Սպայի պատրաստման ծախսերի փոխհատուցման պայմանները խստացվում են

02/10/2017 schedule13:07

Վերջին շրջանում տեղեկություններ եղան, որ «կադրային սպաներին»՝ նրանց, ովքեր պետության միջոցներով ռազմական կրթություն են ստացել Հայաստանում կամ արտերկրում, առաջարկել են վերակնքել ՊՆ-ի հետ կնքած իրենց պայմանագրերը: Այս հարցին հոկտեմբերի 2-ին՝ իր պաշտոնավարման մեկ տարին ամփոփելիս, անդրադարձավ նաեւ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Պատասխանելով լրագրողների հարցին՝ նախարարը նշեց, որ սպաներին պայմանագրերի վերակնքելու առաջարկ արվեց, ու բազմաթիվ սպաներ վերակնքեցին իրենց պայմանագրերը, եւ որոշ սպաներ որոշեցին մնալ իրենց հին պայմանագրերով եւ այդպես էլ շարունակում են ծառայել:

«Նպատակը մեկն է. տեսե՛ք՝ տարիներ շարունակ պետությունը հսկայական գումարներ է ծախսում սպայի ուսուցման վրա: Սպան ուսումնառության ընթացքում չի անցնում ժամկետային զինվորական ծառայություն, այլ ծառայությունն անցնում է, որպես կուրսանտ, որը բոլորովին այլ կարգավիճակ է, քան զորամասում անցած ժամկետային զինծառայությունը»,- պարզաբանեց նախարարը՝ հավելելով, որ պայմանագրերի վերակնքումով հենց վերանայվում են այդ սպաների պատրաստման ծախսերի փոխհատուցման գումարները:

Լրագրողների հարցին, թե կա արդյո՞ք վիճակագրություն, թե քանի սպա է տարեկան զորացրվում այդպես, նախարարը նշեց, թե այդ թիվը չի կարող հրապարակել, բայց նաեւ ընդգծեց՝ դա կայուն թիվ է եւ վերջին երկար տարիների ընթացքում վայրիվերումներ չեն եղել:

«Բայց կյանքի բերումները տարբեր են լինում, եւ շատ սպաներ որոշում են ինչ-ինչ օբյեկտիվ պատճառներով ընդհատել զինվորական ծառայությունը եւ մեր օրենսդրությունն էլ այդ հնարավորությունը տալիս է: Բայց սպան պետք է պատրաստ լինի այդ դեպքում փոխհատուցել իր ուսման հետ կապված ծախսերը: Որովհետեւ ինչպես հասկանում եք, ի տարբերություն բարձրագույն կրթության բոլոր այլ հնարավորությունների, սպան ստանում է կրթության, կեցության, սննդի ամբողջական փոխհատուցում, եւ հետեւաբար, բնական է, որ պետությունը պետք է ի վիճակի լինի հետագայում այդ գումարներով այլ սպաներ պատրաստել: Այդ դրույթը կար նաեւ նախկինում, բայց թերի էր ձեւակերպված՝ հատկապես արտերկրում ռազմական կրթություն ստացողների մասով, որոնք ստանում էին լավ, բարձրորակ կրթություն, ու այնուհետեւ մեկ կամ կես տարի ծառայելուց հետո որոշում մեկ այլ ոլորտում փորձել իրենց գիտելիքները: Հիմա արդեն կնքվող պայմանագրերում այդ պայմանները խստացվում են»,- պարզաբանեց Վիգեն Սարգսյանը:

Նախարարը նաեւ տեղեկացրեց, որ արդեն ԱԺ ներկայացված որ օրենքի նախագծով սպայի համար հետբուհական պարտադիր ծառայության ժամկետը 20 տարուց նվազեցվում է մինչեւ 10 տարի:

Տպել
3240 դիտում

Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ

Սուրբ Նահատակների լույս հիշատակի առջև մեր նվիրական պարտքն է՝ պաշտպանել ամբողջականությունը մեր հայրենի երկրի․ Վեհափառ

Գագիկ Սուրենյանը Ծիծեռնակաբերդից լուսանկար է հրապարակել

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին (լուսանկարներ)

Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ դրություն հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան