ԼՂ շրջակա 5 շրջանն ազատելու համար ՌԴ-ն Ադրբեջանի առաջ 3 պայման է դրել. Շահինօղլու

Ադրբեջանցի քաղաքագետ Էլհան Շահինօղլուն ֆեյսբուքի իր էջում գրառում է թողել, նշելով, թե իր ունեցած տեղեկություններով, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ հանդիպման նախաշեմին, առանց նախապայմանների ԼՂ-ի շրջակա 5 շրջան ազատելու համար Ադրբեջանի առաջ երեք պայման է դրել, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները: 

«Առաջին պայմանն Ադրբեջանի անդամակցությունն է ԵԱՏՄ-ին: Երկրորդը` Ադրբեջանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին: Երրորդը` ԼՂ-ում պիտի տեղակայվեն Ռուսաստանի խաղաղապահ ուժերը: Սրանք շատ բարդ պայմաններ են: Առաջինը կարող ենք կատարել որոշ բացառություններով, սակայն մյուս երկուսը հակասում են Ադրբեջանի ազգային անվտանգությանը»,- նշել է Շահինօղլուն: 

Քաղաքական գիտությունների միջազգային ասոցիացիայի նախագահ Թուրան Իլթերը, սակայն հայտարարել է. «Հազիվ թե Էրդողանը եւ Պուտինը քննարկեն պրոռուսական միությանն Ադրբեջանի միանալու հարցը: Ադրբեջանն անկախ երկիր է, եւ չեմ կարծում, թե մեր երկրի ղեկավարությունը կհամաձայներ ինչ-որ կուլիսային բանակցությունների: Էրդողանը կարող է միայն խնդրել Պուտինին ուժեղացնել ազդեցությունը տարածաշրջանում այդ հակամարտության կարգավորման համար: Հատկապես, որ Ռուսաստանը, Թուրքիան եւ Իրանը արդեն փորձ ունեն, մասնավորապես, Սիրիական ճգնաժամի մասով»: 

Թուրք քաղաքագետ Հուսեին Բաքջին նշել է, որ ինքը միայն ողջունում է ԼՂ հակամարտության կարգավորմանն ուղղված ցանկացած ակտիվ ջանք, չի բացառում կարգավորումը ՌԴ ուղղակի միջնորդությամբ, ոչ թե ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում: 

«Եվ Ադրբեջանը, եւ Հայաստանը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում առվել դրական են դիտարկում Մոսկվայի դերը, ոչ թե Մինսկի խմբի, եւ այդ պատճառով կարող են արեւմտյան պլատֆորմի փոխարեն նախընտրել մոսկովյանը: Բաքուն ցանկանում էր նաեւ Թուրքիային միացնել այս ֆորմատին, եւ, կարծես թե, Էրդողանը Պուտինին այս հակամարտության համատեղ ֆորմատ է առաջարկելու: Հետագայում այդ ձեւաչափին հնարավոր է նաեւ Իրանի միանալը: 

Թուրքիան ի սկզբանե հաշվարկել էր, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման շնորհիվ հնարավոր կլինի կարգավորել ԼՂ հակամարտությունը, սակայն հետո համոզվեց, որ դա անհնար է: Հայկական կողմը բացահայտ հասկացնում է, որ ԼՂ հարցում զիջումների չի գնա: Հենց այդ պատճառով նոր ձեւաչափեր են պետք»,- ասել է Բաքջին: 

Ավելի վաղ ռուս քաղաքագետ Դմիտրի Վերխոտուրովը նշել էր, որ ռուս-թուրքական գործակցությունը հիմնականում ծավալվում է տնտեսության ոլորտում, գազատարների նախագծերով, եւ ոչ քաղաքական հարթակում: Իսկ ինչ վերաբերում է ԼՂ հակամարտությանը, քաղաքագետը հավելել է` Մոսկվան կընդունի Անկարայի առաջարկները, եթե Թուրքիան փոխի իր քաղաքական կուրսը: 

Տպել
8898 դիտում

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ