Իրան-ԱՄՆ «միջուկային փոթորիկը» թափ է հավաքում. Հայաստանը վտանգված տարածաշրջանի եզրագծին է

15/10/2017 schedule10:27

ԱՄՆ-Իրան հարաբերությունները անշեղորեն վատթարանում են: Այս գործընթացում գոնե հանրային մակարդակում «տոն տվողը» Ամերիկան է: Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամն, ով դեռ մինչեւ նախագահ ընտրվելը դժգոհություն էր հայտնում Իրանի ու միջազգային «վեցնյակի» միջեւ կնքված միջուկային գործարքից, հայտարարություն է կատարել այդ գործարքի խստացման, կամ անվավեր ճանաչման օգտին:

Թրամփի հայտարարությունը մեծ աժիոտաժ է առաջացրել միջազգային ասպարեզում, քանի որ այն կարող է հարցականի տակ դնել ընդհանրապես Իրանի հետ այդ թվում Վաշինգտոնի (նախկին նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի) մասնակցությամբ տարիներ տեւած բանակցությունների արդյունքում կնքված պայմանագիրը: ԱՄՆ-Իրան «մջուկային փոթորիկը» թափ է հավաքում, իսկ միջուկային գործարքը գտնվում է ձախողման եզրին, որը կարող է հանգեցնել Մերձավոր Արեւելքում ԱՄՆ-Իրան հարաբերությունների կտրուկ լարման՝ անկանխատեսելի հետեւանքներով այդ թվում Հարավային Կովկասի, ուրեմն նաեւ Հայաստանի համար:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հոկտեմբերի 13-ին հայտարարեց, որ Միացյալ Նահանգները վերանայել է իր ռազմավարությունը Իրանի նկատմամբ և ցանկացած պահի կարող է դադարեցնել միջուկային համաձայնագիրը: «Ես հանձնարարել եմ լիովին վերանայել իրանական ռեժիմի նկատմամբ ռազմավարությունը», - ասել է Թրամփը՝ հավելելով, որ Իրանի գործողությունները չեն համապատասխանում միջուկային գործարքի ոգուն:

Հատկանշական է, որ Թրամփը բավականին երկար է պատրաստվում այս քայլին՝ հայտարարությունների մակարդակում պարբերաբար Իրանին մեղադրելով տարբեր հանցագործություններում: Նախ նա անվանեց Իրանին միջազգային ահաբեկչության գլխավոր հովանավոր, իսկ ամերիկայն ռազմական էլիտայի ներկայացուցիչները սպառնացին ահաբեկչական կազմակերպություն ճանաչել Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների գունդը, այնուհետեւ Թրամփը մեղադրեց Թեհրանին Հյուսիսային Կորեայի առեւտուր անելու եւ Փհենյանին ֆինանսավորելու մեջ, ու այս շարքի վերջին ակորդը վերաբերեց հենց բուն միջոկային գործարքին:

«Թեհրանը չի հետեւում միջուկային ծրագրերը կրճատելու շուրջ բանակցությունների ոգուն եւ շատ խնդիրներ է ստեղծում, հիմնականում Մերձավոր Արեւելքում», - հայտարարեց Թրամփը՝ չնայած այն հանգամանքին, որ ըստ ՄԱԳԱՏԷ-ի Իրանը չի խախատում միջուկային գործարքով բախատեսված պայմանավորվածությունները:

Իրանը միջուկային գործարքով իր բոլոր պարտավորությունները կատարում է: Այս մասին հեկտեմբերի 14-ին վերստին հայտարարեց ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոն՝ մեկնաբանելով Իրանի վերաբերյալ ԱՄՆ նոր ռազմավարությունը: «Ինչպես տեղեկացրեցի Ղեկավարների խորհուրդին, Իրանի կողմից միջուկային զենքի հետ կապված պարտավորությունները ԳՀՀԾ շրջանակներում, կատարվում են», - ասել է գլխավոր տնօրենը: Նա նշել է, որ ներկայումս իրանական միջուկային ստուգման ռեժիմը ամենահուսալին է:

Իրանի հանդեպ Թրամփի նոր ռազմավարությանը, որը կարծես վերջինիս նախընտրական պայքարի հռետորաբանության շարունակությունն է, դեմ են դուրս եկել «վեցնյակից» Գերմանիան, Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան: Այս երեք եվորպական պետությունները մտադիր չեն Իրանի միջուկային համաձայնագրից դուրս գալ եւ կոչ են անում ԱՄՆ-ին իրենց հետ համաձայնեցնել Թեհրանի դեմ հնարավոր պատժամիջոցների կիրառումը: Այս մասին ասվում է երեք երկրների ղեկավարների համատեղ հայտարարության մեջ:

«Մեր կառավարությունները հավատարիմ են ԳՀՀԾ-ին», -նշել են նրանք՝ ընդգծելով, որ ԳՀՀԾ-ի պահպանումը անվտանգության ոլորտում բոլորի շահերին է վերաբերում: «Մենք ԱՄՆ իշխանություններին եւ Կոնգրեսին կոչ ենք անում ԱՄՆ եւ իր գործընկերների անվտանգության համար հետեւանքերը վերլուծել, մինչեւ ԳՀՀԾ-ն թուլացնող քայլեր ձեռնարկելը, ինչպես օրինակ պատժամիջոցների կիրառումը, որոնք համաձայնագրի շրջանակներում չեղարկվել են»,-նշել են նրանք:

Ֆրանսիան ընդհանրապես ԱՄՆ կոնգրեսին կոչ է արել չվերանայել Իրանի միջուկային գործարքը: Նման հայտարարությամբ հանդես է եկել Ֆրանսիայի Արտգործնախարար Ժան Իվ Լը Դրիանը: «Մենք հուսով ենք, որ կոնգրեսը, որն այս պահին պատասխանատու է նման կարևոր որոշման համար, չի վերանայի գործարքը»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ համաձայնագրից հրաժարվելը խիստ վտանգավոր նախադեպ կլինի, որը կսահմանափակի միջուկային զենքի տարածումն ու Իրանին հնարավորություն չի տա միջուկային զինանոց ստեղծել։

Չեն աջակցում Թրամփի հակաիրականկան նախաձեռնությունը նաեւ «վեցնյակից» Ռուսաստանն ու Չինաստանը: Իսկ Եվրամիության առաջատար պետությունների ղեկավարները նշում են, որ Իրանի հետ միջուկային գործարքից ԱՄՆ-ի հնարավոր հրաժարումը Եվրոպային կվանի Վաշինգտոնից եւ նրան կմոտեցնի Ռուսաստանին ու Չինաստանին: Նման կարծիք է հայտնել Գերմանիայի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելը:

«Վճռորոշ նշանակություն ունի այն, որ Եվրոպան միակարծիք է այդ թեմայի շուրջ: Մեզ հարկ կլինի ամերիկացիներին ասել, որ Իրանի հարցում նրանց քաղաքականությունը մեզ՝ եվրոպացիներիս, մղում է ընդհանուր դիրք բռնել Ռուսաստանի եւ Չինաստանի հետ՝ ընդդեմ ԱՄՆ-ի»,-ասել է ԳՖՀ-ի ԱԳ նախարարը:

Իրանը սպասելիորեն ուժեղացնում է ահակամերիկայն հռետորաբանությունը: Իրանի նախագահ Հասան Ռոհանին, ոչ միայն սպառնում է վերսկսել միջուկային ծրագիրը, այլեւ մեղադրել է ԱՄՆ-ին բոլոր «մանացու մեղքերի» մեջ: Ռոհանիի կարծիքով՝ տարածաշրջանային բոլոր հակամարտությունների և ճգնաժամերի ետևում կանգնած է ԱՄՆ-ը: Տեղական ԶԼՄ-ների համար իր ելույթում Ռոհանին ուշադրություն է հրավիրել ԱՄՆ հատուկ ծառայությունների դերակատարման վրա, երբ 1950-ականներին հանրապետությունում տեղի ունեցավ հեղաշրջում:

Բացի այդ, նա քննադատել է ամերիկյան միջամտությունը Վիետնամի, Աֆղանստանի ու Իրաքի հակամարտությանը և առանձին նշել 1988-ի միջադեպը, երբ իրանական ինքնաթիռը խոցվեց ԱՄՆ ռազմածովային ուժերի կողմից արձակված հրթիռով:

Միեւնույն ժամանակ փորձագետները կարծում են, որ Իրանին հասցված հարվածը, ԱՄՆ-Իրան հարաբերությունների կտրուկ վատթարացումը կարող է բացասական անդրադառնալ Մերձավոր Արեւելքի ու Հարավային Կովկասի տարածաշրջանների վրա: Առաջինում Իրանն ուղղակի դոմինանտ դեր ունի, իսկ երկորոդում հիմնական խաղացողներից է:

Հատկապես Մերձավոր Արեւելքում, ըստ ԵԱՏՄ ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Լեպեխինի, տեղի է ունենում ուժերի վերաբաժանումն ու վերաձևում, որտեղ անշեղորեն ուժեղանում է Իրանը, ինչն անհանգստացնում է ԱՄՆ-ին ու վերջինիս արաբ դաշնակիցներին, որոնք նավթի միջոցով հանդիսանում են ամերիկայն դոլարի եւ ԱՄՆ ռազմարդյունաբերության համլիրի արտադրանքների հիմնական գնորդները:  

«Ուստի այդ տարածաշրջանում իրավիճակի սրումը չի կարող չանդրադառնալ Հայաստանի վրա: Իրականում, եթե ժամանակակից աշխարհի հիմնական «թեժ» կետը Մերձավոր Արևելքում է (այստեղ են այսօր ընթանում առնվազն երկու կործանիչ պատերազմները, և այստեղ է գտնվում միջազգային ահաբեկչության բազան), այսինքն այն տարածաշրջանում, որն ուղղակիորեն կից է Անդրկովկասին, ապա Հայաստանը չի կարող ներքաշված չլինել այդ նույն վերաձևմանը», - նշում է Լեպեխինը՝ հավելեով, որ մի կողմից Հայաստանը հայտնվում է բավականին վտանգավոր տարածաշրջանի եզագծին, իսկ մյուս կողմից սա հնարավորություն է Երևանի համար:

«Տարածաշրջանում այն Իրանին սահմանակից միակ երկին է, որից Թեհրանը վտանգ չի սպասում: Բացի այդ Հայաստանը դաշնակից է ՌԴ-ի հետ ունի լավ հարաբերությունների Չինաստանի հետ», - հիշեցնում է նա ու հավելում, որ համատեղելով այս հնարավորությունները եւ ճիշտ գործածելով այն, Հայաստանը կարող է էականորեն բարձրացնել իր դերը տարածաշրջանում:  Ինչի՞ց սկսել այս միացումը, հաց է ուղղում է Լեպեխինը ու միանգամից պատասխանում. «Հայաստանի, Ռուսաստանի, Իրանի և Չինաստանի խորհրդարանականների միջև անմիջական շփումներից ՀՀ Ազգային ժողովի հարթակներում: Հատկապես, որ արդեն վեց ամիս է` Հայաստանը խորհրդարանական հանրապետություն է»:

«Խաղաքարտերը Հայաստանի ձեռքում են», - ամբիցիոզ եզրահանգում է անում ԵԱՏՄ ինստիտուտի տնօրենը:

Տպել
4043 դիտում

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան