ՌԴ տարածքում ՀՀ վարորդական վկայականների գործածության հարցը ԵԱՏՄ դաշտում է. ՃՈ պետի տեղակալ

ՌԴ-ի տարածքում հայկական վարորդական իրավունքի վկայականներով ՀՀ քաղաքացիները շարունակում են տնտեսական գործունեություն ծավալել, սակայն խնդիրը դեռ վերջնական լուծում չի ստացել: ՀՀ Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արթուր Տոնոյանն «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ Հայաստանի օրենսդրությունը փոփոխելու կարիք չկա, այլ՝ հարցը պետք է լուծվի ԵԱՏՄ-ի շրջանակներում: ԵԱՏՄ-ում այժմ քննարկումներ են ընթանում, որպեսզի անդամ երկրների օրենսդրությունները համապատասխանեցնեն ԵԱՏՄ-ի կանոնակարգերին:

- Պարոն Տոնոյան, օգոստոսին հայտարարվեց, որ ՀՀ եւ ՌԴ կառավարությունների ներկայացուցիչները պայմանավորվածություն են ձեռք բերել Ռուսաստանի տարածքում հայկական վարորդական իրավունքի վկայականներով անխոչընդոտ տնտեսական գործունեություն ծավալելու վերաբերյալ ներպետական օրենքներում փոփոխություններ կատարել: Հայկական կողմն ի՞նչ աշխատանքներ է կատարել օգոստոսից մինչ օրս:

- Ներկայումս հայկական ազգային եւ միջազգային վարորդական իրավունքի վկայականները վավեր են Կոնվենցիայի անդամ բոլոր երկրներում, այդ թվում՝ նաեւ ԵԱՏՄ անդամ երկրներում, մասնավորապես ՌԴ-ում: Այսինքն, մեր վարորդական վկայականները համապատասխանում են ճանապարհային երթեւեկության մասին միջազգային կոնվենցիայով, դրա հետագա փոփոխություններով եւ լրացումներով վարորդական վկայականներին ներկայացվող պահանջներին: Հետեւաբար՝ վավեր են բոլոր երկրներում: ՀՀ քաղաքացիները կարող են առանց խոչընդոտի, այդ թվում նաեւ ՌԴ տարածքում վարել տրանսպորտային միջոցներ ինչպես ՀՀ ազգային, այնպես էլ միջազգային վարորդական իրավունքի վկայականներով:

- ՌԴ-ում խնդիրն առաջացել է տնտեսական գործունեություն ծավալող վարորդների դեպքում: Եթե, օրինակ, տաքսի էին վարում, խնդիր էր առաջանում:

 - Դուք ճիշտ եք: Նմանատիպ ձեռնարկատիրական գործունեությունով զբաղվելու հետ կապված տվյալ երկրների օրենսդրությունն է որոշում: 2017 թվականի հունիսի 1-ից ՌԴ-ում ուժի մեջ էր մտել մեր ազգային վարորդական իրավունքի վկայականներով ձեռնարկատիրական եւ աշխատանքային գործունեություն իրականացնելու արգելքը: Դա հակասում էր ԵԱՏՄ աշխատուժի ազատ տեղաշարժի սկզբունքին եւ դա մեր կողմից ներկայացվել է: Հիմա նշված խնդիրը քննարկման փուլում է ԵԱՏՄ անդամ երկրների օրակարգում: Իրենց օրենքը ոչ թե հետաձգել են, այլ կասեցրել են: Ներկայումս մեր քաղաքացիները ոչ մի խնդիր ՌԴ-ում չունեն մինչեւ առավել կհստակեցվի այդ խնդիրը: ՀՀ օրենսդրությամբ այլ պետության վարորդական իրավունքի վկայականների գործածության սահմանափակումներ եւ արգելքներ չկան:

- Ճի՞շտ եմ հասկանում, որ Հայաստանի օրենսդրությունը փոփոխելու կարիք չկա, այլ պարզապես հարցը կախված է ԵԱՏՄ-ի կանոնակարգերին ՌԴ-ի նշված օրենքը համապատասխանեցնելու հետ:

- Այո: Ամեն դեպքում մեր ազգային վարորդական իրավունքի վկայականը Ճանապարհային երթեւեկության մասին 1961 թվականի Կոնվենցիայով համապատասխանում է միջազգային ստանդարտներին, եւ ոչ մի խնդիր ներկայումս չունի, մասնավորապես՝ ՌԴ-ի տարածքում:

- Ձեր ռուս գործընկերները, որոնք ենթադրում եմ, որ մասնակցում են ԵԱՏՄ-ի կանոնակարգերին իրենց օրենսդրությունը համապատասխանեցնելու աշխատանքին, ի՞նչ են ասում, դուք տեղյա՞կ եք, թե որ փուլում է համաձայնեցնելու գործընթացը:

- Ես ասեմ, որ նմանատիպ քննարկումները կառավարության մակարդակով է: Այո՛, մենք էլ ենք մասնակցում եւ յուրաքանչյուրս մեր կարծիքը ներկայացնում ենք: Իրենք այժմ դնում են այն հարցը, որ վարորդական վկայականի տրամադրման ամբողջ գործընթացը պետք է համապատասխանեցնեն իրենց երկրների օրենսդրության, պահանջներին եւ չափորոշիչներին, որը ԵԱՏՄ-ի անդամ մյուս պետությունների մոտ առաջացրել է դժգոհություն: Կարեւորը վերջնական փաստաթղթի ընդունումն է: Իրենք պահանջում են, որ ուսուցանման գործընթացները անդամ երկրների մոտ համահունչ լինեն, մենք էլ դրան ինչ-որ ձեւով դեմ չենք, բայց տեղեկատվական տեխնոլոգիաների ընձեռած հնարավորությունների պայմաններում, դուք գիտեք, որ վարորդական իրավունքի վկայականի ստացման համար տեսական գիտելիքների ստացումը դարձել է առավել քան երբեւէ մատչելի եւ որեւէ բարդություն տեսական գիտելիքների յուրացման տեսանկյունից առկա չէ: Ինչ վերաբերվում է գործնական վարման ուսուցմանը, ապա ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դառնում, որ ՀՀ-ում այժմ գործում են տարբեր կազմակերպություններ, անհատ ձեռներեցներ, որոնք բավականաչափ արդյունավետ իրականացնում են այդ գործընթացը: Դա նման ծառայությունների մատուցումը նաեւ դարձրել է մրցակցային: Ելնելով դրանից՝ «A», «B» եւ «C» կարգերի վարորդական իրավունքի վկայական ստանալու համար նյութական միջոցների ծախս պարտադրելը քաղաքացիների համար որեւէ կերպ արդարացված չի կարող լինել:

- Մի խոսքով, այդ խնդիրը ԵԱՏՄ-ի դաշտում է:

- Այո, այդ դաշտում է գտնվում եւ հիմա քննարկումներ են ընթանում, թե վերջնական տարբերակն ինչ կարգով կլինի, ես չեմ կարող ասել, բայց որ ներկայումս ոչ մի խնդիր չկա, մեր քաղաքացիներն այնտեղ ձեռնարկատիրական ծառայություններ են մատուցում հայկական վարորդական իրավունքի վկայականներով եւ նրանց համար խնդիրներ չեն առաջացնում, միանշանակ է:

Հիշեցնենք, որ 2017 թվականի հուլիսի 1-ից Ռուսաստանում ուժի մեջ էր մտել օրենք, որը արգելում էր օտարերկրյա վարորդական իրավունքով վարորդներին աշխատել երկրի տարածքում՝ տրանսպորտի ոլորտում։ Հուլիսի 14-ին Պետդուման ընդունել է օրենք, ըստ որի՝ այն երկրների քաղաքացիներին, որտեղ ռուսաց լեզուն պաշտոնական կարգավիճակ ունի (Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը) իրավունք է տրվում վարորդ աշխատել Ռուսաստանի տարածքում՝ ազգային վարորդական իրավունքների հիման վրա։ Օգոստոսի 14-ին Աստանայում տեղի ունեցած ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստում անդրադարձ էր կատարվել ԵԱՏՄ անդամ երկրների վարորդական իրավունքի վկայականների փոխադարձ ճանաչման հարցին: Օգոստոսի 18-ին Մոսկվայում կազմակերպվել է խորհրդակցություն, որին մասնակցել են ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը եւ ՌԴ ներքին գործերի նախարարի առաջին տեղակալ Ալեքսանդր Գորովոյը: Քննարկմանը նաեւ մասնակցել են ԵԱՏՄ քարտուղարության ներկայացուցիչներ: ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Արամ Արարատյանի խոսքով, քննարկումների արդյունքում կողմերը համաձայնել են, որ հնարավորինս սեղմ ժամկետներում անհրաժեշտ է համապատասխան փոփոխություններ կատարել Ռուսաստանի Դաշնության եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրություններում, որոնք վերաբերում են խնդրո առարկային:

Տպել
8991 դիտում

Երևանում քամին տանիքի թիթեղներ է պոկել, ծառ տապալել

Արտակարգ դեպք Երևանում․ հիմնական դպրոցներից մեկում 14-ամյա երեխան ատրճանակով կրակել է 15 տարեկան աշակերտների վրա

ՀՀ-ի համար սա խաղաղ և լեգիտիմ ճանապարհով տարածքային ամբողջականության վերականգնման գործընթացի սկիզբ է․ Խաչատրյան

2017-ին «Սևան ազգային պարկ»-ում առանձնապես խոշոր չափով հափշտակությունների, փողերի լվացման բազմադրվագ դեպքը բացահայտվել է

Վիճաբանության ժամանակ 38-ամյա տղան դանակի մի քանի հարված է հասցրել հորը․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Դոլարն ու եվրոն կրկին էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 20-ին

ՄԱԿ գլխավոր քարտուղարն ուշադիր հետևում է Հայաստանի ու Ադրբեջանի ձեռք բերած սահմանազատման համաձայնությանը և ողջունում

Նյու Յորքի դատարանի դիմաց երիտասարդն ինքնահրկիզվել է (տեսանյութ)

Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է․ Հակոբ Արշակյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի՝ Ալմա Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու հայտարարությունը․ Բլինքեն

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան