Վնասված կոյուղատարներ, սառույցով պատված բնակարաններ ու բորբոսնած պատեր (Լուսանկարներ)

Վանաձորի Չուխաջյան 2 շենքի բնակիչները տարիներ շարունակ բողոքում են կոյուղատարներից, որոնք վնասվել ու լցվում են բնակարանները:  Նկուղում կեղտաջրերը հասել են մոտ 1 մետրի:

Շենքի բնակիչ Ամալիա Կիրակոսյանը ներկայացնելով շենքի գրեթե 10 տարվա պատմություն ունեցող խնդիրները, ասում է, որ կոյուղաջրերի պատճառով իրենք արդեն քանի տարի է բնակարանի մի մասն են միայն օգտագործում. «Ջուրը լցվել ա, պարկետս փչացրել, տեղաշորս տարել եմ էն կռան սենյակը, ես 2 տարի ա էս սենյակը չեմ օգտագործում, էս հատվածնա ա մենակ, էդ էլ մառան եմ դարձրել»,- պատմում է նա ու շարունակում. «Նախորդ տարի ձմռանը համ կոյուղու ջուրն էր տուն լցվում, համ էլ տրուբեքը սառել տրաքել էին, միանգամից ջուրը պայթեց, ուղիղ մի մետր ջուրը կայնել էր շենքի մեջ, թափվեց տուն»:

Երկրաշարժից հետո ոմանք լքել են իրենց բնակարանները, ինչի հետեւանքով խնդիրն էլ ավելի է մեծացել:  Իսկ նրանք, ովքեր շարունակեցին ամեն դեպքում բնակվել, առկա խնդրի, գարշահոտության և խոնավության պատճառով տարիներ առաջ նույնպես լքեցին իրենց բնակարանները, և հիմա բնակվում են վարձով: Տուն ունեցող, բայց վարձով ապրող բնակիչները պարբերաբար այցելում են, որպեսզի բնակարանը մաքրեն կեղտաջրերից:

Բնակիչները հուսալքվել են, բազմիցս դիմել են տարբեր կառույցների, բայց մինչ օրս պատասխան չկա:  Բացի գույքային վնասից կոյուղաջրերի արտահոսքը բնակիչների հաճախակի հիվանդանալու  պատճառ է դարձել: Բնակիչները մտավախություն ունեն, որ ոչ սանիտարական պայմանները կարող են դառնալ ինֆեկցիոն հիվանդությունների բռնկման պատճառ:

Շենքի բնակիչները միաբերան պնդում են`դիմել են թե՛ համատիրություն, թե՛ քաղաքապետարան ու թե՛ ջրմուղ, սակայն` ապարդյուն:

Վնասված կույուղատատերի, սառույցով պատված բնակարանների ու բորբոսնած  պատերի խնդրին տեղյակ են «Խնձորուտ» համատիրությունում: Աշխատակիցների խոսքով`առկա իրավիճակը սեփական ուժերով չեն կարող մեղմել, անհրաժեշտ են մեծ ներդրումներ. «Խնդիրները, որ վերցնենք շատ են, ուղղակի մենք կարողանում ենք որոշ խնդիրների մասնակի լուծում տալ, շենքերը հին են, ջրագծերն ու կոյուղագծերը մի քիչ լավ վիճակում չեն, մասնակի՝ ինչքան կարողանում ենք` վերանորոգում ենք»,- մեզ հետ զրույցում ասաց «Խնձորուտ» համատիրության կառավարիչ Արման Ալոյանը:

Տպել
2448 դիտում

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր