ԱՄՆ դեսպանատունը 132.000 դոլար արժողությամբ սարքավորումներ է նվիրաբերել քննչական կոմիտեին

21/11/2017 schedule08:16

 Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի բաժնից փոխանցում են, որ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը  ս.թ. հոկտեմբերի 20-ին հանդիպեց ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանին և նվիրաբերեց մոտ 132.000 ԱՄՆ դոլար արժողությամբ սարքավորումներ և համակարգչային ծրագիր:
Այս նվիրաբերությունը, որը ներառում է 72 սկաներ, 4 համակարգիչ, 4 CISCO ցանցային սարք, և Acrobat Adobe Pro ծրագրի լիցենզիաներ, կօգնի ստեղծել քրեական գործերի վարման նոր համակարգ Հայաստանում՝ թույլ տալով թվայնացնել քրեական գործերը նպաստել քննչական գործողությունների արդյունավետությանը և բարելավել փաստաթղթաշրջանառությունը տարբեր ստորաբաժանումների միջև: Բացի այդ, նվիրաբերված սարքավորումները թույլ կտան բարելավել կապը ոստիկանության տվյալների բազաների հետ:

Աջակցելով քրեական գործերի թվայնացմանը՝ ԱՄՆ դեսպանությունը սատարում է Քննչական կոմիտեին քննությունների թափանցիկության ու հաշվետվողականության ամրապնդման հարցում՝ արհեստավարժության և անկախության մեծացման միջոցով:

«Դեռևս 2015թ. փետրվար-մարտ ամիսներից քրեական գործերի թվայնացումը՝  որպես փորձարարական ծրագիր, ներդրվել է քննչական կոմիտեի երկու ստորաբաժանումներում՝ Արաբկիր,   Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժիններում: Թվայնացվել  է  458 քրեական գործ, դատավարության մասնակիցներին քրեական գործերի նյութերը տրամադրվել են լազերային սկավառակով, որոնց ընդհանուր քանակը կազմել է 35.108 թերթ, ինչը նաև զգալի ֆինանսական խնայողություն է՝ տարեկան շուրջ 60-70 մլն  դրամի չափով։
Բացի ֆինանսական կողմից, քրեական գործերի թվայնացումը նախաքննության ընթացքում հնարավորություն կտա արդյունավետ օգտագործել մարդկային, ժամանակային և այլ ռեսուրսները, լրջորեն կկրճատի կոռուպցիոն ռիսկերը»,- նշեց ՀՀ ՔԿ նախագահը՝ ավելացնելով, որ «դեսպանատան աջակցությամբ,  Կոմիտեի մինչդատական վարույթ իրականացնող  բոլոր մարմիններում և  ստորաբաժանումներում արդեն 2016 թվականից նախատեսվում է ներդնել քրեական գործերի թվայնացման ծրագիրը, և մոտ ապագայում կունենանք  Կոմիտեի կենտրոնական մարմինը տարածքային մարմինների ու ստորաբաժանումների հետ կապող ներքին ցանց»:

Այս նվիրատվությունը մաս է կազմում ԱՄՆ Կառավարության կողմից իրավապահ մարմիններին ցուցաբերվող աջակցության ծրագրի, որն ուղղված է Հայաստանի իրավապահ կառույցների ու պաշտոնյաների կարողությունների հզորացման և առավել արդարացի ու թափանցիկ քրեական արդարադատության համակարգի կայացմանը:

ՀՀ Քննչական կոմիտեի համար իրականացված օժանդակության այլ ծրագրերից նշենք վերջերս կայացած ճանաչողական այցը դեպի ԱՄՆ, որի շրջանակում մի խումբ քննիչներ ծանոթացան իրավապահ մարմինների կողմից իրականացվող ընտանեկան բռնության գործերի քննության հարցերին: Բացի այդ, Դեսպանության աջակցությամբ իրականացվում է անգլերենի ուսուցման դասընթացը, որին մասնակցում է մոտ 50 քննիչ:
ԱՄՆ կառավարությունը Հայաստանում իրավապահ մարմիններին և արդարադատության համակարգին աջակցելու նպատակով տարեկան տրամադրում է մոտավորապես 1,5 միլիոն ԱՄՆ դոլար:

ԱՄՆ դեսպանատան կողմից ՀՀ քննչական կոմիտեին ցուցաբերած աջակցության համար ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հրամանով դեսպան Միլսը պարգևատրվել է «Համագործակցության մեդալ»-ով, իսկ դեսպանատան աշխատակիցները՝ հուշանվերներով:

Տպել
2405 դիտում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում