Օրենքը թեւեր է փռում «պճեղի մենինգիտով» բանակից խուսափողների վրա․ԵԼՔ-ի պատասխանը նախարարին

Հոկտեմբերի 27-ին, ի թիվս տարբեր նախագծերի, քվեարկության դրվեց նաեւ «Զինվորական ծառայության եւ զինծառայողների կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը։ Մինչ քվեարկությունը, վարման կարգով հանդես եկավ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը, ով պատասխանեց պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի կողմից երեկ իրեն ուղղված հռետորական հարցադրմանը։

«Երեկ պաշտպանության նախարարն իր ելույթում ինձ հարց է ուղղել, հարցին պետք է պատասխանեմ։ Այո՛, ծառայության ժամանակ ես օրենքով նախատեսված կարգով արձակուրդներ եմ ստացել  եւ հանձնել եմ քննությունները, իսկ մնացած քննություններն ու պրակտիկան հանձնել եւ ստացել եմ ծառայությունից հետո։ Իսկ վերին արտի ցորենի հետ կապված, եթե վերին արտի ցորեն լինեի Սոյուղում, Հաջիբաջիում, Գեղիգյարդում եւ Ծիրանի ձորում չէի ծառայի․ հուսով եմ՝ տեղերը գիտեք»,- հայտարարեց Էդմոն Մարուքյանը։

Այնուհետեւ վարման կարգով խոսք ուզեց «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն ու նույնպես անդրադարձավ Վիգեն Սարգսյանի երեկվա հայտարարություններին։ Մանե Թանդիլյանն էլ հայտարարեց՝ «Երեկ Վիգեն Սարգսյանը նենգափոխել է իմ հնչեցրած միտքը եւ անձնական դաշտ տարել հնչեցրած առողջ քննադատությունը, ինչին էլ պատասխանել է պաշտպանության նախարարին անհարիր էմոցիոնալ տոնով։ Մենք գտնում ենք, որ տարկետումը չպետք է վերացվի եւ օրենքի լավագույն դրույթները կարող են համատեղվել տարկետման իրավունքի հետ»։

Վարման կարգով հանդես եկավ նաեւ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։

«Ի հեճուկս պաշտպանության նախարարի ներկայացման, մենք ասել ենք եւ ասում ենք, որ ներկայացված օրենքը զինվորական ծառայության մասին իր թեւերն է փռում պճեղի մենինգիտով բանակից ազատվողների վրա, եւ այս օրենքը այդ պրոբլեմատիկան չի կարգավորում, եւ փաստն այն է, որ այս պրոբլեմատիկան առաջիկայում ավելի է խորանալու, եւ մենք այդ հիմնավորմամբ դեմ ենք այս օրենքին»,- հայտարարեց Փաշինյանը։

Վարման կարգով ելույթի իր իրավունքից օգտվեց նաեւ «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը, ով պարզաբանեց, թե իր արած այդ որ մի գործի համար է ՊՆ-ի կողմից պատվոգիր ստացել։

«Ստիպված եմ ասել, որ ես, ի թիվս Քաղաքացիական պայմանագիր կուսակցության այլ անդամների, ՊՆ-ից պատվոգիր եմ ստացել, որովհետեւ որպես կամավոր ապրիլի 2-ից հետո մեկնել եմ առաջնագիծ եւ կատարել եմ իմ առջեւ դրված մարտական հանձնարարությունը, որը տվյալ դեպքում եղել է ինժեներական աշխատանքների տեսքով։ Եվ ես ցավում եմ, որ պաշտպանության նախարարը շեղեց հարցը մեր ներկայացրած լուրջ հիմնավորումներից, դեպի անձնական խնդիրներ»,- հայտարարեց Արարատ Միրզոյանը։

Այս ելույթներից հետո տեղի ունեցավ օրենքի նախագծի քվեարկությունը, որի արդյունքում, ձայների 89 կողմ, 9 դեմ եւ 0 ձեռնպահ հարաբերակցությամբ, այս օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց։

Տպել
4004 դիտում

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս