«Առինջ մոլի» ցույց տված 2.9 մլրդ շրջանառությունը կասկածելիորեն ցածր է. ՊԵԿ

ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն այսօր հադես է եկել պարզաբանմամբ, որը վերաբորվում է «Առինջ մոլի» առեւտրականների կողմից իրականացվող բողոքի ակցիաներին: Պարզաբանաման մեջ ուշագրավ համեմատականներ կան «Առինջ մոլի» եւ այլ տոնավաճառների վերաբերյալ: Ստորեւ ներկայացնում ենք ՊԵԿ պարզաբանումը:

«Բոլոր այն դեպքերում, երբ առկա է հարկ չվճարելու ռիսկ, ՊԵԿ-ը պարտավոր է արձագանքել

Առևտրի իրականացման վայրերում գործող տնտեսավարող սուբյեկտների նկատմամբ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի հսկողական միջոցառումները հատկապես վերջին օրերին շահարկվում են ներկայացուցիչների որոշ խմբերի կողմից, որոնք փորձում են, թաքնվելով սոցիալական և մի շարք այլ խնդիրների հետևում, խույս տալ հարկային պարտավորությունների պատշաճ կատարման գործառույթից` ապավինելով բողոքի զանգվածային դրսևորումներին:

Շուրջ մեկ տարի ընթացող բացատրական և նախազգուշական լայնածավալ միջոցառումներից հետո, չարձանագրելով տոնավաճառներում գործող տնտեսվարողների հարկային վարքագծի բարելավման էական միտումներ, 2017 թվականի նոյեմբերից միայն կոմիտեն տոնավաճառներում նախաձեռնեց հսկողական միջոցառումներ, մինչդեռ վերջիններիս գործունեության վերաբերյալ կատարված վերլուծական աշխատանքների արդյունքում արձանագրված տվյալները չափազանց խոսուն էին:

Մասնավորապես` առևտրի իրականացման վայրերի կազմակերպիչների գործունեությունն ուսումնասիրելու համար կոմիտեում բացվել է 196 հանձնարարագիր (ցանկը կցվում է), որից ընդամենը 31-ը` «ՖԻՐՄԱ ՆՅՈՒ» ՍՊԸ-ում («Առինջ մոլ»): Պարզվել է, որ բողոքի զանգվածային ակտիվ հակվածությամբ աչքի ընկնող ընկերությունը («Առինջ մոլ»), ունենալով, ի դեպ, ամենաշատ հարկ վճարողների քանակը, համանման այլ սուբյեկտներից էականորեն ցածր ֆիսկալ հասույթ է արձանագրել 2017թ. հունվար-հոկտեմբեր ամիսների ընթացքում: Մասնավորապես՝ եթե «Փեթակ» տոնավաճառում գործունեություն իրականացնող 345 հարկ վճարող նշված ժամանակահատվածում ունեցել է շուրջ 4 մլրդ դրամի շրջանառություն, «Սուրմալու» տոնավաճառի 361 հարկ վճարող՝ ավելի քան 4.5 մլրդ դրամի շրջանառություն, ապա «Առինջ մոլում» գրեթե կրկնակի մեծ քանակով գործող 748 հարկ վճարողները ցույց են տվել ընդամենը մոտ 2.9 մլրդ դրամի շրջանառություն:

Ի դեպ, «Փեթակ», «Սուրմալու» և առևտրի կազմակերպման ևս 22 այլ վայրերում գործունեություն իրականացնող հարկ վճարողները պետական եկամուտների կոմիտեի հետ համապատասխան աշխատանքի արդյունքում վերանայել են ցուցանիշները, իսկ «ՖԻՐՄԱ ՆՅՈՒ» ՍՊԸ-ն («Առինջ մոլ») ցանկացած՝ անգամ հարցը քաղաքականացնելու գնով ջանք չի խնայում՝ խուսափելու հարկերը ողջ ծավալով հայտարարագրելուց և վճարելուց: Մինչդեռ ՀՀ ԿԱ ՊԵԿ-ի կողմից հարկ վճարողներին, այդ թվում՝ առևտրականներին ներկայացվող պահանջները նոր չեն և սահմանված են ՀՀ օրենքներով: 

ՀՀ ԿԱ ՊԵԿ-ը, լինելով ապաքաղաքական մարմին, կարծում է, որ սոցիալական, քաղաքական կամ որևէ այլ պատճառաբանությամբ հարկ չվճարող և դրա հաշվին օգուտ ստացող յուրաքանչյուր ոք ընդամենը շարքային օրինախախտ է, իսկ, այսպես կոչված՝ «մեղմ վարչարարությունը» կարող է և պետք է վերաբերի բացառապես օրինապահ հարկ վճարողներին: Հարկերից խուսափելու ցանկացած դրսևորում, անկախ հարկ վճարողի բնույթից, պետք է կանխվի. բոլոր այն դեպքերում, երբ առկա է հարկ չվճարելու ռիսկ, ՊԵԿ-ը պարտավոր է արձագանքել: Հետևաբար, այն հարկ վճարողները, որոնք  խախտում են ՀՀ հարկային օրենսդրությունը, ՊԵԿ-ի կողմից դիտարկվում են որպես ռիսկային, և վերջիններիս նկատմամբ, «Ստուգումների մասին» ՀՀ օրենքի համաձայն, հարկային տեսչություններն իրականացնում են հսկողական միջոցառումներ: Միաժամանակ համապատասխան օրենքի համաձայն` պետական եկամուտների կոմիտեն իրավասու է իրականացնել օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ օպերատիվ հարցում, օպերատիվ տեղեկությունների ձեռքբերում, համեմատական հետազոտումների նմուշների հավաքում, հսկիչ գնում, վերահսկելի մատակարարում և գնում, իրերի և փաստաթղթերի հետազոտում, արտաքին դիտում, շենքերի, կառույցների, տեղանքի, շինությունների և տրանսպորտային միջոցների հետազոտում, օպերատիվ ներդրում և օպերատիվ փորձարարություն:

Երբ 748 տնտեսվարող ունեցող տոնավաճառն ընդամենը 338 աշխատող է հայտարարագրում, այդպիսով փաստելով, որ մի կառույցում 0.4 մարդ է աշխատում, ինչպե՞ս կարող է իրեն թույլ տալ պետական մարմնի հասցեին մեղադրանքներ հնչեցնել՝ խոշոր բիզնեսի փոխարեն փոքր և միջին բիզնեսի նկատմամբ կոշտ վարչարարություն և չհարկվող շրջանառության դեմ կողմնակալ պայքար իրականացնելու մասին: Այդ պարզունակ մեղադրանքներին լավագույնս հակադրվում են ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածում Հայաստանի 1000 խոշոր հարկատուների արձանագրած ցուցանիշները, որոնք, ի դեպ, հրապարակային են:

Պետական եկամուտների կոմիտեն նշված պարզաբանմանը կից անհրաժեշտ է համարում հրապարակել նաև առևտրի կազմակերպման վայրերի գործունեության վերաբերյալ որոշ ցուցանիշներ և առաջարկում է զանգվածային լրատվության միջոցներին, ինչպես նաև հասարակությանն առհասարակ, սեփական վերլուծությամբ հետևություններ կատարել վերջին օրերին այդքան աղմուկ բարձրացրած բազմաչարչար խնդրի կապակցությամբ:

 ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին»

Տպել
2936 դիտում

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին