Վանաձոր քաղաքը պահպանվում է միայն կանգառուկես տարածքում. Վանաձորի ավագանու անդամ

02/10/2017 schedule16:33

Այսօր Վանաձորի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Քրիստ Մարուքյանը, խմբակցության անդամներ Արմեն Եղիազարյանը և Կարինե  Ղուկասյանը, ՀՀԿ-ից Արմեն Մարտինյանը, Գայանե Քալանթարյանը և մի շարք հկ-ների անդամներ քննարկեցին, թե ինչպես է ընթանում Վանաձոր քաղաքի կառավարումը:

Ուղիղ մեկ տարի առաջ Վանաձորում տեղի ունեցան ավագանու ընտրություններ. առաջին անգամ նոր ընտրակարգով անցկացված ընտրությունն այդքան էլ հաջողություն չունեցավ, որովհետև շատ դժվարությամբ ձևավորվեց քաղաքային իշխանությունը և մինչև հիմա էլ կա անորոշություն: Արդեն մեկ տարի է «Լուսավոր Հայաստան» կուսակցության, «Ծառուկյան» դաշինքի և «Հայկական վերածնունդ» կուսակցության անդամները բոյկոտում են և դեռ չեն մասնակցել ոչ մի նիստի: Նիստերն անցկացնում են միայն ՀՀԿ և ՀՅԴ ավագանու անդամները:

Արմեն Մարտինյանի խոսքով՝ իրենք անցկացնում են նիստերը և չնայած՝ չեն կազմում մեծամասնություն, բայց քանի որ մյուսները չեն մասնակցում նիստերին, իրենք են ընդունում բոլոր որոշումները:

Քրիստ Մարուքյանի խոսքով՝ սա հակասում է ժողովրդավարության բոլոր սկզբունքներին, որովհետև չեն կարող որոշում կայացնողների մեկ քառորդը որոշել բոլորի փոխարեն, նույնիսկ եթե օրենքը դա թույլ է տալիս: «Ունենք լիարժեք պատասխանատվության խնդիր»,- ասաց Քրիստ Մարուքյանը: Իր պնդմամբ ընտրություններն ի սկզբանե սխալ ստանդարտներով են կազմակերպվել, քանի որ օրենքը փոխվել էր ի օգուտ կուսակցությունների, բայց ՀՀԿ-ի քարոզարշավները կենտրոնացվել էին անձի վրա: «Փոփոխությունները նախաձեռնվել է կուսակցությունների դերը բարձրացնելու համար, ինչն այս դեպքում չի ստացվել»,- ասաց Քրիստ Մարուքյանը:

«Քաղաքը պահպանվում է միայն կանգառուկես տարածքում՝ քաղաքի կենտրոնում»,- նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ավագանու անդամ Կարինե Ղուկասյանը:

Մեկ տարվա ընթացքում Վանաձորի ծայրամասերում փակվել է մի քանի գրադարան, պարզաբանությամբ, որ այնտեղ չկան մինիմալ հիգիենիկ պայմաններ: «Լուսավոր Հայաստանի» անդամները պնդում են, որ կարելի էր վերանորոգել միջավայրը, խթանել ընթերցանությանը, այնինչ ՀՀԿ-ի անդամները ընտրել են ամենահեշտ ճանապարհը:

«Մեկ տարում բյուջեի այս պայմաններում հրաշք չէր կարող լինել»,- ասաց ՀՀԿ ավագանու անդամ Արմեն Մարտինյանը: Հարցին, թե արդյո՞ք իրենք դուրս են եկել քաղաք, շրջել փողոցներով, հարցրել մարդկանց իրենց խնդիրների մասին, Արմեն Մարտինյանը պատասխանեց, որ սա փոքր քաղաք է, և կուսակցության անդամներն ունեն բարեկամներ ու «ոնց էլ չլինի բարեկամի տուն գնացած կլինեն»:

«Կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու համար Հրազդանը և նույնիսկ ավելի փոքր համայնքներ իրենց պատվերները կատարում են գնումների գործակալությունների միջոցով. մեր քաղաքապետարանը դեռևս ինքնուրույն է կատարում, ինչն այդքան էլ ցանկալի չի»,-ասաց Կարինե Ղուկասյանը:

Նախընտրական շրջանում հնչած բազում խոստումներից գրեթե ոչ մի մասը չի կատարվել. այս պնդմանը Արմեն Մարտինյանը պարզապես պատասխանեց, որ սխալ հաշվարկներ են կատարվել:

Առաջիկա ծրագրերի մասին խոսում էին միայն ՀՀԿ-ի անդամները, իրենց պնդմամբ շատ կարճ ժամանակահատվածում լուծվելու է տրանսպորտային խնդիրը, աղբահանության խնդիրը, որը Մարտինյանի խոսքով արդեն քիչ թե շատ լուծվել է, մոտ ժամանակում ավելի է բարեկարգվելու: «Լուսավոր Հայաստանը» սպասում է Սահմանադրական դատարանի որոշմանը, որի հիման վրա էլ կներկայացնի իր հետագա գործողությունների նախագիծը:

Ժաննա Ջեյրանյան

Տպել
3379 դիտում

Վարչապետն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին․ անդրադարձ է կատարվել ծրագրերին և նախաձեռնություններին

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո պատահաբար այնտեղ հայտնված և մարդկանց ծխից 35-ամյա Կարեն Ենգիբարյանը մահացել է

Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ