Հրապարակվել է «Թուրքիայի մշակութային արժեքների» քարտեզը. 10.000-ից 4600-ը հայկական են

14/11/2017 schedule22:28

Հրանտ Դինք հիմնադրամը «Անատոլիայի մշակութային ժառանգությունը» նախագծի շրջանակներում հրապարակել է հունական, հայկական, ասորական ու հրեական համայնքների կողմից կառուցված եկեղեցիների, սինագոգների, վանքերի, դպրոցների, հիվանդանոցների ու գերեզմանոցների նման այլ կառույցների ցուցակը, գրում է akunq.net-ը: 

Մոտ 2,5 տարի տևած աշխատանքների արդյունքում գրեթե 10 հազար կառույց է հայտնաբերվել: Ըստ ցուցակի` 10 հազար կառույցներից 4600-ը պատկանում է հայկական համայնքին, 4100-ը՝ հունական, 650-ը՝ ասորական և 300-ը՝ հրեական համայնքներին: Հիմնադրամի կողմից ստեղծված առցանց քարտեզում զետեղված տվյալները բաց են բոլորի համար: Կազմված ցուցակը կարելի է ուսումնասիրել turkiyekulturvarliklari.com կայքում:

«Ակօս»-ի աշխատակից Ույգար Գյուլթեքինի տեղեկություններով` աշխատանքներն սկսվել են 2014-ի սկզբին: Հետազոտական խմբում ընդգրկված են եղել Նորա Միլդանօղլուն, Զաքարիա Միլդանօղլուն, Մուսթաֆա Բաթմանը, Էզգի Դենիզ Բերքը, Մերվե Քուրթը, Վահագն Քեշիշյանը, Թունա Բաշըբեկը, Ալեքսանդրոս Կամբուրիսը, Շահիքա Քարաթեփեն, Զեյնեփ Օղուզն ու Նորայր Օլգարը։ Նրանք տարբեր աղբյուրների հիման վրա հետազոտություններ են իրականացրել: Թուրքիայի ներկա տարածքի արևելքում գտնվող դեռևս կանգուն մնացած կառույցների հետ միասին հրապարակվել է նաև քանդված, վառված, չպահպանված, որպես պահեստ կամ գոմ օգտագործվող, մզկիթի վերածված կառույցների ցանկը: Ծրագրին աջակցել են Թուրքիայում ԵՄ դեսպանատունը, Açık Toplum և Chrest հիմնադրամները:

Ծրագրի համակարգող Մերվե Քուրթն ու հետազոտողներ Թունա Բաշըբեկը, Զեյնեփ Օղուզը, Ալեքսանդրոս Կամբուրոսն ու Վահագն Քեշիշյանը մանրամասներ են ներկայացրել կատարված աշխատանքների վերաբերյալ:

Ծրագրի համակարգող Մերվե Քուրթն ուշադրություն է հրավիրում այն փաստին,  որ սա կատարված առաջին հետազոտական աշխատանքն է, որով ներկայացվում է Անատոլիայում ոչ մուսուլմանների մշակութային ժառանգությունը. «Առաջին և երկրորդ ձեռքի աղբյուներն ուսումնասիրվել են: Առաջին տարում կենտրոնացել ենք միայն հայկական մշակութային արժեքների վրա: Իսկ երկրորդ տարում աշխատանքներ են կատարվել հունական, հրեական ու ասորական մշակութային ժառանգությունն ուսումնասիրելու շուրջ: Մեզ համար ամենաշատը օգտակար են եղել եկեղեցական մատյանները: Աշխատանքներ ենք կատարել Օսմանյան վարչապետական արխիվում: Մեր ձեռքում գտնվող աղբյուրներում հանդիպած եկեղեցին կամ դպրոցը ավելացրել ենք ցուցակում»:

Քուրթն անդրադարձել է նաև աշխատանքների ժամանակ առաջացած դժվարություններին. «Հունական աղբյուրներն ուսումնասիրելու համար այցելել ենք Հունաստանում գտնվող Փոքր Ասիայի մշակութային կենտրոն, իսկ ասորական աղբյուրներն ուսումնասիրելու համար Շվեդիա ենք գնացել: Այդ տեղերից մեծ թվով տվյալներ ենք ձեռք բերել: Ամենաշատը դժվարացել ենք տեղանունների հարցում: Հետազոտական աշխատանքներն իրականացրել ենք ներկայիս մարզերի սահմաններում։ Հին արխիվներում մարզի սահմանները ներկայիս սահմաններից տարբեր են, որի պատճառով այդ ուղղությամբ առանձին աշխատանքներ ենք կատարել: Հին անունները նոր անունների հետ համեմատելը շատ դժվար էր»:

Տվյալները բաց են բոլորի համար

Քուրթը նշել է նաև, որ գտնված տվյալները համացանցային կայքում ստեղծված առցանց քարտեզի միջոցով հասանելի են բոլորին, և որ յուրաքանչյուր ոք ազատ է այս գործում իր ներդրումն ունենալու հարցում. «Այս քարտեզում ցուցադրված են Հրանտ Դինք հիմնադրամի կողմից իրականացված աշխատանքները: Այն մի քարտեզ է, որտեղ առցանց ներկայացվում են հայկական, հունական, ասորական ու հրեական համայնքներին պատկանող հասարակական վայրերը՝ եկեղեցիներ, հիվանդանոցներ, սինագոգներ, դպրոցներ, տաճարներ, որբանոցներ ու գերեզմանոցներ: Այն իրենից ներկայացնում է համատեղ մի աշխատանք, որն ավելի է հեշտացնում ցուցակի հասանելիությունը: Քարտեզի վրա ցույց են տրված կառույցների նկարները, նրանց մասին պատմական տեղեկություններն ու այն աղբյուրները, որոնցից վերցված են այդ տվյալները»:

Պահպանության կարիք ունեցող շատ շինություններ կան

Քուրթը հայտնել է, որ նախագիծը կբարձրացնի տեղեկացվածության մակարդակը։ Նա նաև տեղեկացրել է, որ այս նախագծի շնորհիվ երևան են եկել բազմաթիվ վայրեր, որոնք պահպանության կարիք ունեն. «Չնայած այդ շինությունները գրանցված են ու գտնվում են ավերված վիճակում, գանձ որոնողները դեռ գալիս ու պեղումներ են իրականացնում։ Ամեն շրջանում էլ հուշարձանների պահպանության խորհուրդներ կան։ Սակայն, օրինակ, Կայսերիի ցուցակներում տրված է 30 կամ 35 շինություն, մեր տվյալներով այդ շինությունների թիվը 130 է։ Կան տեղեր, որոնք նրանք անուշադրության են մատնել»:

Նախագիծը շարունակական է լինելու

Քուրթը տեղեկացրել է, որ դաշտային աշխատանքներ իրականացնելու համար նախագծը շարունակական է լինելու, ու խոսել է հետագա անելիքների մասին. «Մեր ձեռքի տակ եղած տվյալներն ստուգելու համար գնալու ենք ու հենց տեղում աշխատանքներ կատարենք։ Իրականացվելու է նաև մի փոքր տարբերվող դաշտային աշխատանք։ Երեք շրջան է ուսումնասիրվելու։ Որևէ դպրոց,  փողոց կամ եկեղեցի ուսումնասիրելու ժամանակ  աշխատանքներ են կատարվելու նաև դրանց մասին տեղում բանավոր պատմություններ հավաքելու ուղղությամբ։ Մարդկանց պատմությունները թղթին կհանձնվեն։ Դրա հետ մեկտեղ ժողովուրդը կորոշի, թե այդ շինությունները որպես ի՞նչ կցանկանար տեսնել. այդ աշխատանքների արդյունքերն ստանալուց հետո դրանք կներկայացվեն համապատասխան պաշտոնյաներին»։

Աղբյուրները

Հետազոտող Վահագն Քեշիշյանը պատմել է տվյալների հավաքման ընթացքում օգտագործված աղբյուրների ու կիրառված մեթոդների մասին։ «Առաջին փուլում որոշվեցին հիմնական աղբյուրներն, ու ըստ դրանց ցուցակ կազմվեց։ Ռայմոնդ  Հ․ Կևորկյանն ու Պաուլ Բ․ Փաբուջյանը հայերեն թարգմանված Ստամբուլի հայոց պատրիարքության կողմից  Թուրքիայի արդարադատության ու կրոնական հարցերով տեսչությանը հանձնված 1912-1913 թթ. թվագրված հայկական եկեղեցիների ու վանքերի ցուցակը, «Ակօս» թերթի արխիվն ու օսման Քյոքերի «Calumeno» հավաքածուից կազմված բացիկները հիմնական աղբյուրներն են։ Այս տրամաբանությամբ սկսեցինք շարժվել։ Ամեն մի համայնքի համար առանձին հիմնական աղբյուրներ են ընտրվել։

Այդ աղբյուրների ուսումնասիրությունից սկսելով՝  պակաս մնացած տվյալները գտնելու համար  ուրիշ աղբյուրներ ենք սկսել ուսումնասիրել։ Մյուս համայնքների համար այսպիսի ընդգրկուն ու հիմնական աղբյուրներ գտնելը բավականին դժվար եղավ։ Հրեա համայնքի համար Նաիմ Գուլերյուզի «Ստամբուլի սինագոգներն» ու «Թուրքիայի սինագոգները» գրքերն ենք օգտագործել։  Օգտվել ենք նաև Ավրամ Գալանտեի ու Ռըֆաթ Բալիի աշխատություններից։ Մեր աղբյուրների մեջ տեղ է գտել նաև Ինջի Թուրքօղլուի 2001 թ. լույս տեսած «Հին ժամանակներից մինչ մեր օրերը Թուրքիայում գտնվող սինագոգների ճարտարապետությունը» վերնագրով թեզը։  Հունական շինությունների վերաբերյալ  նման հիմնական աղբյուր չկարողացանք գտնել, բայց տարբեր շրջաններում գտնվող  շատ աղբյուրներ կան։

Ամենաշատ տվյալներն ստացել ենք Փոքր Ասիայի հետազոտական կենտրոնից։ Այնտեղ առկա են բնակչության փոխանակության ժամանակ Թուրքիայից հեռացած հույների բանավոր պատմությունները. շատ տվյալներ են առկա։ Այդ կենտրոնում հետազոտական աշխատանքներ ենք կատարել։ Դա դժվար  աշխատանք էր, քանի որ տվյալները թվայնացված չէին, ամեն ինչ պետք էր կարդալ։ Ասորիների համար որպես հիմնական աղբյուրներ ենք վերցրել Գաբրիել Աքյուզի՝ Մարդինի և շրջանի եկեղեցիների ու վանքերի վերաբերյալ գիրքը, Գերտրուդե Բելլի 1910 թ. լույս տեսած ու Հանս Հոլերվեգերի 1999 թ. Թուր Աբդին շրջանի շինությունների վերաբերյալ կատարված աշխատանքներն ու Էլիֆ Քեսեր Քայալփի՝ Միջագետքի եկեղեցիների ճարտարապետության վերաբերյալ գրված դոկտորական աշխատանքը։

Բացի մեր հետազոտության առարկա հանդիսացող  այս չորս համայնքերից՝ գտել ենք նաև վրացիներին, բուլղարներին ու լևանտական ցեղերին պատկանող շինություններ։ Սակայն դրանք չենք ընդգրկել ցուցակում, քանի որ դրանք մեր ուսումնասիրության մեջ չէին մտնում, սակայն տվյալները մեր ձեռքում են»։

Քեշիշյանը հաղորդել է, որ ցուցակում առկա տվյալների վերաբերյալ հետազոտական աշխատանքներ իրականացնելուց հետո  սպասվածից ավելի շատ շինություններ են երևան եկել. «Երբ սկսեցինք աշխատանքների երկրորդ փուլը, հայերին պատկանող 4000 շինություն կար, իսկ հույներին պատկանող՝ 2000։ Հետազոտական աշխատանքների ավարտից հետո հունական շինությունների թիվը հասավ 4000-ի։ Ասորիներին պատկանող մոտ 700 շինություն հայտնաբերվեց։ Երբ սկսեցինք Կայսերիում ուսումնասիրություններ կատարել, մեր ձեռքի տակ ունեինք 250 շինության տվյալ։ Սակայն, երբ ավելի կենտրոնացած աշխատանքներ սկսեցինք, շինությունների թիվն հասավ 350-ի, իսկ դաշտային աշխատանքներ կատարելուց հետո այդ թիվը հասավ 400-ի։ Որտեղ ուշադրությամբ ենք կատարում ուսումնասիրությունը, շինությունների թիվն աճում է»։

Պատմության մի հատվածը ջնջված

Նախագծի հետազոտողներից Ալեքսանդրոս Կամբուրիսը պատմել է հունական շինությունների վերաբերյալ կատարված հետազոտությունների մասին. «Երեք կառույց է մասնակցել մեր աշխատանքներին՝ պատրիարքությունը, հյուպատոսությունն ու Աթենքում գտնվող Փոքր Ասիայի հետազոտական կենտրոնը։ Տվյալների մեծ մասն այնտեղից ենք կարողացել գտնել։ Ամենամեծ խնդիրն այն էր, որ պատմական տվյալները անհետացել էին։ Բացի թուքերենից՝ այլ լեզուներով, նույնիսկ Ստամբուլի հույն համայնքի վերաբերյալ հետազոտությունների մասին հունարենով շատ բան գտնելն անհնար է։ Հեռանալիս հույներն իրենց արխիվներն ու տեղեկություններն իրենց հետ տարել են։ Դրանք հիմա կարող ենք գտնել Փոքր Ասիայի հետազոտական կենտրոնում։

Չկա մի կենտրոն, որտեղ բոլոր ազգային փոքրամասնությունների վերաբերյալ տեղեկություններն ու հուշերը հավաքված լինեն։ Հունական գրական միությունից գնված մի գրադարան կար։ Այնտեղ մի շատ լուրջ  հետազոտություն կար։ Այս գրադարանը միության ձեռքից խլվել է ու ոչնչացվել։ Շատ կարևոր պատմական տեղեկություն ենք կորցրել։ Հետազոտական աշխատանքներում մինչ 1920-ականների վերաբերյալ ստույգ տեղեկություններ կարող ենք գտնել։ Հետագա շրջանի մասին տեղեկություններ չունենք։ Եկեղեցիներն ու հասարակական մյուս շինությունները չեն պահպանվում։ Երբ մարդիկ վերադառնում են, տեսում են, որ եկեղեցիներն այլևս չկան. այդ շրջանի մասին  որոշ տվյալներ անհետացել են»։

Ամենամեծ խնդիրը անվանափոխությունն է

Օսմանյան վարչապետական արխիվում արված հետազոտության մանրամասները ներկայացնում է Թունա Բաշըբեկը․ «Օսմանյան արխիվում երկու հիմնական աղբյուր կա։ Դրանցից մեկը մի մատյան է, որի հիմնական տարեթիվն անհայտ է, կարծում եմ՝ ստեղծվել է  19-րդ դարի   վերջին-20-րդ դարի սկզբին։ Շատ ճիշգրիտ ու լավ տվյալներ կան այնտեղ։ Ամեն ինչ հերթականությամբ է գրված՝ թեոկրատական ոճով։ Մյուսը եկեղեցական մատյաններն են։ 10 եկեղեցական մատյան կա, և յոթը գտնվում են արխիվում։ Դրանք գրվել են տեղական կրոնական ներկայացուցիչների կողմից՝ կենտրոն ուղարկելու համար։ Այնտեղ առկա են շինությունների անունները, գտնվելու վայրերն ու  վերակառուցման վերաբերյալ տվյալներ, որից հետո ավելի մանրամասն տեղեկություններ ենք գտնում։

Ամենակարևոր խնդիրներից մեկը տեղանուններն էին։ Հավանական է, որ մատյանը պահող պաշտոնյան տեղանունը կամ չի իմացել, կամ սխալ է գրել, կամ գուցե անունը կամ շրջանի սահմանները խառնել է։ Տվյալներ ենք գտնում եկեղեցիների, եկեղեցիների գտնվելու վայրեր մասին, իմանում ենք, թե ո՞ր համայնքին են պատկանել, ո՞ւմ տարածքի վրա են կառուցվել։ Գրառումներն այդ շինությունների վերակառուցման ժամանակվան են պատկանում։ Գրեթե բոլոր եկեղեցիների մասին տվյալները հետվերակառուցման շրջանց են։ Այդ պատճառով շինությունների նախնական անունները չենք կարողանում ճշտել»։

Իր ներսում բազմազանություն ունի

Հետազոտողներից Զեյնեփ Օղուզը պատմել է հրեական շինությունների վերաբերյալ կատարված հետազոտական աշխատանքների մեթոդիկայի մասին․«Լեզվի հետ կապված խնդիր ունեցանք։ Այդ պատճառով երկրորդական աղբյուրներից կարողացանք օգտվել, սակայն շինությունների`Թուրքիայում գտնվելու պատճառով թուրքերեն աղբյուներն ավելի օգտակար եղան։ Առկա են Նաիմ Գյուլերյուզի գրքերը։ Այդ գրքերում կան հղումներ  այն կառույցների վերաբերյալ, որոնք չեն ընդգրկվել գրքերում։ Պարզ դարձավ, որ Նաիմ Գյուլերյուզի գրքերից բացի՝ այլ ընդգրկուն աշխատություն չկա։ Ամեն դեպքում անգլերենով գրված ակադեմիական աշխատանքեր կան։

«Ակօս»-ի, «Բիանեթ»-ի նման պարբերականների շնորհիվ վաճառվող տների, սինագոգների մասին ամենօրյա լուրերի միջոցով ստացվող տվյալներ այս աղբյուրներում չկան։ Այլ աղբյուրներն էլ այնքան քիչ են, որ կարելի է ասել՝ չկան։ Չենք կարող ասել, թե տեղեկություններում հաջորդականություն կա։ Ես անձամբ չէի սպասում, որ Իսկենդերունի նման, Հաթայի նման վայրերում դեռ բաց սինագոգներ կան։ Հրեական մշակույթն էլ իր բազմազանությունն ունի։ Մենք բոլորովին վերջերս իմացանք աշքենազական ու լադինո կառույցների մասին, բայց Թուրքիայում ավելի հին կառույցներ էլ կան»։

Հայկական շինությունների վերաբերյալ աղբյուրները

Նախագծի առաջին փուլում աշխատանքները կատարվել են հայկական շինությունների շուրջ։ Ռայմոնդ Հ․ Կևորկյանի և Պաուլ Բ․ Փաբուջյանի «Հայերը» գիրքը, Արամ Խաչատուրի Սաֆրաստյանի կողմից հրապարակման պատրաստած, Զաքարիա Միլդանօղլուի՝ հայերենից թարգմանած ու Ստամբուլի հայոց պատրարքության կողմից Թուրքիայի արդարադատության ու կրոնական հարցերով տեսչությանը տրամադրված 1912-1913 թվագրությամբ հայկական եկեղեցիների ու վանքերի ցուցակը, «Ակօս» թերթի արխիվն ու Օսման Քյոքերի «Calumeno» հավաքածուից կազմված բացիկները  հիմնական աղբյուրներն են։ Ամենաշատ հայկական շինություններ գտնվում են Մուշում. այնտեղ հայտնաբերվել է 401 շինություն։

Ինչպե՞ս ներգրավվել

Քեշիշյանն ասել է, որ առցանց քարտեզի միջոցով աշխատել ցանկացողները կարող են հեշտությամբ մասնակցել աշխատանքներին. «Սա մի նախագիծ է, որը  շարունակական է լինելու, այն բաց է առաջարկների ու հավելյալ տեղեկությունների համար։ Կայքում ամեն կառույցի համար կան «նկար ավելացնել», «Տեղեկություն ավելացնել» և «Տեղեկություն փոխել» կոճակները։

Ցանկություն ունեցող ամեն ոք  կարող է ուղարկել իր ձեքի տակ ունեցած աղբյուները, նկարներն ու տեղեկությունները։ «Մի նոր շինություն ավելացնել» կոճակն էլ կա, որի միջոցով ցուցակում տեղ չգտած կառույցի մասին տեղեկություն և նկար կարելի է ուղարկել։ Այս ամենը մենք կստանանք որպես առաջարկներ, որոնք կամբողջացնենք ու կպահպանենք տվյալների բազայում»։

Տպել
23375 դիտում

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր