Արմավիրի մանկապարտեզում պատանդառված երեխայի, հոր և դայակի մոտ հոգեբանական խնդիր է առաջացել

Արմավիրի «Մանուշակ» մանկապարտեզում ժամեր շարունակ պատանդ պահված երեքամյա Հմայակի մոտ հոգեբանական խնդիրներ են առաջացել: Ծնողները դադարել են նրան մանկապարտեզ տանել, եւ այժմ փոքրիկի հետ հոգեբաններ են աշխատում:   

Այս տարվա հոկտեմբերի 30-ին մանկապարտեզ էր ներխուժել 36-ամյա Արգամ Հովիկյանը, դանակի սպառնալիքով իր մոտ պահել սաներից Հմայակին: Նրա նպատակն էր եղել հանդիպել մանկապարտեզում աշխատող իր նախկին կնոջ հետ: Վերջինիս տատը նույն մանկապարտեզի տնօրենն է: Ոստիկանության հատուկ գործողության արդյունքում երեխան չորս ժամ անց դուրս էր բերվել հաստատությունից: Արգամ Հովիկյանը մարմնական վնասվածքներ էր հասցրել իրեն, նախկին կնոջը եւ նրա տատին:

Հմայակը ֆիզիկապես չէր տուժել, բայց նրա ներաշխարհն, ինչպես եւ կանխատեսվում էր, տակնուվրա է եղել:

Փոքրիկ Հմայակի մայրը՝ Լիլիթ Հովհաննիսյանը, երեկ մեզ հետ զրույցում ասաց, որ միջադեպից հետո տղան անհանգիստ է: «Այդ դեպքն իր վրա մեծ ազդեցություն է թողել: Գիշերները նորմալ չի քնում, հաճախակի վեր է թռչում: Հաճախամիզություն է սկսվել իր մոտ, նյարդերի հետ կապված մի քիչ ոնց որ լարվածություն կա»,- նկարագրեց մայրը:

Որդու հետ, ըստ նրա, աշխատում են Արմավիրի «Արեւածագ» վերականգնողական կենտրոնի հոգեբանները: Ամուսնուն նույնպես մասնագետներն իրենց ուշադրության կենտրոնում են պահում եւ փորձում են հոգեբանական աջակցություն ցուցաբերել, որովհետեւ փոքրիկի հայրը դեպքի օրը գտնվելով դրսում, նյարդային գերլարված ժամեր է անցկացրել: Այդ լարվածության հետեւանքով  նա նաեւ ձեռքն էր վնասել` հարվածելով պատին: Լիլիթ Հովհաննիսյանն ասաց, որ այդ առումով խնդիրը հաղթահարված է:

Ծնողները Հմայակին մանկապարտեզ չեն տանում հոգեբանների առաջարկով: Ինչ վերաբերում է երեխայի ու նրանց հանդիպումների արդյունքում նկատվող առաջընթացին, մայրը պատասխանեց. «Ասենք, որ տանում, բերում ենք, այդ օրը մի քիչ ավելի հանդարտված է լինում, բայց հետո կարծես նորից մտնի այդ ամեն ինչի մեջ»:

Փոքրիկը երբեմն փորձում է պատմել իր հետ կատարվածը: «Որոշ դրվագներ պատմում է, ասում է դանակը իր կոկորդին է պահել «ձյաձյան», բայց մենք չենք թողնում ինքը խոսի»,- ծնողները փորձում են որդուն հետ պահել ծանր պահերը վերապրելուց:

Լիլիթ Հովհաննիսյանի խոսքով, հոգեբանները սկսել են երեխայի հետ աշխատել միջադեպից մոտ մեկ շաբաթ հետո եւ որ իրենք դրան դեմ չէին լինի հենց սկզբից: Հատկանշական է, որ երբ հաջորդ օրը Արմավիրի քաղաքապետարանից հետաքրքրվել էինք, թե արդյոք երեխայի հետ հոգեբան աշխատո՞ւմ է, քաղաքապետարանի քարտուղարության բաժնի պետի տեղակալ, լրատվության հարցերով պատասխանատու Վարդուհի Երանոսյանը վստահեցրել էր, թե ծնողները հրաժարվել են համապատասխան աջակցությունից:

«Ծնողները հարկ չեն գտնում այս պահին հոգեբանի աջակցության, քանի որ երեխայի վարքագծի մեջ ոչ մի էական փոփոխություն դեռ նկատելի չէ»,- ասել էր Վարդուհի Երանոսյանը: Նրա խոսքով, պատանդառված երեխայի ծնողներին հոգեբանի աջակցություն են առաջարկել նաեւ Արմավիր քաղաքում գործող «Արեւածագ» հասարակական կազմակերպությունը, ինչից նույնպես նրանք հրաժարվել են:

«Նման խնդրանքով, առաջարկությամբ դիմել ենք երեխայի ծնողներին, նրանք դրա անհրաժեշտությունը չեն տեսնում: Եվ ոչ միայն կոնկրետ այդ երեխայի հետ կապված է այդ առաջարկը եղել, այլ ամբողջ մանկապարտեզի սաների ծնողներին զգուշացրել են՝ նման խնդիր ունենալու դեպքում բոլորը պատրաստ են»,- տեղեկացրել էր քաղաքապետարանի պաշտոնյան:

Հմայակի մորը, սակայն այս մասին մեր հարցը անակնկալի բերեց: «Չէ, մենք չենք հրաժարվել: Հակառակը, մենք միշտ էլ ուզեցել ենք, որ հոգեբանները աշխատեն երեխայի հետ»,- ասաց նա: Իսկ անդրադառնալով քաղաքապետարանից մեզ տրված պատասխանին՝ արձագանքեց. «Ես այդպիսի բան չեմ իմացել»: Ամեն դեպքում, ըստ Լիլիթ Հովհաննիսյանի, մասնագետները հույս ունեն, որ փոքր տարիքի պատճառով երեխան հոգեբանական խնդիրները համեմատաբար արագ կհաղթահարի:

Մեր այցելության ժամանակ «Մանուշակ» մանկապարտեզի տնօրեն Ռոզա Վարդանյանն աշխատավայրում չէր: Ասացին՝ Երեւան է մեկնել: Հաստատության դարպասներից այժմ արդեն կողպեքներ են կախված՝ ի տարբերություն նախկինի, երբ զինված տղամարդը հեշտությամբ կարողացել էր մուտք գործել: Առանց տնօրենի կամ նրա համաձայնության մեզ չթույլատրվեց ներս մտնել: Այդուհանդերձ, աշխատակիցներից մեկը վստահեցրեց, որ մանկապարտեզը շարունակում է աշխատել բնականոն հունով: Երեխաները նախապատրաստվում են Նոր տարվա հանդեսին, եւ նրանց մոտ հոգեբանական խնդիրներ չեն առաջացել: Միջադեպից հետո սաներից միայն երկուսն են դադարել մանկապարտեզ հաճախել: Հմայակից բացի՝ եւս մեկ երեխա, որի մոտ առողջական խնդիրներ կան: Այստեղ ասացին, որ աշխատակիցների հոգեվիճակի հետ կապված նույնպես ամեն ինչ կարգին է, բացառությամբ մի դայակի, որին եւս հոգեբանական աջակցություն է տրամադրվում: Մանկապարտեզի ղեկավար Ռոզա Վարդանյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է: Հունվարից նախակրթարանը նոր տնօրեն կունենա:

Տպել
11188 դիտում

2 վավերագրական, 17 գեղարվեստական ֆիլմեր, 1 անիմացիոն մուլտֆիլմ և ոչ մի մրցանակ․ Ջանիբեկյանը գրառում է արել

Նաիրա Զոհրաբյանը «գտել է» իրեն հոգեհարազատ արժեհամակարգի կրողին ու բացել խոսքի համար պատասխանատու օրգանը

Հանգամանքներն այլ են, Արևմուտքը չի կարող Ուկրաինային տրամադրել նույն օգնությունը, ինչ Իսրայելին․ Բորել

Սամվել Վարդանյանը ՄԻՊ ներկայացուցիչների հետ առանձնազրույցում իր հետ տեղի ունեցածին առնչվող մանրամասներ է հայտնել

«Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ը հայտարարություն է տարածել

«Մեղրաձոր Գոլդ»-ի աշխատակիցը շուրջ 3 տարի գաղտնի մտել է հանքավայր, հափշտակել մի քանի միլիոն դրամի ոսկու հանքանյութ

Ինչ է նշանակում՝ իմ հանդեպ դատաստան ես տեսնում՝ օրենքո՞վ, թե՞ տնեցիքով եք որոշել. Սուքիասյան

Վրաստանում կրքերը չեն հանդարտվում․ խորհրդարանի մուտքի մոտ բախում է եղել ցուցարարների և ոստիկանության միջև (տեսանյութ)

Երևանի քաղաքապետի որոշմամբ Շենգավիթում 22 ավտոտնակ կքանդվի

ԱՄՆ-ԵՄ հարաբերությունների խորացումն ու զարգացումը չենք հակադրում մեր տարածաշրջանային հարաբերություններին․ Նիկոլ Փաշինյան

Սամվել Վարդանյանի ծեծի ենթարկվելու վերաբերյալ հայտարարությունների առթիվ ծառայողական քննություն է նշանակվել

Ժաննա Անդրեասյանը կգործուղվի Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն

37-ամյա տղամարդը խորտկարանում «կերել-խմել», առանց վճարելու փախել է

Կոստանյանը ՀՀ-ում նորանշանակ ՄԱԿ մշտական համակարգողին է ներկայացրել բռնի տեղահանվածներին առնչվող հումանիտար հարցերը

Պենտագոնի ղեկավարն առաջին հեռախոսազրույցն է ունեցել Չինաստանի պաշտպանության նոր նախարարի հետ

ՀՀ նախագահն ու «Մոդեքս»-ի տնօրենը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել համագործակցությունը

Դուբայում հորդառատ անձրևները չեն դադարում․ հեղեղվել են ճանապարհներ ու մետրոներ (լուսանկարներ)

Գևորգ Պապոյանն ու Ռայմունդ Յելեն սննդի արդյունաբերության ոլորտում հետագա համագործակցության վերաբերյալ մտքեր են փոխանակել

Պռոշյան գյուղի Չաուշի խճուղում պայթեցման աշխատանքներ կիրականացվեն․ մայրուղին փակ կլինի

Մեկ դար անց եզդիների նահատակությունը կրկնությունն է հայերի՝ 1915 թվականի նահատակության․ Ֆրանսիայի դեսպան

Աշխատավարձերի մասին խեղաթյուրված տվյալներ ներկայացնելով ՍՊԸ-ն պետությունից շուրջ 50 մլն դրամի հարկ է թաքցրել

Արայիկ Հարությունյանը ներկայացրել է հաղորդակցության նոր ճարտարապետության հիմքում դրված առաջնահերթություններն ու ծրագրերը

Հայկավան-Բամբակաշատ ճանապարհին մեքենաներ են բախվել․ տուժածները հոսպիտալացվել են

Ադրբեջանը խախտում է հայ գերիների կեցության միջազգայնորեն սահմանված նորմերը․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Իրանը դեմ է տարածաշրջանում լարվածության հնարավոր աճին և միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությանը․ Սոբհանի

Արարատ Միրզոյանը կմեկնի Սաուդյան Արաբիա․ ինչ հանդիպումներ են նախատեսված

ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին

Չփորձել Հայաստանը ներքաշել աշխարհաքաղաքական հակամարտությունների մեջ․ ՀՀ-ում Իրանի դեսպան

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 16-ին

Աբովյանում առերևույթ զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքի նախաքննությունը, կալանավորված 4 անձի մասով, ավարտվել է

Կարող է կոպիտ բան ասեմ, բայց ուզում ենք՝ ոստիկանի երեխան ծնողին ասի՝ իսկ ինչո՞ւ աշխատավարձդ կրկնակի բարձր չէ. Փաշինյան

Մոռացել եք՝ ումից եք սերում, ով է Քոչարյանը, «շունը հաչա, քամին փչի, էլի»․ Ավինյանը՝ ավագանու ընդդիմադիր անդամներին

Ինչ վիճակում են «Ուրալ»-ի վթարից տուժած զինծառայողները․ մանրամասներ

Առողջապահության նախարարության երեխաների առողջության պահպանման բաժնի պետը հրավիրվել է հարցաքննության

Իրանի նախագահը սպառնում է «սարսափելի պատասխան տալ» երկրի շահերին հակասող ցանկացած գործողության

9-ամյա երեխան պատշգամբում խաղալիս քարեր է նետել՝ վնասելով բակում կայանված 2 ավտոմեքենա

Իսրայելը մտադիր է «ցավոտ ազդանշան» ուղարկել Իրանին

Մամուլից եմ ծանոթացել․ Ավանեսյանը՝ նախարարությունում խուզարկությունների մասին

Հունվարին միջին ամսական աշխատավարձը կազմել է 267 հազար դրամ. Թունյան

Քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի «յաշիկը» երթևեկում է հանդիպակաց գոտով