Պուտինը ԼՂ կարգավորման հարցում մեծ հույսեր չունի. Էրդողան

Թուրքիայի նախագահը նոր մանրամասներ է ներկայացրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ նոյեմբերի 13-ին Սոչիում կայացած հանդիպումից: Էրդողանը մասնավորապես անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հարցին և նշել, որ ինչպես ավելի վաղ խոստացել էր` Պուտինի հետ խոսել է ԼՂ կարգավորման մասին, գրում է haberturk.com-ը:

Էրդողանի խոսքով ինքը նշել է, որ Ռուսաստանի համար ավելի լավ կլինի, եթե ավելի շատ ուշադրություն հատկացվի այս հարցին: 

«Նա (Պուտինը) ևս այդպես է մտածում, բայց իմ կարծիքով, նա մեծ հույսեր չունի կողմերի դիրքորոշումների պատճառով: Ես հիշեցրել եմ նրան 5 շրջաների ազատագրման մասին որոշումը և որ հայկական կողմը պետք է լքի այդ տարածքները: Դրանից հետո այդ հողերի նախկին բնակիչները պետք է վերադառնան», ասել է Էրդողանը:

Ավելի վաղ dunyabulteni.net-ում հոդված էր հրապարակվել Թուրքիայի և Ռուսաստանի նախագահների հանդիպման մասին, որում պնդում կար, թե կողմերը քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը:  

«Նախագահները մամուլի ասուլիսի ժամանակ խոսեցին ոչ բոլոր հարցերի մասին, որոնք անշուշտ արծարծվել էին հանդիպման ժամանակ: Մասնավորապես, այդ հարցերից էր ղարաբաղյան հակամարտությունը: Հանդիպման ընթացքում երկու նախագահները շեշտել են, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման աշխատանքները պետք է ակտիվացվեն: Այդ առումով պատահական չէ, որ նոյեմբերի 15-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն է աշխատանքային այցով Մոսկվայում»,- նշված էր հոդվածում:

Սոչի մեկնելուց առաջ էլ Թուրքիայի նախագահը հայտարարել և վերահաստատել էր, որ ԼՂ հակամարտության կարգավորումն անպայման քննարկելու է Պուտինի հետ:

Տպել
4835 դիտում

Գեւորգ Լոռեցյանը բերվեց դատարան. առաջին նիստը հետաձգվեց

ՊՆ-ն լրատվամիջոցներին հորդորում է՝ մինչև կարանտինի ավարտը չդիմել նկարահանումների իրականացման համար

Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը կունենա օդափոխության և հովացման նոր համակարգ

Գյումրի քաղաքի 23-ամյա բնակչի նկատմամբ հետախուզում է հայտարարվել՝ համաքաղաքացու սպանության մեղադրանքով

Հայբիզնեսբանկը ներկայացնում է երեխաների համար նախատեսված Abb Kids քարտը

«Մոցարտը քաղաքում է». կարմիր ավտոբուսը կանգ կառնի Երեւանի սրտում՝ մեզ հասցնելով ամենակարեւոր ուղեւորին

«Արարատցեմենտ»-ի աշխատակիցները հրաժարվել են մասնակցել Ծառուկյանի հավաքին

Քննարկվել է հայկական միս-մսամթերքի Ռուսաստան արտահանումը վերականգնելու հարցը

Այս տարի Եվրոպական ժառանգության օրերը կանցկացվեն բացառապես առցանց

Աբովյան քաղաքի «Սուրբ Հովհաննես» եկեղեցու մոտակայքում ՃՏՊ է տեղի ունեցել. կա տուժած

«Միշտ կլինեմ քո կողքին». Աննա Հակոբյանը նվերներ է ուղարկել քաղցկեղ ունեցող երեխաներին

Լոռիում օրենքի խախտմամբ վարչական ղեկավար է նշանակվել. գյուղում այս պահի դրությամբ բարձրագույն կրթությամբ մարդ չկա

Վանաձորում մեկնարկում է կրծքագեղձի մամոգրաֆիկ անվճար սքրինինգային հետազոտությունների ծրագիրը

Կայացել է Հայաստանի զարգացմանն աջակցող գործընկերների հետ համագործակցության համակարգման հարթակի հերթական հանդիպումը

Գյումրու քաղաքապետի ու փոխքաղաքապետի մոտ կորոնավիրուս է հաստատվել

Ալկոգելը պիտի 75-80 տոկոս սպիրտ պարունակի, բայց այն դիտարկվում է որպես խնամքի կոսմետիկ միջոց

ԱԱԾ-ում ավարտվել է ՍԱՊԾ պաշտոնյաների կողմից կաշառք ստանալու դեպքի հետ կապված քրգործի նախաքննությունը

Վարշավայի ֆոնդային բորսան մտադիր է ձեռք բերել Հայաստանի ֆոնդային բորսան

Նորքի տներից մեկի բակում կեսգիշերն անց հրավառություն իրականացրած տղամարդը հայտնաբերվել է

«Oրենքով գող» Ալոյի եւ քրեական հեղինակություն «Տիզ»-ի կալանավորման միջնորդությունները կքննվեն նորից