Լոռու մի շարք համայնքներում կառավարության տարբեր որոշումներ թերի են կատարվել

2017թ-ի երրորդ եռամսյակում մարզի 9 համայնքում իրականացվել է իրավական եւ մասնագիտական հսկողություն` Ալավերդի, Ապավեն, Ճոճկան, Ձորամուտ, Կաճաճկուտ, Կողես, Թեղուտ, Շիրակամուտ եւ Թումանյան համայնքներում:

Հսկողության արդյունքում իրավական եւ մասնագիտական հսկողություն իրականացնող աշխատանքային խմբի կողմից կազմվել են համապատասխան արձանագրություններ:

Լոռու մարզպետարանի իրավաբանական բաժնի պետ Ալիկ Սահակյանը, օրերս կայացած Լոռու մարզխորհրդի նիստում հայտարարեց, որ հսկողության արդյունքում մի շարք թերություններ են ի հայտ եկել, որոնք քննարկվել են փոխմարզպետների մոտ՝ համայնքապետերի եւ աշխատակազմերի մասնագետների մասնակցությամբ: Արձանագրված խախտումների եւ թերությունների վերացման վարաբերյալ տրվել են համապատասխան հանձնարարականներ, որոնց կատարումը վերցվել է հսկողության տակ: Հողաշինության բնագավառում Ալավերդի համայնքում արձանագրվել է 5, Ձորամուտ համայնքում` 6,  Թեղուտում` 2, Շիրակամուտում եւ Թումանյան համայնքներում` մեկական խախտումներ:

Համայնքները հիմնականում թերի են կատարել կառավարության տարբեր որոշումներ, որոնք վերաբերում են աճուրդներում կայացած հողամասերի օտարումներին, ճարտարապետահատակագծային առաջադրանքի նախագծերի ներառված չլինելուն, ինչպես նաեւ օտարված հողամասերը ճիշտ չներկայացնելուն:

Արձանագրված խախտումներից մեկով էլ սահմանված կարգով համայնքի արոտօգտագործողներին տրամադրվել են վարձակալության առանց համայնքի ավագանու հետ համաձայնեցնելու:

Ֆինանսական բնագավառում արձանագրված հիմնական խախտումները վերաբերվում են հողի հարկի եւ գույքահարկի գումարների գանձման գործընթացի կազմակերպմանը, որոնք վերը նշված համայնքներում իրականացվել են է ՀՀ կառավարության 2003թ. թիվ 750-Ն որոշման հավելված 1-ով հաստատված կարգի 9-րդ եւ 10-րդ կետերի որոշ պահանջներին ոչ համապատասխան: Թերի է պահպանվել ՏԻՄ օրենքի հոդված 38-ի 1-ին կետի 4-րդ ենթակետերի պահանջը, համաձայն որի՝ համայնքի ղեկավարը տեղական հարկերը, տուրքերը եւ վճարները չվճարող անձանց նկատմամբ օրենքով սահմանված կարգով պետք է կիրառի համապատասխան միջոցներ: Չի պահպանվել «Գնումների գործընթացի կազմակերպման մասին» ՀՀ կառավարության 10.02.2011թ. թիվ 168-Ն որոշման 21-րդ կետի պահանջը, ըստ որի՝ մինչեւ յուրաքանչյուր տարվա փետրվարի 1-ը համայնքի ղեկավարը պետք է հաստատի գնումների պլանը եւ յոթ աշխատանքային օրվա ընթացքում սահմանված կարգով հրապարակի www.gnumner.am ինտերնետային կայքում:

Բաժնի պետի վստահեցմամբ` խնդիրների վերացման ուղղությամբ տրված են հստակ ժամկետներ, որոնք գտնվում են մարզպետարանի վերահսկողության տակ:

Տպել
7769 դիտում

ՍԴ մտնելու պատրվակով աղմուկ առաջացնել, ամեն գնով Քոչարյանի գործով որոշում կայացնել...ինչ սցենարներ կարող են լինել վաղը

Վարդենիսում կհիմնանորոգվի երաժշտական դպրոցը, կկառուցվի եւ կվերակառուցվի լուսավորվածության ցանցը, կասֆալտապատվի 10 փողոց

Հրապարակվել է առաջիկա օրերին կայանալիք չվերթների ցանկը

Հայտնի է Ֆրանսիայի նոր կառավարության կազմը. կան նորեկներ, վերանշանակումներ ու փոխադրումներ

«Առողջ եղիր»՝ հորդորում ու մաղթում են երեխաները գյուղերից

ԱԺ-ն հուլիսի 8-ին արտահերթ նիստ է հրավիրել

Բնակարանային գողություն Ավանում. հափշտակված դրամապանակում նախնական տվյալներով՝ 1307 դոլար և 40 հազար դրամ է եղել

Հիմնանորոգվում է Ծովակ համայնքի խմելու ջրատարի արտաքին ցանցը

Արթիկում 21-ամյա երիտասարդ է դանակահարվել. կասկածյալը տղայի մորաքրոջ 49-ամյա ամուսինն է (տեսանյութ)

Նոր դպրոցի համար կառուցվելիք վերգետնյա անցումը թթվածնի նման անհրաժեշտ է աշակերտներին

Պարենի անվտանգությունը առաջնային նշանակություն ունի. նախագահի հանդիպել է «Սյունիք Ֆուդ» ընկերության սեփականատիրոջը

ՀՀ նախկին վարչապետ Արմեն Դարբինյանը դատի է տվել Իոսիֆ Կուբատյանին

Պետությունը տրիաժ ծառայության համար ֆինանսավորում կտրամադրի «Գյումրի» ԲԿ-ին. կենտրոնում 15 մահճակալանոց մեկուսարան կա

Եթե անորոշությունները շարունակվեն, 3-րդ եռամսյակում բյուջեի եկամուտների մի փոքր ավելի մեծ նվազում կունենանք․ պատգամավոր

Կորոնավիրուսով վարակված բժիշկներն առողջացել, վերադարձել են. «Գյումրի» ԲԿ-ն վերսկսում է պլանային վիրահատությունները

Մահվան ելքով պատահարները նվազել են, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքերը՝ աճել

Լեռնակերտում կընդլայնվի լուսավորության ցանցը. 38 նոր լուսակետ կավելանա

Արարատի մարզպետը 2019-ին 15 մլն դրամից ավելի եկամուտ է ստացել․ նրա հայրը նոր մեքենա է գնել

Արցախում ցեմենտի արտադրության գործարան կկառուցվի

Երեւանի գործող մանկապարտեզների աշխատակիցները կստանան հավելավճարներ, մյուսները կվճարվեն 100%-ով