Երևան
6 °C
Երեկ անդրադարձել էինք «Հայաստան» համահայկական հիմնադրամի կազմակերպած 2017 թվականի հեռուստամարաթոնին եւ նշել այն նախկին ու ներկա պաշտոնյաներին, ում անունները չէին հրապարակվել հանգանակություններ կատարողների ցանկում: Մասնավորապես, ըստ հիմնադրամի հրապարակած ցանկի, բացակայում են Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի եւ Հովիկ Աբրահամյանի անունները:
«ՀԺ»-ի հրապարակումից հետո, Քոչարյանի գրասենյակից կայքերից մեկին պարզաբանում էին տվել նշելով, որ 2-րդ նախագահը 2008 թվականից սկսած իր նոյեմբեր ամսվա թոշակը՝ մոտ 924 հազար դրամ, որը ստանում է իբրեւ աշխատավարձ՝ նվիրաբերում է հիմնադրամին: Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանն իր խոսքում նշել էր, թե անունը հրապարակելը երկրորդական է, կարեւորը՝ պաշտոնաթող նախագահի նվիրատվույթյունն է:
Ինչ խոսք, Սողոմոնյանի բառախաղը հուզումնալից է, երփներանգ գույներով նկարագում է պաշտոն չունեցող Ռոբերտ Քոչարյանի «հայրենասիրությունը», «նվիրումը» դեպի Արցախը եւ այլն:
Այստեղ թեեւ հետաքրքիր է Քոչարյանի կատարած հանգանակության չափը, որը նույնիսկ մեկ միլիոն դրամին չի հասնում: Սրան զուգահեռ ոչ միայն հայկական, այլեւ ռուսական մամուլը արդեն տարիներ շարունակ պարբերաբար անդրադառնում է Քոչարյանի անծայրածիր ունեցվածքին: Մասնավորապես, 2014 թվականին ռուսական versia.ru-ն գրել էր, որ Քոչարյանին ու նրա ընտանիքին են պատկանում մի շարք ընկերություններ կամ դրանց բաժնեմասերի զգալի մասը:
Մասնավորապես՝ Արցախբանկ, ՄԱՊ ընկերություն (50%), «Յունիբանկ» (համասեփականատեր), ABB բանկ (համասեփականատեր), Renko Construction, Արդշինինվեստբանկ (50 տոկոսից բարձր), Կոնվերս Բանկ (տարբեր տվյալներով 30-50 տոկոս), «Կապուտակ Սևան» համալիր (100 տոկոս), «Նաիրի» բժշկական կենտրոն, Մեծ առևտրի կենտրոն՝ Մոսկվայում, Խաղատուն՝ Մոսկվայում, «Ղ-տելեկոմ» (Չի նշվում, թե որքան փայաբաժին ունեն Քոչարյաններն այս ընկերությունում): «Կոնվերս բանկ» (մեծ տղայի` Սեդրակ Քոչարյանի անունով), Հայաստանում «TOYOTA» ընկերության ներկայացուցչություն: Ըստ կայքի նշյալ ընկերությունները, բաժնեմասերը Քոչարյանին ու որդիներինն են: Նրանց է պատկանում նաեւ «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերությունը: Իսկ ընդհանրապես բազմիսց հրապարկվել է, որ Քոչարյան 4 միլիարդ դոլարի ունեցվածք ունի:
Բնական է, որ այսքան կարողության տեր ընտանիքը պետք է, որ 924 հազար դրամի նվիրատվությունը գաղտնի պահեր: 2017-ին հանգանակվեց 12.5 մլն դոլար: Քոչարյանի 924 հազարն այս գումարի մեջ նման է դեզում կորած ասեղի:
Նշենք նաեւ, որ Քոչարյանների «Տոյոտան» եւ ապահովագրական ընկերությունը սպասարկում են գրեթե ողջ պետական ապարատը:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ Հրազդանում. հայտնի է՝ ինչ է քննարկվել
Էրդողանը հայտնել է, որ 3 հազար փաստաբան Իսրայելի դեմ դիմում է ներկայացրել Միջազգային քրեական դատարան
Լիտվան ԱՄՆ-ից մարտական անօդաչու թռչող սարքեր կստանա
Վրաերթի հետևանքով մահացել է 34-ամյա կին
Հայաստանն ու ԱՄԷ–ն կհամագործակցեն կիբեռանվտանգության ոլորտում. ստորագրվել է փաստաթուղթ
Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 15 հազարը
Հրատապ անհրաժեշտություն կա վերսկսել առաջին անհրաժեշտության ապրանքների մատակարարումները Գազա. ԱՀԿ
Աշխարհի ցանկացած կետում միջազգային իրավունքի խախտումը պետք է դատապարտվի. ԱԳՆ-ն ամփոփել է ԵԱՀԿ նախարարական համաժողովը
Հրդեհ Ձորաղբյուրի տներից մեկի տանիքում
Հայաստանի և Կիպրոսի նախագահները մտքեր են փոխանակել ռեզիդենտ դեսպանությունների բացման հնարավորությունների մասին
752 մլն դրամ՝ նոր կրթօջախի համար. վարչապետն այցելել է Ջրառատի նորակառույց միջնակարգ դպրոց (լուսանկարներ)
Ավտոբուսում դրամապանակ գողացած երիտասարդները ձերբակալվել են
Շուրջ 50 մլն դրամ պետական ներդրումով լուծվել է Ուջանի Զորավար Անդրանիկի անվան միջնակարգ դպրոցի ջեռուցման խնդիրը
Երևանում պայթյունի հետևանքով այրվածքներ ստացած երիտասարդը 1 շաբաթ անց հիվանդանոցում մահացել է
Խոշոր ավտովթար Աբովյանում. կա 7 վիրավոր
Ինչու է սպանվել Աքորիի 50-ամյա բնակիչը. գործը մտնում է դատական փուլ
Առաջիկա օրերը կլինեն տաք ու արևոտ. շաբաթվա կեսին ՀՀ մեծ մասում սպասվում է անձրև
Բեռնատարը մոտ 10 մետրից գլորվել է ձորը․ վարորդը ծանր վիճակում հոսպիտալացվել է
Հռոմի պապն առաջարկել է պատերազմների ռազմական ծախսերը ուղղել սովի դեմ պայքարի հիմնադրամին
Դուբայում հանդիպում են ունեցել Հայաստանի և Եգիպտոսի նախագահները
Սոնա Մնացականյանին մահացու վրաերթի ենթարկելու դեպքով դատական քննությունն ավարտական փուլում է
Բացահայտվել է կաշառքի դիմաց վարորդական վկայականների իրացման հանցավոր շղթա. 7 անձի մեղադրանք է ներկայացվել
«Դիլիջան ազգային պարկ»-ում երեկվանից բռնկված հրդեհը մարվել է. ինչ վնասներ է հասցրել կրակը
Ռուսաստանը օրինագիծ է պատրաստում երկիր ժամանող օտարերկրացիների մատնահետքերի պարտադիր ստացման վերաբերյալ
Լոռիում 93-ամա կնոջ սպանությունը բացահայտվել է. ձերբակալվել է համագյուղացին, ով հափշտակել է նրա հեռախոսները
Վրաերթ Արարատի մարզում. հետիոտնը մահացել է հիվանդանոցի ճանապարհին
ՀՀ շախմատի հավաքականի գրեթե ողջ կազմը ՖԻԴԵ-ի թարմացված վարկանիշային աղյուսակի 100-յակում է
Դատախազությունը պահանջում է ԱԺ նախկին պատգամավորից բռնագանձել «ՄԱՊ» ընկերության բաժնետոմսերի 60,9%-ը
ՀՀ պատվիրակությունը Հաագայում ընդգծել է քիմիական ահաբեկչության դեմ պայքարի համընդհանուր կարևորությունը
Հայասաթ-1ը կարևոր քայլ է Հայաստանում արբանյակաշինության զարգացման գործում. Հակոբ Արշակյան
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ․ Լարսը բաց է
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել ԱՄԷ-ի նախագահին և փոխնախագահին
Գյումրիի ռեստորաններից մեկի մոտ հրդեհվել է ավտոմեքենա
«Հայասաթ-1»-ն արդեն անջատվել է hրթիռից ու դուրս եկել ուղեծիր․ «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիա
Դեկտեմբերին տեղումները կլինեն ձյա՞ն, թե՞ անձրևի տեսքով, Ամանորին սպասե՞լ տեղումների. մանրամասնում է Սուրենյանը
Falcon-9 հրթիռի մեկնարկը կայացավ. Հայաստանի առաջին հայրենական արբանյակի՝ «Հայասաթ-1»-ի տիեզերք արձակման պատմական պահը
«Գյումրի» ԲԿ-ում անձը չպարզված տղամարդ է մահացել. ներկայացվել է արտաքին նկարագիրը
Ճանապարհային երթևեկության կանոնների 416 խախտում՝ մի քանի ժամում. ուժեղացված ծառայություն Երևանում (տեսանյութ)
Լսողական խնդիրներ ունեցող երեխաներն առաջին անգամ զգացել են երաժշտության ռիթմը (տեսանյութ)
2025-ից հարկային մարմինը կստանա տեղեկություն ՀՀ ռեզիդենտի՝ արտասահմանյան ֆինանսական կազմակերպությունների հաշիվների մասին
© 2023 Հայկական ժամանակ