ք, թե ով կարող էր հրկիզել ձեր քեռու տղայի մեքենան:

- Ոչ մի տեղեկություն չունեմ, զանգեք իրավապահներից հարցրեք:

- Այս դեպքը կապում են Գեղարքունիքի փոխմարզպետի որդու սպանության հետ...

- Էդ ինձ մի հարցրեք, իրանք ձեզ կպատասխանեն:

- Դուք կապո՞ւմ եք հրկիզումը սպանության հետ:

- Ես չեմ կարող որեւէ բան ասել, էդ իրանց հարցրեք, ես չեմ կարող ձեր հացերին պատասխանել:

- Նորատուսում դեռ լարվածությունը պահպանվո՞ւմ է:

- Չէ, լարված չի Նորատուսում, հանգիստ է:

- Այսինքն՝ վենդետայի վտանգ չկա:

- Չէ, չէ:

- Ասացին, որ ոստիկանությունը շարունակում է հսկողություն իրականացնել...

- Չեմ կարող ասել էդ հարցերը իրանց տվեք էլի, օրինապահ մարմիններին հարցրեք:

- Ամուր Ասոյանից կարող ե՞ք կոնտակտներ փոխանցել:

- Էստեղ չի:

- Այսինքն՝ բացակայո՞ւմ է երկրից:

- Մեկնել է:

- Դեպքից հետո՞ է մեկնել:

- 5 օրով գնացել ա, գա:

Նշենք, որ Հայկ Հակոբյանի սպանությունից հետո առաջին դեպքը չէ, երբ վնասում են Ամուր Ասոյանին պատկանող մեքենաները: Սպանությունից ժամեր անց՝ հունվարի 7-ին անհայտ անձինք ավիրել են Նորատուսի գյուղապետ Մուրադ Հարությունյանին պատկանող շենք-շինությունները, ինչպես նաեւ՝ Ամուր Ասոյանին պատկանող մեկ այլ՝ «Մերսեդես» մակնիշի մեքենայի դիմապակին:

Մասնավորապես՝ անհայտ անձինք կոտրել են Մուրադ Հարությունյանին պատկանող բենզալիցքավորման 2 սարքերը, բենզալցակայանին կից աշխատասենյակի եւ խեցգետնի փաթեթավորման արտադրամասի շինությունների դռներ ու պատուհանները, այնտեղ եղած Սամսունգ տեսակի հեռուստացույցը, սառնարանը, նշված հատվածում կայանված, Ամուր Ասոյանին պատկանող Mercedes մակնիշի 34 AR 691 համարանիշի ավտոմեքենայի դիմապակին, կողային ապակիներն ու լուսարձակները, ինչպես նաեւ վնասել բեռնախցիկի սառնարանի համակարգը: Այսպիսով՝ գյուղապետին պատճառվել է մոտ 890 հազար դրամի գույքային վնաս:

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանից հետաքրքրվեցինք, թե այս դեպքը բացահայտվե՞լ է, թե՞՞ ոչ« եւ ի՞նչ փուլում է: Ի պատասխան մեր հարցին Տռուզյանը պատասխանեց հետեւյալը. «Նախաքննությամբ պարզվել են դեպքի հանգամանքները« ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց շրջանակը։ Սակայն նկատի ունենալով, որ տուժող կողմը դիմումներ Է ներկայացրել վարույթն իրականացնող մարմնին եւ նշել, որ գույքը վնասող անձանց դեմ բողոք, պահանջ չունեն եւ չեն ցանկանում, որպեսզի այդ արարքները կատարողները ենթարկվեն քրեական պատասխանատվության, իսկ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերը հարուցվում են ոչ այլ կերպ, քան տուժողի բողոքի հիման վրա, եւ կասկածյալի կամ մեղադրյալի հետ հաշտվելու դեպքում ենթակա են կարճման: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն՝ քրեական գործ չի կարող հարուցվել եւ քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործը ենթակա է կարճման, եթե ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված դեպքերում բացակայում է տուժողի բողոքը, ուստի՝ վարույթն իրականացնող մարմինը քրեական հետապնդում չի իրականացնել` տուժողի բողոքի բացակայության հիմքով»: Վերը նշվածից հետո չի բացառվում, որ օրեր առաջ տեղի ունեցած հրկիզման դեպքը եւս բացահայտվի, սակայն տուժող կողմն այս անգամ էլ բողոք չներկայացնի իրավապահներին եւ գործն արժանանա նախորդի բախտին:

Տպել
5586 դիտում

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են