Երևան
26 °C
Նոյեմբերի 5-ին ՀՀ 69 համայնքում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում, որտեղ համայնքի ղեկավար են ընտրել, ՀՀԿ-ի թեկնածուները մեծամասամբ հաղթել են իրենց մրցակիցներին: Նշված համայնքներից որոշներում երեկ ավագանու անդամներ են ընտրել, եղել են համայքներ, որտեղ ե՛ւ համայնքի ղեկավար, ե՛ւ ավագանի են ընտրվել:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն (ԲՀԿ)
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը համայնքի ղեկավարի թեկնածու էր առաջադրել Կոտայքի մարզի Ակունք, Բյուրեղավան, Ջրվեժ, Շիրակի մարզի Ախուրյան, Անի, Սյունիքի մարզի Սիսիան եւ Վայոց Ձորի մարզի Արենի համայնքներում: Ակունք համայնքում ընտրապայքար չկար, ԲՀԿ-ական գործող համայնքապետ Հունան Ռուբենյանն ինքնաառաջադրվել եւ ստացել է 3397 ձայն՝ ընտրվելով համայնքի ղեկավար: Բյուրեղավան համայնքում կրկին նույն պատկերն է՝ գործող համայնքապետ Հակոբ Բալասյանը վերընտրվել է 3235 ձայնով, սակայն միակ տարբերությունն այն է, որ Բալասյանն անկուսակցական է, բայց նրան առաջադրել է ԲՀԿ-ն: Ջրվեժ համայնքում գործող համայնքապետ, ԲՀԿ-ական Ռուբեն Պետրոսյանն ինքնաառաջադրվել է եւ 2842 ձայնով միակ թեկնածուն լինելով վերընտրվել է համայնքի ղեկավարի պաշտոնում: Ախուրյան համայնքում ԲՀԿ-ի թեկնածու Կարեն Սերգոյանը ստանալով 1512 ձայն՝ պարտվել է գործող գյուղապետին: Անի համայնքում առաջադրված ԲՀԿ-ական թեկնածու Հակոբ Աղաբեկյանը ստանալով 1547 ձայն՝ կրկին պարտվել է: ԲՀԿ-ի համար անհաջող էր նաեւ Սիսիան համայնքի ղեկավարի ընտրությունները: Այդ համայքնում ԲՀԿ-ական Կարեն Համբարձումյանը ձայների զգալի տարբերությամբ պարտվել է գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Արթուր Սարգսյանին, որն ստացել է 10 հազար 457 ձայն: Կարեն Համբարձումյանը ստացել է 1922 ձայն: Արենի համայնքում ԲՀԿ-ական թեկնածու Ռազմիկ Վարդանյանը առանց մրցապայքարի ընտրվել է համայնքի ղեկավար, քանի որ միակ թեկնածուն ինքն է եղել: Վարդանյանը ստացել է 1967 ձայն: Ամփոփելով ԲՀԿ-ի գրանցած արդյունքները՝ արձանագրենք, որ 7 համայնքում ԲՀԿ-ն թեկնածու է ունեցել, ընտրվել են 3-ը, այդ երեքից 1-ն էլ անկուսակցական է:
Հայ Հեղափոխական դաշնակցություն կուսակցություն (ՀՅԴ)
ՀՅԴ-ն համայնքի ղեկավարի թեկնածու էր առաջադրել Շիրակի մարզի Ախուրյան, Մարմաշեն եւ Տավուշի մարզի Աչաջուր համայնքներում: Ախուրյանում ՀՅԴ-ի թեկնածու, գործող համայնքապետ Արծրուն Իգիթյանը ստանալով 2393 ձայն՝ հաղթել է իր մրցակիցներին: Նույն պատկերը Մարմաշեն համայնքում է: «Շիրդայմոնդ» ՍՊԸ-ի տնօրեն, ՀՅԴ-ական թեկնածուն Կարեն Արշակյանը ստանալով 1463 ձայն՝ ընտրվել է համայնքի ղեկավար՝ իր ետեւում թողնելով ՀՀԿ-ական երկու եւ մեկ անկուսակցական թեկնածուի: Տավուշի մարզի Աչաջուր համայնքում ՀՅԴ-ական Սեւադա Ղուկասյանն ամենաքիչ ձայնն է ստացել բոլոր 4 թեկնածուից: Ստացած 114 ձայնով նա պարտվել է համայնքի ղեկավարի ընտրությունում: ՀՅԴ-ն ընդհանուր առմամբ 3 թեկնածու էր առաջադրել, որից 2-ն ընտրվել է համայքնի ղեկավարի պաշտոնում:
ՀՀԿ-ն եւ անկուսակցականները
ՀՀԿ-ն գրեթե բոլոր համայնքներում թեկնածուներ է առաջադրել: Ստորեւ կներկայացնենք ՀՀԿ-ական եւ անկուսակցական թեկնածուների գրանցած հաջողություները: Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքում համայնքի ղեկավար է ընտրվել անկուսակցական Ջասմ Մախմուդովը:
Ապարան-ՀՀԿ, Կարեն Եղիազարյան
Արագածավան-ՀՀԿ, Անդրանիկ Պապիկյան
Ծաղկահավիտ-անկուսակցական Նորաին Հակոբյան
Սուսեր-ՀՀԿ, Գուրգեն Զաքարյան
Արարատի մարզ
Այգավան-ՀՀԿ, Վիգեն Հարությունյան
Այնթափ-ՀՀԿ, Կարեն Սարգսյան
Ավշար-անկուսակցական, Սուրիկ Գրիգորյան
Արարատ-ՀՀԿ, Հայկ Հայկյան
Արտաշատ-ՀՀԿ, Կարեն Բենիամինյան
Դարակերտ-ՀՀԿ-Ղուկաս Սիմոնյան
Լանջառ-ՀՀԿ, Երվանդ Այվազյան
Նշավան-ՀՀԿ, Պապ Հակոբյան
Ջրահովիտ-ՀՀԿ, Համլետ Ղազարյան
Արմավիրի մարզ
Ծաղկալանջ-ՀՀԿ, Մանվել Մկրտչյան
Գեղարքունիքի մարզ
Գեղամասա-ՀՀԿ, Հակոբ Ավետյան
Գեղաքար-ՀՀԿ, Կարինե Մարտիրոսյան
Ծովինար-ՀՀԿ, Մհեր Մարտոյան
Ձորագյուղ-ՀՀԿ, Լեւիկ Գրիգորյան
Ճամբարակ-անկուսակցական Վազգեն Ադամյան
Շողակաթ-ՀՀԿ, Սուլիկա Շուշանյան
Վարդանիս-ՀՀԿ, Արամ Հարությունյան
Լոռու մարզ
Ալավերդի-ՀՀԿ, Սասուն Խեչումյան
Ախթալա-ՀՀԿ, Արկադի Թամազյան
Գյուլագարակ-ՀՀԿ, Մհեր Գեւորգյան
Բերդ-ՀՀԿ, Արայիկ Ներսիսյան
Մարգահովիտ-ՀՀԿ, Սամվել Անանյան
Մեծավան-ՀՀԿ, Սերյոժա Վարդանյան
Շիրակամուտ-անկուսակցական, Աշոտ Երանոսյան
Շնող-ՀՀԿ, Դավիթ Ղումաշյան
Սարչապետ-ՀՀԿ, Բորիս Բարոյան
Ստեփանավան-ՀՀԿ, Միքայել Ղարաքեշիշյան
Տաշիր-անկուսակցական, Էդգար Քեշիշյան
Օձուն-ՀՀԿ, Արսեն Տիտանյան
Կոտայքի մարզ
Եղվարդ-ՀՀԿ, Նորայր Սարգսյան
Մեղրաձոր-ՀՀԿ, Կառլեն Հովհաննիսյան
Չարենավան-ՀՀԿ, Հակոբ Շահգալդյան
Անի-ՀՀԿ, Արտակ Գեւորգյան
Սյունիքի մարզ
Գորիս-ՀՀԿ, Առուշ Առուշանյան
Կապան-ՀՀԿ, Աշոտ Հայրապետյան
Սիսիան-ՀՀԿ, Արթուր Սարգսյան
Քաջարան-ՀՀԿ, Մանվել Փարամազյան
Վայց ձորի մարզ
Գլաձոր-անկուսակցական, Արմեն Մովսիսյան
Եղեգիս-ՀՀԿ, Արթուր Ստեփանյան
Տավուշի մարզ
Աչաջուր-ՀՀԿ, Կարեն Ղալաղչյան
Բերդ-ՀՀԿ, Ավետիք Ադամյան
Արձանագրենք, որ 7 անկուսակցական է այս ընտրություններում համայնքապետ դարձել, որոնց չեն սատարել այլ կուսակցությունները: ՀՀԿ-ն 37 համայնքի ղեկավար ունի: Ընրապայքարում հաջողություն գրանցած միակ կին թեկնածուն ՀՀԿ-ական Կարինե Մարտիրոսյանն է, որն ընտրվել է Գեղարքունիքի մարզի Գեղարք համայնքի ղեկավար:
Ստեփանավանի թիվ 1 հիմնական դպրոցում վարչապետը ծանոթացել է խնդիրների վերացման աշխատանքներին (տեսանյութ)
Մեքենան դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել քարերին, հայտնվել ձորակում. ընտանիքի 3 անդամ հիվանդանոցում է
Սահմանազատման մասին պայմանավորվածությունը վերացնում է խաղաղության համաձայնագրի ճանապարհի մեծ խոչընդոտը․ Գերմանիայի ԱԳՆ
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի ինքնությունը կամ պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Փաշինյան
Թուրքիայի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների ձեռք բերած համաձայնությունը
Վերին Ծաղկավանի անտառում շունը ընկել է մոտ 15 մ խորության ձորը
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին են հանձնվել Սողոմոն Թեհլիրյանին առնչվող բացառիկ ընտանեկան մասունքներ
Չհանդիպելու պլաններ չունենք․ Փաշինյանը՝ ՌԴ նախագահի հետ հանդիպման հավանականության մասին
Հասանովը խորհրդակցություն է հրավիրել և հանձնարարել Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատումն արդյունավետ իրականացնել
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Լոռու մարզի նախաձեռնող խմբի նիստ․ վարչապետը ելույթ է ունեցել
ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ «BMW» է այրվել
Վարչապետը երկրորդ անգամ այցելել է Վանաձորի N 27 և N 23 հիմնական դպրոցների մարզադահլիճներ (տեսանյութ)
37-ամյա կինը շենքում գտնվող տղային իր փոխանցելիս ընկել է հորը
Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ կարճատև անձրևներ կլինեն, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Պատրաստվում ենք դե յուրե արձանագրել Արծվաշեն էքսկլավի, իրենց տեսակետից անկլավի՝ ՀՀ-ի մաս լինելը․ վարչապետ
Որպես անհետ կորած որոնվող 56-ամյա տղամարդը հայտնաբերվել է Ջրվեժի ձորում. մարմինը եղել է կենդանիների կողմից հոշոտված
Սահմանը հանձնվելու է սահմանապահներին, ինչ վերաբերում է պաշտպանության ապահովմանը, դա արդեն ուրիշ խնդիր է․ Փաշինյան
Ոսկեպարում ըստ էության արձանագրվել է այն, ինչ մենք պայմանավորվել ենք ոսկեպարցիների հետ․ Նիկոլ Փաշինյան
Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը, որը կա Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ողջ երկայնքով․ վարչապետ
Խնդիրները և թերությունները շտկված են․ վարչապետը երկրորդ անգամ է այցելել Մեդովկայի նորակառույց դպրոց (տեսանյութ)
3 նոր ժայթքում՝ անցած 24 ժամում․ Ինդոնեզիայում Ռուանգ հրաբուխը կրկին անհանգիստ է (տեսանյութ)
Տյումենում ջրհեղեղի գոտուց երկու հազարից ավելի մարդ է տարհանվել
Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը․ Հակոբյան
Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է
Շատ կարևոր է արձանագրել, որ առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանը հարց են լուծել սեղանի շուրջ․ վարչապետ
Երևանում քամին տանիքի թիթեղներ է պոկել, ծառ տապալել
Արտակարգ դեպք Երևանում․ հիմնական դպրոցներից մեկում 14-ամյա երեխան ատրճանակով կրակել է 15 տարեկան աշակերտների վրա
ՀՀ-ի համար սա խաղաղ և լեգիտիմ ճանապարհով տարածքային ամբողջականության վերականգնման գործընթացի սկիզբ է․ Խաչատրյան
2017-ին «Սևան ազգային պարկ»-ում առանձնապես խոշոր չափով հափշտակությունների, փողերի լվացման բազմադրվագ դեպքը բացահայտվել է
Վիճաբանության ժամանակ 38-ամյա տղան դանակի մի քանի հարված է հասցրել հորը․ վերջինս հիվանդանոցում մահացել է
Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է
Դոլարն ու եվրոն կրկին էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 20-ին
ՄԱԿ գլխավոր քարտուղարն ուշադիր հետևում է Հայաստանի ու Ադրբեջանի ձեռք բերած սահմանազատման համաձայնությանը և ողջունում
Նյու Յորքի դատարանի դիմաց երիտասարդն ինքնահրկիզվել է (տեսանյութ)
Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է․ Հակոբ Արշակյան
Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի՝ Ալմա Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու հայտարարությունը․ Բլինքեն
Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան
Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը
Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու
ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան
© 2024 Հայկական ժամանակ