ՊՆ-ի եւ ԱԱԾ-ի գրությամբ Ճշմարիտյանի ընկերությունը հայտնվել է «սեւ ցուցակում»

ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար, Հանրապետական Կարեն Ճշմարիտյանին պատկանող «Էլբատ» փակ բաժնետիրական ընկերությունը 6 ամսով հայտնվել է պետական գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող ընկերությունների ցանկում: Այդ ցանկը նաեւ կոչվում է «սեւ ցուցակ»: «Էլբատ» ՓԲԸ-ն բանակին եւ այլ գերատեսչությունների տարիներ շարունակ մարտկոցներ է մատակարարել, սակայն մինչեւ 2017 թվականի դեկտեմբեր ամիսը որեւէ պետական գնման չի կարող մասնակցել:

Armtimes.com-ը պարզեց, որ ՀՀ ֆինանսների նախարարության գնումների բողոքարկման խորհուրդը «Էլբատ» ՓԲԸ-ին «սեւ ցուցակ»-ում է ներառել 2017 թվականի հունիսի 5-ին՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության, պաշտպանության նախարարության եւ «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ-ի գրությունների հիման վրա:

«Գնումների աջակցման կենտրոն» ՊՈԱԿ-ն ԱԱԾ-ի դիմումը ստացել է 2016 թվականի ապրիլի 18-ին, ՊՆ-ի եւ «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ-ի դիմումները ստացել են ապրիլի 14-ին, որոնց հիման վրա ֆինանսների նախարարությունը գրություն է ուղարկել գնումների բողոքարկման խորհուրդ, որն էլ քննարկելով դիմումները՝ որոշել է «Էլբատ» ընկերությանը ներառել «սեւ ցուցակ»-ում: Նշված երկու կառույցներն ու մեկ ընկերություն նախարարությանը խնդրել էին ուսումնասիրել «Էլբատ» ընկերությանը «սեւ ցուցակում» ներառելու հիմքերը, եւ այդ հիմքերը հայտնաբերելու դեպքում ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ այդ մասնակցին ցուցակում ներառելու համար:

Բողոքարկման խորհրդի գործունեության ընթացքում ՊՆ-ն հայտնել է, որ գնումներ կատարելու «Էլբատ» ընկերության հայտը ներկայացնելուն նախորդող տարվա ընթացքում պարտավորությունները գերազանցում են ակտիվների հաշվապահական հաշվեկշռային արժեքը, ինչի արդյունքում ընկերության հայտը մերժվել է:

ԱԱԾ-ի հայտարարած մրցույթին մասնակցելու համար ներկայացված հայտում էլ ընկերությունը հայտնել է, որ հայտը ներկայացնելուն նախորդող հաշվետու տարվա ընթացքում պարտավորությունների հաշվեկշռային արժեքը չի գերազանցել ակտիվների հաշվեկշռային արժեքը: Ֆինանսների նախարարության կողմից ԱԱԾ-ին եզրակացություն է տրամադրվել, համաձայն որի՝ «Էլբատ» ՓԲԸ-ի հայտը ներկայացնելուն նախորդող հաշվետու տարվա ընթացքում պարտավորությունների հաշվեկշռային արժեքը կազմել է 7 միլիարդ 937 միլիոն դրամ, իսկ ակտիվների հաշվեկշռային արժեքը՝ 7.6 միլիարդ դրամ: «Էլբատ» ՓԲԸ-ն, իհարկե ներկայացրել է իր դիրքորոշումը եւ պնդել, որ 2015 թվականի վերաբերյալ տարեկան հաշվետվությունն ընկերության կողմից ներկայացվել է 2016 թվականի ապրիլի 5-ին, ինչը բացառում է ներկայացված տվյալների կեղծ որակելը:

«Երեւանի ավտոբուս» ՓԲԸ-ն էլ իր դիրքորոշման մեջ նշել է, որ «Էլբատ» ՓԲԸ-ն գնման մասնակցելու հայտում իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ է տրամադրել:

«Էլբատ» ՓԲԸ-ի «սեւ ցուցակ»-ում հայտնվելուց հետո պաշտպանության նախարարություն այլ մատակարար է գտել, որն արդեն իսկ իրականացրել է մեկ խոշոր մատակարարում: Անվադողերի, կուտակիչների եւ մարտկոցների գնման պայմանագիրը կնքվել է «Արպանիվ» ՍՊԸ-ի հետ, որն արժեցել է 376 միլիոն դրամ: «Արպանիվ» ՍՊԸ-ն հանդիսանում է իր ոլորտում գերիշխող դիրք զբաղեցնողներից մեկը:

Նշենք, որ 2010 թվականի նոյեմբերի 23-ին Երեւանում պաշտոնապես բացվել էր մարտկոցներ արտադրող «Էլբատ» ձեռնարկությունը: Այն ժամանակ «Հետք» էլեկտրոնային պարբերականը գրել էր, որ Հայ-գերմանական «Էլբատ» ՓԲԸ-ի սեփականատերերն են էկոնոմիկայի նախկին նախարար Կարեն Ճշմարիտյանը (24%), ձեռնարկության տնօրեն Սամվել Աբրահամյանը (25%) եւ «Քրոնիմետ Մայնինգ» ընկերությունը (51%): Այս ձեռնարկությունը տեղակայվել էր «Էլեկտրոն» ԲԲԸ-ի տարածքում: «Էլեկտրոնի» սեփականատերերն են Սամվել Աբրահամյանը (40%), Կարեն Ճշմարիտյանը (40%) եւ ձեռնարկության կոլեկտիվը (20%):

Տպել
12428 դիտում

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն պարզաբանում է տարածել

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Նշանակվել է Աբովյանի քննչական բաժնի պետ

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ

Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն

Եթե սրբությունը պղծում են՝ թշնամության զգացումը խորանում է․ վարչապետը՝ մշակութային արժեքների ավերածությունների մասին

ԼՂ-ի հայերի վերադարձն իրատեսական չէ, ՀՀ-ն պատերազմ չի սկսելու. Փաշինյան

Երբ ՀՀ սահմանները խախտվել են, ՀԱՊԿ մեխանիզմները չեն գործարկվել պատճառաբանությամբ, որ դրանք դելիմիտացված չեն․ վարչապետ

Ադրբեջանից հնչող հայտարարությունները, որոնք վերաբերում են ՀՀ բանակի արդիականացմանը, մեզ անհանգստացնում են. Փաշինյան

Ոչ մի գաղտնի բան Բրյուսելում չենք ստորագրել, ամեն ինչ թափանցիկ է. Փաշինյան

Մենք երբեք Արևմուտքից հեռու չենք եղել, որ հիմա մոտենանք, ոչ մի անկանխատեսելի բան չի եղել․ Փաշինյանը՝ The Guardian-ին

Տավուշում ուզում են ստեղծել ապստամբության օջախ, «5-րդ շարասյունը» գործում է այնտեղ, որտեղ ցավում է. Ստեփանյան

Նուբարաշենի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Հայաստանը ՀԱՊԿ-ին ոչ մի բան չի արել, ինչ որ արել է՝ ՀԱՊԿ-ն է արել իր հայտարարությամբ և անգործությամբ․ վարչապետ

Ավարտվել է Մհեր Գրիգորյանի և Տավուշի բնակիչների հանդիպումը

Ես ծննդյան օրվա առիթով ուղերձ եմ հղել, բայց ցանկացա անձամբ Ձեզ հանձնել այն․ Փաշինյանը հանդիպել է Վահագն Խաչատուրյանի հետ

ՄԹ պաշտպանական գծով կցորդի տեղակալը Խաչիկում ԵՄ դիտորդների հետ պարեկություն է իրականացրել

Գորիսում և Սիսիանում ռուս խաղաղապահների ժամանակավոր տեղակայման վայրերը կփակվեն

Հայտնի է՝ երբ եթեր կհեռարձակվի վարչապետի՝ բրիտանական լրատվամիջոցներին տված հարցազրույցը

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը սկսելու համաձայնությունը

Կառավարության շենքում ընթանում է Մհեր Գրիգորյանի փակ հանդիպումը Տավուշի բնակիչների հետ

Կրեմլը մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

20:10-20:30-ին Ոսկեպար-Աշաղը Ասկիպարա միջտարածքում, Բաղանիս Այրումից հյուսիս-արևելք տեղի կունենա պայթեցման աշխատանք․ ՊՆ

Սյունիքով ու Վայոց ձորով Ադրբեջանին ճանապարհ տրամադրելու մասին լուրերը կեղծ են

Բաքուն և Երևանն աշխատում են խաղաղության պայմանագրի վրա, չհամաձայնեցված հոդվածներ կան․ Պեսկով

«Նիվա»-ներ են բախվել, դրանցից մեկը նաև ծառին է հարվածել․ կա վիրավոր

Իսրայելի ռազմական հետախուզության ղեկավարը հրաժարական է տվել

Մալաթիա-Սեբաստիայում բարեկարգման աշխատանքներ են

Առաջին անգամ ՀՀ-ն մասնակցում է ԵՄ անդամ պետությունների խորհրդարանների ղեկավարների համաժողովին․ Սիմոնյան (լուսանկարներ)