«Դու ես ամբաստանյալը, մենք ամբաստանյալ չենք». Արայիկ Խանդոյանը՝ դատավորին

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ այսօր շարունակվեց «Սասնա ծռեր» խմբի 10 անդամի գործով դատական արտագնա նիստը:

Այս գործի անջատված մասով անցնում են Պավել Մանուկյանը, Վարուժան Ավետիսյանը, Մխիթար Ավետիսյանը, Արայիկ Խանդոյանը, Գագիկ Եղիազարյանը, Արմեն Բիլյանը, Արեգ Կյուրեղյանը,  Սմբատ Բարսեղյանը, Սեդրակ Նազարյանը, Էդվարդ Գրիգորյանը:

Նիստը սկսվեց մի փոքր լարված մթնլորտում: Լարված մթնոլորտ սկսվեց այն ժամանակ, երբ նիստերի քարտուղարը զեկուցում էր, թե ովքեր են ներկայացել դատական նիստին, ովքեր՝ ոչ: Երբ նիստերի քարտուղարը զեկուցեց, որ նիստին ներկայացվել են գործով ամբաստանյալները, դա դուր չեկավ «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանին (Միայնակ գայլ): «Ամբաստանյալը դուք եք, ամբաստանյալը մենք չենք, մեզ մեր անուններով դիմեք»,- դիմելով քարտուղարն ասաց Խանդոյանը: «Խանդոյան դատական նիստերի քարտուղարուհին հավանաբար ձեր երեխայի տարիքն է»,- դիմելով նրան ասաց դատավոր Մեսրոպ Մակյանը:

Ի պատասխան Միայնակ գայլն ասաց. «Ամբաստանյալը դուք եք, մենք չենք»: Երբ դատավորը նրան կրկին դիմեց ամբաստանյալ Խանդոյան-ով, վերջինս բարկացավ. «Դու ես ամբաստանյալը»: Երբ Մակյանն ասաց, որ դատարանը ձեր նկատմամբ սանկիցա է կիրառում նախազգուշացման տեսքով՝ Խանդոյանը զարմացավ. «Ո՞վ ա հայտարարել, ինչ դատարան, մենք ստեղ դատարան չենք տեսնում»,- եզրափակեց Խանդոյանը:

Այսօրվա նիստին չէին ներկայացել գործով մի քանի փաստաբաններ. դատարանը դիմումներ էր ստացել, որ նրանք դատական նիստին չեն կարող ներկայանալ այլ նիստերով ծանրաբեռնված լինելու պատճառով:

Այսօր դատարան էր ներկայացել նախորդ դատական նիստին չմասնակցած փաստաբան Հայկ Ալումյանն, ով պաշտպանում է ամբաստանյալ Սմբատ Բարսեղյանի շահերը: Կարգադրիչներն Ալումյանից նույնպես պահանջեցին բացել պայուսակը, կամ էլ ազատվել մետաղական իրերից. շուրջ 10 րոպե տեւած բանավեճից հետո Դեպարտամենտի ղեկավարությունը բացառություն արեց եւ թույլատրեց Ալումյանին պայուսակով մտնել նիստերի դահլիճ: Նման պայմաններում Դեպարտամենտը կարծես միայն փաստաբաններից Մուշեղ Շուշանյանի համար բացառություն չի անում, այդպես էլ 4 ամիս նրան թույլ չտալվ մտնել նիստերի դահլիճ:

Նախորդ նիստի ընթացքում դատարանն անդրադարձել էր դատավորի ինքնաբացարկի հարցին, եւ դատավարության մասնակիցները Մակյանին ինքնաբացարկ չէին հայտնել:

Այսօր դատավորն Ալումյանից ճշտեց՝ արդյոք վերջինս ունի ինքնաբացարկի միջնորդություն: Ի պատասխան Ալումյանը նշեց, որ այդպիսի միջնորդություն ներկայացնելու կամ չներկայացնելու համար դատարանին նախ մի քանի հարց ունի:

«Ձեզ ոչ պատահական սկզբունքո՞վ է հանձնվել թե պատահական համակարգչային ընտրության սկզբունքով, դուք Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից Էրեբունու դատարան  գործուղվել եք հենց այս գործը քննելու անհրաժեշտությունից ելնելո՞վ, Դուք Ձեր համաձայնությունը տվե՞լ եք գործուղվելու համար, չեմ ասում՝ Ձեր կամքին  հակառակ եք գործուղվել, բայց ցանկանում եմ իմանալ՝  Ձեր համաձայնությամբ եք գործուղվել, թե՞  տեղի է ունեցել առանց Ձեր համաձայնությունը  նախապես հարցնելու»,- դատավոր Մակյանին դիմելով՝ ասաց Հայկ Ալումյանը:

Մակյանը նշեց, որ թեև դատավորին հարցեր տալու ձեւաչափ չկա, այնուամենանայիվ, հաշվի առնելով, որ Ալումյանի տված հարցերն ինչ- ինչ կերպ  ընդհանուր եզրեր ունեն  իրեն հայտնելիք բացարկին, որոշակիորեն կպատասխանի այդ  հարցերին:

Դատավորը պարզաբանեց, որ դատավարության կողմներին, այդ թվում՝ Ալումյանին ուղարկվել է  գործն իր կողմից  դատական քննություն նշանակելու վերաբերյալ որոշումը, որում հստակ նշված է, թե ինչպես է գործն իրեն մակագրվել:

«Իսկ այնտեղ հստակ նշված է, որ այն համակարգչային մակագրման սկզբունքով է ինձ մակագրվել»,- ասաց դատավորը:

Ինչ վերաբերում է գործուղման հարցերին, Մակյանը նշեց, որ դատավորին որևէ կերպ իր կամքին հակառակ չեն կարող գործուղել այլ դատարան:

«Իմ կամքով են գործուղել, բայց ոչ հատկապես այս գործը քննելու համար»,- ասաց Մեսրոպ Մակյանը:

Ալումյանը նշեց, որ նախքան այս գործը կմակագրվեր  Մակյանին, արդեն լրատվամիջոցներում լուրեր կային այն մասին, որ Մակյանը կգործուղվի  Էրեբունու դատարան այս գործը քննելու համար:

Ալումյանը հայտարարեց, որ  հակված չէ զուգադիպություն համարել այս, ինչպես նաև «Սասնա ծռերի» վերաբերյալ դատարանում քննվող մյուս գործերը կոնկրետ դատավորների  պատահականության սկբունքով մակագրվելու  հանգամանքը, սակայն Մակյանը հարկ չհամարեց անդրադառնալ  Ալումյանի կողմից արված այս վերջին հայտարարությունը՝ նշելով, որ Ալումյանի կողմից բարձրացված հարցերը դատարանի գործունեության շրջանակներից դուրս են, դրանք վերաբերում են Դատական դեպարտամենտին:

Ալումյանը նշեց, որ թեեւ այս պահին դատարանը կարող է համարել, որ ինքը դատավորին ինքնբացարկի միջնորդություն չունի, բայց հաջորդ դատական նիստին պատրաստվում է այդպիսի միջնորդությամբ հանդես գալ:

Դատարանն այսօր մասնակի բավարարեց ամբաստանյալ Սմբատ Բարսեղյանի տեսակցությունների և հեռախոսային խոսակցությունների վրա դրված արգելքը հանելու վերաբերյան միջնորդությունը. Բարսեղյանը  մերձավոր ազգականների հետ  այուսհետ կկարողանա տեսակցել եւ հեռախոսակապ ունենալ:

Տպել
7429 դիտում

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ

Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն

Եթե սրբությունը պղծում են՝ թշնամության զգացումը խորանում է․ վարչապետը՝ մշակութային արժեքների ավերածությունների մասին

ԼՂ-ի հայերի վերադարձն իրատեսական չէ, ՀՀ-ն պատերազմ չի սկսելու. Փաշինյան

Երբ ՀՀ սահմանները խախտվել են, ՀԱՊԿ մեխանիզմները չեն գործարկվել պատճառաբանությամբ, որ դրանք դելիմիտացված չեն․ վարչապետ

Ադրբեջանից հնչող հայտարարությունները, որոնք վերաբերում են ՀՀ բանակի արդիականացմանը, մեզ անհանգստացնում են. Փաշինյան