Գումարի խնդիր չունի, ՀՀԿ ժողովներին էլ չի հրավիրվել. համայնքապետի թեկնածուն անկեղծանում է

19/10/2017 schedule18:55

Գորիսում նոյեմբերի 5-ին նույնպես կանցկացվեն արտահերթ ՏԻՄ ընտրություններ: Գորիսում առաջադրվել է 4 թեկնածու, բայց ինչպես տեղեկացնում է ԿԸՀ-ն, նրանցից 3-ն է գրանցվել՝ առաջադրված թեկնածուներից 1-ը մինչև գրանցվելը հետ է վերցրել իր փաստաթղթերը:

ՀՀԿ-ն Գորիսում առաջադրել է համայնքապետի ներկայիս պաշտոնակատար Առուշ Առուշանյանի թեկնածությունը: Ինքնաառաջադրվել են նաև Գորիսի նախկին քաղաքապետ (1992-94թթ.), Գորիսի պետհամալսարանին կից Սյունիքի նյութական եւ հոգեւոր ժառանգության ծրագրի գիտաշխատող, Սամվել Հարությունյանն ու «Մթնաձորշին» ՍՊԸ տնօրեն ՀՀԿ-ական Արշակ Մկրտչյանը:

Սամվել Հարությունյանը նախկինում ՀԱԿ անդամ էր, հետո լքեց այն՝ պատճառաբանելով, թե ՀԱԿ-ն իր գերխնդիրը չի կատարել, իսկ 2017-ի ԱԺ ընտրությունների ժամանակ «Ազատ դեմոկրատների» կողմից թիվ 12 ընտրատարածքում առաջադրվել էր որպես պատգամավորի թեկնածու:

Արշակ Մկրտչյանի դեպքում մտավախություն կար, որ ՏԸՀ-ն հնարավոր էր չգրանցեր, քանի որ խնդիրներ են եղել նրա փաստաթղթերի ու ընտրագրավի հետ, բայց վերջին պահին բոլոր անհրաժեշտ փաստաղթերը ներկայացվել են, ընտրագրավն էլ մուծվել է: Գորիսում խոսակցություններ են շրջանառվում, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը կսատարի հենց Մկրտչյանին: Գորիսում հիշում են, որ Արշակ Մկրտչյանի հայրը՝ Սերժիկ Մկրտչյանը, դատարանի նոր շենքը կառուցողն էր, ու երբ շենքը կառուցեց-վերջացրեց, առաջինը հենց իրեն դատեցին այդ շենքում: Դատարանը, ի դեմս դատավոր Նապոլեոն Օհանյանի, Սերժիկ Մկրտչյանին մեղադրանք էր առաջադրել այն բանի համար, որ նա խուսափել է առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց: Գորիսում խոսում են նաեւ, որ Մկրտչյանները, որ Գորիսի ամենամեծ ու հայտնի տոհմերից են, ներկայումս լուրջ ֆինանսական խնդիրներ ունեն, շատերին են պարտք ու անգամ նշում էին, թե ընտրագրավի հարցում Մկրտչյանին օգնել է հենց ՍուրիԿ Խաչատրյանը: Այս բոլոր հարցերի շուրջ զրուցեցինք Արշակ Մկրտչյանի հետ:

- Պարո՛ն Մկրտչյան, ինչո՞ւ որոշեցիք մտնել ակտիվ քաղաքականություն, ինչո՞վ էր պայմանավորված Ձեր ինքնաառաջադրումը:

- Ես 2008 թվականից ընտրվել եմ ավագանու անդամ, ու այդ ժամանակվանից եմ քաղաքականությունում:

- Բայց Ձեր կուսակցությունն այլ թեկնածուի է առաջադրել ձեր համայնքում, ինչո՞ւ որոշեցիք Դուք էլ ինքնաառաջադրվել:

- Կուսակցական այդ ժողովին ինձ չեն հրավիրել, որ հրավիրած լինեին, թեկնածությունների առումով կքննարկվեր նաեւ իմ հարցը: Վերջին մեկուկես տարվա ընթացքում ինձ ոչ մի ժողովի չեն հրավիրել:

- Ինչո՞ւ, իսկ չեք փորձել հասկանալ, թե ինչո՞ւ չեն հրավիրել:

- Երեւի իրենց հարմար չէ, որ ես մասնակցեմ:

- Այդ մեկուկես տարվա ընթացքում Գորիսում ու ընդհանրապես Սյունիքում, շատ իրադարձություններ են ծավալվել՝ համայնքի ղեկավար փոխվեց, մարզպետ փոխվեց, կուսակցական կառույցների գոնե ղեկավար կազմը փոխվեց՝ շատ բաներ փոխվեցին, այսինքն՝ այնպես չէ, որ կոնկրետ միեւնույն խումբn է Ձեզ հետ խնդիր ունեցել, այլ տարբեր մարդիկ են եկել-գնացել, չե՞ք փորձել պարզել, թե ո՞րն է պատճառը:

- Դե, այդ հարցն իրենց պետք  է տաք: Իսկ իմ կարծիքը թողեք, որ իմ ներսում պահեմ, ու չարտահայտեմ, էլի՛, կլինի՞:

- Իհարկե՝ կլինի, Դուք ինչպես որ իրավունք ունեք այն արտահայտնելու, այնպես էլ՝ չարտահայտելու, խնդիր չկա:

Բայց ճիշտն ասած՝ մինչ Ձեզ հետ խոսելը, ես տարբեր գորիսեցիների հետ էլ եմ խոսել, ու Ձեր անվան հետ կապված որոշակի խոսակցություններ են շրջանառվում Գորիսում. մասնավորապես՝ նշում են, թե ակտիվ քաղաքականությամբ եք փորձում զբաղվել, քանի որ ֆինանսական լուրջ խնդիրներ ունեք, շատ պարտքեր, որոնք փորձում եք այդպես լուծել, անգամ մամուլում խոսվեց այն մասին, որ ընտրագրավը չմուծելու համար որպես թեկնածու գրանցվելու հարցեր են առաջացել, ուշացրել ու վերջին պահին եք գումար գտել ընտրագրավի համար, ինչպե՞ս կմեկնաբանեք այդ խոսակցությունները:

- Չկա նման բան, դա անհեթեթություն է: Ժամանակին ընտրագրավը չմուծելու խնդիրը պայմանավորված էր նրանով, որ ես իմ փաստաթղթերը հանձնել եմ կիրակի օրը՝ հոկտեմբերի 15-ին, իսկ կիրակի օրով ես չէի կարող ընտրագրավը մուծել՝ հիմնարկները չէին աշխատում: Գորիսում ինձ բոլորը ճանաչում են, բոլորն էլ գիտեն թե՛ իմ կարողությունները, թե՛ իմ հնարավորությունները ու բոլորը գիտեն, որ դա խնդիր չէ ինձ համար: Ուղղակի կիրակի օրն եմ ինքնաառաջադրվել, ու գումարը մուծելու հնարավորություն չկար:

- Իսկ Սուրիկ Խաչատրյանի հետ ինչպիսի՞ հարաբերություններ ունեք, որովհետեւ մեզ նաեւ խոսակցություններ հասան, որ շատ ջերմ եք, ու հենց նա է Ձեզ օգնել ընտրագրավի համար անհրաժեշտ գումարի հարցում:

- Սուրիկ Խաչատրյանի հետ նորմալ, սովորական հարաբերությունների մեջ ենք. ի դեպ՝ ես բոլորի հետ եմ նորմալ հարաբերությունների մեջ: Իսկ ընտրագրավի գումարի առումով՝ դա իրականությանը չի համապատասխանում:

- Ի՞նչ եք կարծում՝ Սուրիկ Խաչատրյանը կաջակցի՞ Ձեզ:

- Երեւի պետք է իրեն ուղղեք այդ հարցը:

- Սիրով կուղղեինք, բայց նրա հեռախոսն անհասանելի է, մտածեցի՝ Ձեզ էլ ուղղեմ:

- Չգիտեմ. քվեարկության օրը գա, Սուրիկ Խաչատրյանը քվեարկի, հետո, եթե թողնեն, Սուրիկ Խաչատրյանի քվեարկությունը կնայեք ու կիմանաք, ես այդ հարցին չեմ կարող պատասխանել:

- Մինչ քվեարկության օրը չե՞ք ճշտել՝ նա Ձեզ կաջակցի, թե՞ ոչ:

- Քարոզարշավը երբ սկսվի, ես իմ քարոզարշավի շրջանակներում այդ հարցին կպատասխանեմ, ու Դուք կիմանաք ավելի կոնկրետ: Ես դեռ չեմ հանդիպել Սուրիկ Խաչատրյանի հետ, ու իր կարծիքն էլ չեմ հարցրել, որ իմանայի՝ ինձ կաջակցի՞, թե՞ ոչ:

- Իսկ այսօրվա դրությամբ Գորիսում ո՞ր ուժերն են Ձեզ սատարում:

- Մենք Տեր-Մարտիրոս ֆեյսբուքյան էջ ունենք, որ նայեք, ես այդ տոհմի ժառանգ եմ. մեր տոհմը Գորիսում շատ մեծ տոհմ է՝ ամենամեծ տոհմն է: Իմ հորեղբայրն էլ է եղել քաղաքապետ (նկատի ունի Համլետ Մկրտչյանին, որը 1999-2000 թվականներին եղել է Գորիսի քաղաքապետ, եւ որը Սուրիկ Խաչատրյանի ջանքերով հեռացվեց Գորիսի քաղաքապետի պաշտոնից), Ոսկանյանն էլ է իմ հորեղբայրը՝ մի ազգից ենք (խոսքը Համլետ Մկրտչանից հետո քաղաքապետ ընտրված Նելսոն Ոսկանյանի մասին է): Կա նաեւ «Տեր Մարտիրոս» բաժնետիրական ընկերություն, բոլորս այդ ընկերության խորհրդի անդամ ենք, որը շատ բարեգործություններ է արել:

- Բայց Ձեր հորեղբայրը Սուրիկ Խաչատրյանի հետ խնդիրների ու հակասությունների պատճառով հեռացավ Գորիսի քաղաքապետի պաշտոնից:

- Դա վաղուց էր, եւ ես այդ թեմային չեմ անդրադառնում:

- Նկատի ունեմ՝ հիմա հարաբերություններն ինչպե՞ս են, ու դա չի անդրադառնա արդյո՞ք Ձեր քաղաքական գործունեության վրա:

- Դրանք այլ՝ քաղաքական խնդիրներ ու որոշումներ են եղել, ես չեմ ուզում մեկնաբանել այդ հարցը: Ասեմ, որ անձնական ինչ-որ խնդիրներ չեն եղել, ամեն դեպքում, այլ ընդամենը քաղաքական խնդիրներ ու չեմ ուզում անդրադառնալ դրան ու հին պատմություններ հիշել:

- Ուղղակի քանի որ Սուրիկ Խաչատրյանը հրապարակավ հայտարարել էր, որ չի աջակցելու Առուշ Առուշանյանին, փորձում ենք հասկանալ՝ Ձեզ կսատարի՞:  Մի հարց էլ՝ Ձեր հոր հետ կապված՝ նա ֆինանսական խնդիրներ ուներ ու Գորիսում բոլորը հիշում են, որ նա դատարանի նոր շենքն էր կառուցում ու երբ կառուցեց-ավարտեց, այդ շենքում առաջինը հենց իրեն դատեցին: Այդ հայտնի պատմությունը չի՞ խանգարի Ձեզ՝ ընտրապայքարում:

- Դե, գործը սարքեցին: Ամեն դեպքում՝ մենք քրեական տարրերի հետ կապ չունենք: Ուղղակի երբ մարդը ձեռներեց, գործարար ու գործունյա մարդ է լինում, ոտքը մեկ-մեկ էլ քարին է դիպչում:

- Դատարանը նրան մեղադրում էր խոշոր չափով հարկերից խուսափելու մեջ:

- Ինքը չի խուսափել հարկերից. պետությանը հասցված ամբողջ վնասն էլ փոխհատուցված է, նույնիսկ 7 միլիոն էլ ավելի է վճարել, ինչի համար մենք դիմել ենք  կառավարությանը, վարչապետին, բայց դեռ չեն հաշվանցել:

Թե ինչով էր պայմանավորված հանգամանքը, որ Գորիսում նույնպես երկրորդ ՀՀԿ-ականն առաջադրվեց այն դեպքում, երբ կուսակցությունն արդեն իսկ առաջադրել էր այլ թեկնածուի, ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանը armtimes.com-ին ասաց, որ Արշակ Մկրտչյանն առաջադրվել է, որպես քաղաքացի, ինչի իրավունքն ուներ:

«Իսկ որպես կուսակցական՝ դա ներկուսակցական խնդիր է, եւ մենք նման խնդիրներին ներկուսակցական՝ շրջանային կամ տարածքային մարմինների մակարդակով, անպայման անդրադառնում ենք, եւ այս հարցին նույնպես անդրադառնալու ենք: Գորիսում մեր կուսակցության թեկնածուն Առուշ Առուշանյանն է»,- մեզ ասաց Ռուբեն Թադեւոսյանը:

Տպել
4662 դիտում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում