Կոնգրեսի գրադարանը թվայնացրել է Աբդուլլահյան եղբայրների լուսանկարներով Աբդուլ Համիդի ընծան

ԱՄՆ Կոնգրեսի գրադարանը թվայնացրել եւ ամբողջ աշխարհի հետազոտողների համար մատչելի է դարձրել Օսմանյան Թուրքիայի սուլթան Աբդուլ Համիդ 2-րդից (1842-1918) 1893-ին նվեր ստացած ընծաները` 1819 լուսանկարներով ալբոմները:

Լուսանկարներն արված են 1880-1893 թվականներին: Հեղինակները հանրահռչակ հայ լուսանկարիչներ Աբդուլլահյան երեք եղբայրներն են` Վիչեն, Հովհաննես եւ Գեւորգ անուններով: Լուսանկարների հավաքածուն նախատեսված էր սուլթանի ընդարձակ կայսրության արդիականությունը ցուցադրելու համար:

Ամբողջությամբ թվայնացված հավաքածուն կարող եք տեսնել այս հղումով` http://www.loc.gov/pictures/collection/ahii/?loclr=fbint:

Լուսանկարչության պատմության մեջ անգնահատելի է Աբդուլլահյան եղբայրների դերը: Ապրելով օտար հողի վրա. այն էլ Օսմանյան կայսրության տարածքում՝ Կոստանդնուպոլսում, նրանք կարողացան այնպես աշխատել, որ արժանացան բազմաթիվ մրցանակների, ձեռք բերեցին մեծ համբավ, եղան սուլթանի եւ ողջ կայսրության պաշտոնական լուսանկարիչները: Եղբայրներն այնքան հմուտ էին իրենց գործում, որ անգամ ծագումով հայ լինելը եւ մուսուլման չդառնալը չխոչընդոտեց վերջիններիս իրենց անունները հնչեցնել ողջ կայսրության տարածքում եւ նրա սահմաններից դուրս, հարգված լինել սուլթանի եւ արքունիքի կողմից: Թուրքիայում լուսանկարների մեծացման մենաշնորհը պատկանում է հենց նրանց:

Աբդուլլահյան ազգանվան ծագման հետ կապված կա մի վարկած ՝ համաձայն որի այն ընդունել է եղբայրների պապը, որն աշխատում էր սուլթան Աբդուլ Համիդ 1-ինի պալատում: Երբ վերջինիցս պահանջում են, որ իսլամ ընդունի, մերժում է եւ սուլթանի բարկությունը մեղմելու համար ընդունում Աբդուլլահ ազգանունը, որը նշանակում է «Ալլահի ծառա»:

Աբդուլլահյան եղբայրների լուսանկարները, որոնցում արտացոլված էր կյանքը Օսմանյան կայսրությունում, ներկայացվում են կայսրության առաջին ազգային ցուցահանդեսում (1863 թվական): Իսկ առաջին միջազգային հաջողությունը եղբայրներն ունենում են 1867 թվականին՝ փարիզյան համաշխարհային ցուցադրության ժամանակ, որի բացման արարողությանը հրավիրյալների թվում էր նաեւ սուլթան Աբդուլ Ազիզը: Եվ լուսանկարների թվում կարելի էր տեսնել հենց սուլթան Աբդուլ Ազիզի դիմանկարը պատկերող լուսանկարը:

Աբդուլլահյան եղբայրները լուսանկարել են նաեւ Օսմանյան կայսրություն այցելած ծանոթ եւ հանրաճանաչ մարդկանց, ինչպիսիք են Գերմանիայի կասր Վիլhելմ 2-ը, Ուելսի իշխանը, Միացյալ թագավորության թագաժառանգ Էդուարդը, Պրուսիայի թագավոր Ֆրեդերիկ 3-ը եւ բազմաթիվ այլ մեծանուն անձինք:

 

 

Տպել
31269 դիտում

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական