Կալիֆորնիայում անտառային հրդեհներ են. 13 մարդ զոհվել է, 20.000-ը` տարհանվել

11/10/2017 schedule10:08

Հյուսիսային Կալիֆորնիայում սկսված նոր հրդեհները տարածվել են 25 հազար հեկտար տարածության վրա՝ ստիպելով 2Օ հազար մարդու հեռանալ իրենց տներից։ Կրակին կուլ են գնում տներ, շենքեր ու այգիներ, գրում է Ամերիկայի ձայնը: 

Հոկտեմբերը ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի անտառային հրդեհների ամիսն է։ Նահանգի հյուսիսում սկսված նոր հրդեհներն ունեն կարմիր ահազանգի մակարդակ։ Այստեղ կիրակի օրը միաժամանակ սկսվել է 14 հրդեհ եւ ուժեղ քամիների պատճառով շատ արագ տարածվել։ Վերջին տվյալներով 13 մարդ է զոհվել։

Հրդեհներն առաջ են շարժվում այնպիսի մեծ արագությամբ, որ փրկարարները միայն հասցնում են մարդկանց օգնել խույս տալ կրակից։ Ինչպես Կալիֆորնիայի հրշեջ ծառայության ղեկավար Քեն Փիմլոթն է ասում, քամիները փչում են ժամում 8Օ կմ արագությամբ. «Մինչեւ Սակրամենտո ընկած անտառային տարածքներում քամիները տարածել են մեծ թվով հրդեհներ»։

Սանտա Ռոզա քաղաքում հրդեհն առաջ է շարժվել պատի նման՝ այրելով հանրախանութներ, հիվանդանոցներ ու տներ։ Ամենամեծ հրդեհները Նափայի մարզում են, որը հայտնի է իր խաղողի այգիներով ու գինու արտադրությամբ։ Կրակի դեմ մինչ այժմ հնարավոր է պայքարել միայն օդից։

Նափայի հրշեջ ծառայության ղեկավար Բարրի Բիերմանն ասում է, թե՝ «Պարզապես անհնար է կանգնել այս հրդեհներին դեմ հանդիման։ Այս պահին անհնար է կասեցնել դրա առաջխաղացումը»։

Կալիֆորնիայի ազգային սահմանապահ ուժերը միացել են փրկարարական ու մարդկանց տարհանելու աշխատանքներին։ Նահանգապետ Ջերրի Բրաունը հրդեհների հատվածում հայտարարել է արտակարգ իրադրություն։
«Մենք մարդկանց տարհանել ենք հիվանդանոցներից ու հատուկ խնամքի հաստատություններից։ Այս պահին շատ կարեւոր է, որ առաջին օգնությունը ցուցաբերենք հենց այս մարդկանց»,- ասել է նա։

Պաշտոնատար անձինք ասում են, թե Կալիֆորնիա նահանգին սպառնում են համատարած հրդեհները, որոնք կծավալվեն հրդեհներ տարածելու համբավ ձեռք բերած Սանտա Անայից փչող քամիներից։

Իշխանությունները հորդորում են ամբողջ նահանգի բնակչությանը մնալ պատրաստ վիճակում, տարհանման մասին հրահանգ ստանալու դեպքում, արագ հեռանալու համար։

Տպել
2335 դիտում

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

102-րդ ռազմաբազայի ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է․ ՌԴ ԱԳՆ

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում