ՀՀ սփյուռքի նախարարությունը և հայ լոբբիստներն ընկած են համշենցիների հետևից. Գյուլբեյ

11/10/2017 schedule08:17

Թուրքիայում գործող «Հայկական անհիմն պնդումների դեմ պայքարի» կազմակերպության (ASİMDER) նախագահ Գյոքսել Գյուլբեյը, որը վերջերս սկսել է հաճախ թիրախավորված ելույթներ ունենալ Թուրքիայի իսլամացված և ծպտյալ հայության մասին, անդրադարձել է նաև համշենահայության խնդրին, գրում է Akunq.net-ը:

Գյոքսել Գյուլբեյը հայտարարել է, թե ՀՀ Սփյուռքի նախարարությունը և հայկական լոբբիստական կազմակերպությունների կողմից հովանավորվող որոշ կառույցներ ու գիտնականներ, Թուրքիայի Սևծովյան շրջանում ապրող համշենցիներին օգտագործելով ու պնդելով, թե այս տարածքում կիրառվող համշեներենը հայերենի մի բարբառն է, հանդես են գալու նախ` մայրենի լեզվով կրթության, ապա` հողային պահանջով:

ASİMDER-ի նախագահը նաև ենթադրել է, թե հայկական լոբբիստական կազմակերպությունները, որոնց կենտրոնը գտնվում է Եվրոպայում, Թուրքիայի Սևծովյան շրջանի համշենցիներին հարկադրելու են «համշենական սփյուռք» ստեղծել իրենց եվրոպաբնակ ազգականներից, և նաև ասել. «Հայկական լոբբին ձգտում է եվրոպաբնակ համշենցիներից «համշենական սփյուռք» ձևավորել, որը կպաշտպանի նրանց վերադարձն այդ հողեր, կարծես թե նրանց բռնի կերպով են այդտեղից աքսորել:

Այդ փորձերի հետ մեկտեղ, սույն տարածքում գործունեության դաշտ որոնող ՀՀ Սփյուռքի նախարարությունն իր աջակցությամբ գործող որոշ կազմակերպությունների միջոցով ընկած է կողմնակիցներ հավաքելու հետևից, ովքեր Ռիզեի և Արդվինի նահանգներում քննարկումներ և կոնֆերանսներ կկազմակերպեն` համշենցիների հայ լինելու և համշեներենի` իրականում հայերեն լինելու թեմաներով: Որոշ ուսումնասիրողներ կան, ովքեր գիտնականի անվան տակ զանազան աշխատանքներ են տանում Սևծովյան շրջանում:

Այդ ուսումնասիրողներից է իրեն «համշենահայ» համարող Արդվին նահանգի Խոփա գավառում ծնված Հուրիյե Շահինը, ով ասելով, թե «Ժողովուրդների լեզուներն եմ ուսումնասիրում», հետազոտություն է կատարում տվյալ շրջանի համշենցիների վերաբերյալ և նոր հրատարակած իր գրքից բացի` տպագրում է նաև «Համշեցու գոր» ամսագիրը, որը նաև տարածում է Հեմշինում և Խոփայում: Նմանատիպ աշխատանքների և տարածվող հանդեսների միջոցով նպատակ ունեն մայրենի լեզվի հարցին անդրադառնալով` նոր գիտակցություն ձևավորել: Շուտով հայկական լոբբիստական կազմակերպությունների հետ համագործակցող որոշ քաղաքացիական հասարակության կազմակերպություններ համշենցիների անունից հանդես կգան պաշտոնական դիմումով` առ այն, որ համշենցիների բնակավայրերում երեխաների հաճախած դպրոցներում թույլ տրվի համշեներենի ուսուցումը, ճիշտ այնպես, ինչպես` քրդերենի դեպքում»:

Գյուլբեյը պնդելով, թե ձգտում կա Եվրոպայում, Թուրքիայում, Վրաստանում, Ռուսաստանում ու Հայաստանում ապրող համշենցիներից սփյուռք ձևավորել, նաև հավելել է. «Հայաստանում ապրող համշենցիներից սյուռք կազմավորելու առաջին փորձը եղել է «Ձայն համշենական» ամսաթերթի հրատարակումը: ASİMDER կազմակերպությունը, սույն հարցին հետևելով, նկատել է, որ Վրաստանի Բաթում քաղաքում ևս առկա են իսլամացված համշենցիների 5 գյուղեր, որոնց բնակչությունը Ստալինի ժամանակաշրջանում աքսորվել է Ղազախստան և Կիրգիզիա, իսկ հետագայում` վերադարձել Աբխազիա և Վրաստան:

Բացի այդ, համշենցիներ կան նաև ԱՄՆ-ում և Եվրոպայում, ովքեր արդեն փորձում են կազմակերպվել: Մինչև 2015 թ. նրանք չէին կարողանում կապեր հաստատել Թուրքիայի համշենցիների հետ: Շուտով Թուրքիայի Սևծովյան շրջանում ՀՀ Սփյուռքի նախարարության և ԱՄՆ-ի ու Եվրոպայի հայկական լոբբիստական կազմակերպությունների աջակցությամբ մի ներկայացուցչական «Համշենցիների կոնֆերանս» է կազմակերպվելու, որին մասնակիցներ են հրավիրվելու աշխարհում ապրող բոլոր համշենցիներից: Այդ համաժողովում մայրենի լեզվով կրթություն պահանջելու վերաբերյալ որոշում է կայացվելու, և այդկերպ առաջին հիմքն է դրվելու` համշենական սփյուռքի ձևավորման ուղղությամբ: Մենք, որպես ASİMDER կազմակերպության գլխավոր կենտրոն, կոչ ենք անում Թուրքիայի Հանրապետության Ներքին գործերի և Արտաքին գործերի նախարարություններին` միջոցներ ձեռնարկել դրա դեմ»:

ASİMDER-ի անգրագետ նախագահի այս հայտարարության մեջ, բնականաբար, կան բազմաթիվ սխալներ, որոնցից մեկն այն է, թե Ստալինի հրամանով Ղազախստան և Կիրգիզիա աքսորված համշենահայերը հետագայում վերադարձել են Աբխազիա և Վրաստան: Իրականում 1944 թ. Ստալինի հրամանով Միջին Ասիա աքսորված հեմշիլների միայն մի մասն է վերադարձել, այն էլ` ոչ թե Աբխազիա, այլ` Կրասնոդարի երկրամաս և Ռուսաստանի այլ շրջաններ, իսկ Աբխազիայի համշենական համայնքը ձևավորվել է դեռևս 19-րդ դարից սկսած ու, հատկապես, Հայոց ցեղասպանության տարիներին և դրանից անմիջապես հետո, երբ դեռ քրիստոնյա մնացած համշենահայերը օսմանյան ծանր լծից, իսլամացումից և ստույգ մահից փրկվելու նպատակով գաղթեցին այդ տարածքներ: Սակայն այստեղ կարևոր է ոչ թե հակահայ թուրք գործչի բոլոր սխալների մատնանշումը, այլ` այն փաստը, որ Գյոքսել Գյուլբեյը, անշուշտ հատուկ ստացված պատվերով, փորձում է թիրախավորել Թուրքիայի համշենահայերին, այն էլ` արտակարգ դրության մեջ գտնվող Թուրքիայի…

ASİMDER-ի նախագահին հիշեցնենք, որ մայրենի լեզվով կրթության իրավունքը մարդու բնական իրավունքներից է, որն ամրագրված է Լեզվի մասին շրջանակային կոնվենցիա, հատկապես, որ ներկայում հայոց լեզվի` Համշենի բարբառը հետզհետե անհետանում է: UNESCO-ի հրապարակած «Վտանգի տակ գտնվող լեզուների ատլասը» մատնանշել է, որ 18 լեզու Թուրքիայում վերացման վտանգի տակ է, և համշենահայերենը տեղ է գտել «բացահայտ վտանգի տակ գտնվող» լեզուների դասի տակ: Համշենահայերի նոր սերունդը, ցավոք, արդեն գրեթե չի կարողանում հաղորդակցվել հայոց լեզվի` Համշենի բարբառով: Դրա պատճառները մի քանիսն են. ուրբանիզացիան, գլոբալիզացիան, ինչպես նաև` զուտ սուբյեկտիվ գործոնը, երբ Թուրքիայի շատ համշենահայ ծնողներ միտումնավոր կերպով իրենց զավակների հետ չեն խոսում համշենահայերեն, որպեսզի նրանք կարողանան «ավելի լավ յուրացնել պաշտոնական լեզու թուրքերենը և այդպիսով լավ աշխատանք գտնելու հնարավորություն ունենան»:

Տպել
27677 դիտում

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)