Կիրակի օրը մի շարք համայնքներում մթնոլորտը թեժ է լինելու

Կիրակի օրը՝ նոյեմբերի 5-ին Հայաստանի մի շարք խոշորացված համայնքներում ՏԻՄ ընտրություններ են, այսօր քարոզարշավի վերջին օրն է: Որոշ համայնքներում, հատկապես այնտեղ, ուր առաջադրված են տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, սպասվում է թեժ ընտրապայքար:

Մասնավորապես՝ թեժ ընտրապայքար է սպասվում Տավուշի մարզի Աչաջուր համայնքում, որտեղ ՀՅԴ-ի թեկնածուն պետք է պայքարի ՀՀԿ-ական միանգամից երեք մրցակիցների հետ: Այստեղ ընտրապայքարն անհամեմատ ավելի բարձր մակարդակում է: ՀՅԴ-ական թեկնածու Սեւադա Ղուկասյանին սատարում է ՀՅԴ-ն, ավելի կոնկրետ՝ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Սուրեն Մանուկյանը:

Ու քանի որ ՀՅԴ-ական պատգամավորի ու Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի «ջրերը մի առվով չեն հոսում», մարզպետի հովանավորությամբ այստեղ ՀՀԿ-ն առաջադրել է միանգամից երեք ՀՀԿ-ական թեկնածու՝ Աչաջուրի գործող համայքնապետ Կամո Ղալթախչյանը, որի թեկնածությունը առաջադրել է ՀՀԿ-ն, եւ ինքնաառաջադրված թեկնածուներ Կարեն Ղալթախչյանն ու Տաթեւ Գասպարյանը:

Աչաջրից մեզ հասած տեղեկություններով՝ մարզպետ Հովիկ Աբովյանի համար, այս առումով, Աճաջրի ընտրությունները դարձել են պատվի հարց, իսկ աչաջուրցիների շրջանում խոսակցություններ են շրջանառվում, որ Հովիկ Աբովյանը ՀՀԿ-ական երեք թեկնածուներին էլ՝ առանձին-առանձին, հայտնել է իր լիակատար աջակցությունը:

Ընտրապայքարը թեժ կարող է լինել Ախուրյանում, որտեղ ՀՅԴ-ն առաջադրել, ՀՀԿ-ն էլ սատարում է Ախուրյանի գործող քաղաքապետ Արծրունի Իգիթյանի թեկնածությունը, ՀՀԿ-ն էլ հայտարարել է, որ սատարում է ՀՅԴ-ի թեկնածուին, ԲՀԿ-ն առաջադրել է Կարեն Սերգոյանի թեկնածությունը, ՀՀԿ-ական Համլետ Պետրոսյանն ու երեք անկուսակցականներ՝ Լեւոն Գեղամյանը, Գերասիմ Համբարյանն ու Վանիկ Մկրտչյանն էլ ինքնաառաջադրվել են: Թեժ ընտրապայքար էր ակնկալվում Սիսիանում, որտեղ իրար դեմ պայքարում էին ՀՀԿ-ի կողմից առաջադրված, Սիսիանի գործող քաղաքապետ Արթուր Սարգսյանն ու ԲՀԿ-ի կողմից առաջադրված Կարեն Համբարձումյանը, սակայն նոյեմբերի 2-ին ԲՀԿ-ական թեկնածուն հայտարարեց ընտապայքարից դուրս գալու վերաբերյալ:

Թեժ ընտրապայքարի ակնկալիք կա նաեւ Անիում, որտեղ իրար դեմ են պայքարելու ԲՀԿ-ի, ՀՀԿ-ի երկու եւ չորս անկուսակցական թեկնածուներ: Որոշակի ընտրապայքար է սպասվում նաեւ Մարմաշենում: Գործող համայնքապետերի «ճակատամարտ» է սպասվում Արենիում, որտեղ պայքարի մեջ են մտել Արենիի գործող անկուսակցական, Ռինդի գործող ՀՀԿ-ական եւ Արփիի գործող ԲՀԿ-ական համայնքապետերը: Պայքարը թեժ է սպասվում նաեւ Վարդենիսում, որտեղ ԲՀԿ-ն առաջադրել է անկուսակցական Սմբատ Սիմոնյանի թեկնածությունը, ՀՀԿ-ն՝ Վարդենիսի գործող քաղաքապետ Վոլոդյա Խլոյանի թեկնածությունը, եւս մեկ ՀՀԿ-ական՝ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակից Արամ Հարությունյանն ու անկուսակցական Պարգեւ Խչեյանն էլ ինքնառաջադրվել են:

Թվում էր, որ թեժ պետք է լինի պայքարը նաեւ Գորիսում, ուր ՀՀԿ-ն առաջադրել է համայնքի ղեկավարի պաշտոնակատար Առուշ Առուշանյանի թեկնածությունը եւ ինքնաառաջադրվել է Գորիսի նախկի քաղաքապետ, երբեմնի ընդդիմադիր Սամվել Հարությունյանը: Վերջինս, չնայած որ երկար տարիներ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի թեժ ախոյանն էր եւ բազմիցս հանդես էր գալիս Սուրիկ Խաչատրյանի դեմ հայտարարություններով, անգամ նրան մեղադրում էր ծանրագույն հանցնանքներում, բայց ինչպես գրեց մամուլը, հիմա վայելում է հենց Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի աջակցությունը: Հենց այդ հանգամանքը, ըստ Գորիսից հասած տեղեկությունների՝ էականորեն թուլացնում է նրա դիրքերը ու այդ պայմաններում Առուշ Առուշանյանին սպասվում է հեշտ հաղթանակ:

Նոյեմբերի 4-ը լռության օրն է:

 

Տպել
3721 դիտում

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», բայց դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ