Դասադուլ անող ուսանողներին ՊՆ-ից հրավիրել են հանդիպման. ուզում եք եկեք, չեք ուզում մի եկեք

ՀՀ պաշտպանության նախարարությունից այսօր զանգահարել են «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամներին եւ հրավիրել հանդիպման:

Նախաձեռնության անդամները դրանից առաջ դասադուլ էին հայտարարել՝ պահանջելով պահպանել ներկայում գործող ակադեմիական տարկետման իրավունքի սկզբունքները: Պաշտպանության նախարարության առաջարկած «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծով առաջարկվում է խիստ սահմանափակել այդ իրավունքը: Բողոքի ցույց անող ուսանողները պահանջում էին նաեւ հանդիպում ու քննարկում պաշտպանության, կրթության եւ գիտության նախարարների հետ:

Ստացված հրավերը, սակայն, նրանք այսօր մերժել են: Նախաձեռնության անդամներից Դավիթ Պետրոսյանը «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության ֆեյսբուքյան էջում ուղիղ երթերով քիչ առաջ պարզաբանեց մերժման պատճառները:

Ընկերների ներկայությամբ նա ասաց, որ երբ փորձել են հասկանալ, թե ինչ ձեւաչափով է լինելու հանդիպումը, լրատվամիջոցներ լինելու են թե չէ, իրենց պատասխանել են, որ բոլորին հրավեր է ուղարկվելու: Մի քանիսին դիմելով, սակայն, պարզել են, որ նման հրավեր չի ստացվել:

Դասադուլ հայտարարած ուսանողները որպես հանդիպմանը չգնալու մեկ այլ պատճառ նշում էին այն հանգամանքը, որ իրենց ամբողջությամբ չի տեղեկացվել մասնակիցների մասին: Ասել են, որ լինելու են ուսխորհուրդների ներկայացուցիչները, հետո պարզվել է, որ հրավիրված են նաեւ ապրիլյան պատերազմի մասնակից երիտասարդները, տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ:

«Ուսխորհրդի հարցը մի առանձին քննարկման հարց է, չեմ ցանկանում երկար խոսել դրա մասին, բայց նշեմ ուղղակի, որ այս երկու շաբաթվա ընթացքում ոչ մի ուսխորհուրդ պաշտոնական հայտարարությանբ այս օրինագծի վերաբերյալ «կողմ» կամ դեմ» չի խոսել: Նույնիսկ բժշկական համալսարանում երբ ստորագրահավաք ենք արել, փորձել են խոչընդոտել»,- ասաց Դավիթ Պետրոսյանը՝ անընդունելի համարելով մասնակիցների մյուս մասին վերաբերող տեղեկության գաղտնիությունը:

Իրենց մերժման մյուս պատճառն էլ նախաձեռնության անդամների խիստ սահմանափակ թվով մասնակցության հնավորությունն է, այն դեպքում, երբ կարծես հանդիպման պատճառը այսօր կայացած բավական բազմամարդ դասադուլն է, իսկ քննարկման թեման՝ տարկետման իրավունքի սահմանափակումը:

ՊՆ-ից ասվել է, որ հանդիպմանը կարող է մասնակցել «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամներից առավելագույնը չորս հոգի եւ ավելացվել՝ ուզում եք՝ եկեք, չեք ուզում՝ դուք որոշեք:  

«Մենք կարծում ենք, որ մենք նույնպես պետք է մասնակցենք հանդիպման ձեւաչափի ձեւավորմանը, ոչ թե զանգել, դնել ուլտիմատում՝ ուզում եք՝ եկեք, չեք ուզում՝ մի եկեք: Ու վերջում հայտարարություն անել՝ մենք հրավիրել ենք, իրենք մերժել են»,- նկատեց Դավիթ Պետրոսյանը: Ամեն դեպքում հավելեց, որ իրենք էլի պատրաստ են հանդիպման ու խնդիրը քննարկելու:

Տպել
4271 դիտում

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար