Համար 157 մանկապարտեզի տնօրենը թույլ է տվել խախտումներ. Երեւանի քաղաքապետարան

Երեւանի քաղաքապետարանը հաղորդագրություն է տարածել՝ պարզաբանումներ ներկայացնելով Երեւանի համար 157 մանկապարտեզի տնօրենին աշխատանքից ազատելու վերաբերյալ:

Այսօր այդ մանկապարտեզի մոտ ծնողները բողոքի ակցիա էին անցկացրել՝ պահանջելով պաշտոնում վերականգնել տնօրեն Զարա Ադիյանին: 

Քաղաքապետարանի հայտարարության մեջ նշվում է.

«Երեւանի հ.157 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրեն Զարա Ադիյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու որոշման վերաբերյալ տարատեսակ մեկնաբանություններն ու անհարկի շահարկումները բացառելու նպատակով տեղեկացնում ենք, որ սույն որոշման համար հիմք է հանդիսացել Երեւանի քաղաքապետարանի «Թեժ գիծ» ծառայության հեռախոսահամարով ստացված ահազանգն առ այն, որ վերոնշյալ մանկապարտեզի տնօրենը չհաշվառված, այսինքն սահմանված կարգով մանկապարտեզ չընդունված երեխայի է թույլատրել հաճախել մանկապարտեզ: Սույն ահազանգի հիման վրա իրականացված վերահսկողության արդյունքներով նաեւ պարզվել է, որ Զարա Ադիյանը «Մանկապարտեզ» էլեկտրոնային հաշվառման համակարգում թույլ է տվել այնպիսի ձևակերպումներ (միջամտություններ), որոնց իրավասությունը չի ունեցել: 

Հարկ ենք համարում նաեւ տեղեկացնել, որ պաշտոնից ազատված տնօրենն իր բացատրագրում ընդունել է, որ կատարել է վերոնշյալ խախտումները: Սույնը հաշվի առնելով` հորդորում ենք զերծ մնալ հարցի անհարկի շահարկումներից»:

 

 

Տպել
3626 դիտում

Ադրբեջանը պետք է հրաժարվի ռազմական շանտաժի և սպառնալիքների քաղաքականությունից, նստի բանակցային սեղանի շուրջ. ԱՀ ԱԳՆ

Իսրայելական ընկերությունները 155 մլն դոլար են վճարել 2 ընկերությունների, որոնք օգտագործվել են Ադրբեջանի վերնախավի համար

Հայաստանի շախմատի պատանեկան հավաքականը դարձել է Եվրոպայի առցանց առաջնության բրոնզե մեդալակիր

Կրկին պայթյուն Լիբանանում. նախնական վարկածով՝ այրվում են «Հզբոլլահ»-ի զենքի պահեստները

Ելփին գյուղում բռնկված հրդեհը մեկուսացված է. մարզային փրկարարական վարչությունում հայտարարվել է հավաք

Այսօրվա գործողությունները պետք է միտված լինեն 2050թ-ի ՀՀ-ին. Արման Բոշյան (տեսանյութ)

«Կան անհերքելի փաստեր». մահացած ծննդկանի հարազատները նշում են, որ չեն նահանջելու, ԲԿ-ից պնդում են՝ բժիշկը մեղավոր չէ

«Արարատը» այլևս ստիպված չի լինի խաղադաշտեր վարձակալել․ նորոգվում են Ձորաղբյուրի մարզաբազայի խաղադաշտերը

Փայտե մահակներ, երկաթյա ձողեր, քարեր. Գնդեվազում կան բերման ենթարկվածներ ու ձերբակալվածներ (տեսանյութ)

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպանին

Նախկին համակարգի քաղաքական ուժերը չեն կարող առաջնորդել ընդդիմությանը. Արման Բոշյան (տեսանյութ)

Վարազդատ Հարոյանը հեռացել է «Ուրալից». պատճառը՝ խաղային պրակտիկայի բացակայությունն է

Երևանում մանկատան սաները պարբերաբար բռնության են ենթարկվել, զրկված եղել կեցության նվազագույն պայմաններից (տեսանյութ)

«Տրակտորիստի աղջիկը». պատգամավորի անեկդոտը՝ «Դոսյե»-ի թեմայով (տեսանյութ)

Հնդկաստանին և Հայաստանին միավորում են ջերմ և բարեկամական կապերը. Արմեն Սարգսյանին շնորհավորել է Հնդկաստանի նախագահը

Բարձր տեխնոլոգիաների ոլորտում աճել է շրջանառությունը, աշխատողների թիվը, կազմակերպությունների քանակը. ՀՀ վարչապետ

Ո՞վ կդառնա Վճռաբեկ դատարանի նախագահ. թեկնածուների ցանկը ԲԴԽ-ին կներկայացվի առաջիկա երկու օրերին

Հայ զինծառայողները մասնակցել են «Կովկաս -2020» զորավարժությունների բացման արարողությանը

Երևանի քաղաքապետարանը սկսել է հետիոտնային անցումների լուսավորման ծրագիրը. կլուսավորվի շուրջ 100 անցում

Որտեղ թիմը տեսնի ինձ, այնտեղ էլ կլինեմ. Արեն Մկրտչյան (տեսանյութ)