Երևան
3 °C
ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը երեկ ավետեց բարի լուր՝ այս տարի մեր տնտեսական աճը կլինի ավելին, քան նախատեսված էր ՀՀ բյուջեով: Նախատեսված էր 3.2 տոկոս, կլինի 4.3: Ուրախանա՞լ, թե չուրախանալ. այս է խնդիրը: Առաջին հայացքից եթե մեր տնտեսությունը ավելի է աճելու, քան նախատեսված էր, անշուշտ, պետք է ուրախանանք: Բայց դա՝ միայն առաջին հայացքից: Իրականում պետք է ուսումնասիրել, թե ինչպես է ստացվելու այդ աճը:
Նախ, երբ մշակվում էր այս տարվա պետական բյուջեն, եւ կանխատեսվում էր այս տարվա տնտեսական աճը, այն ժամանակ ոչ ոք չէր ասում, թե 2016-ին ընդամենը 0.2 տոկոս է լինելու: Կանխատեսվում էր 2-3 տոկոս: Եվ ստացվեց, որ այս տարվա 4.3 տոկոսը կստացվի միայն շնորհիվ նրա, որ այդ աճը համեմատվելու է անցած տարվա գրեթե չաճած տնտեսության հետ: Այսինքն, համեմատության բազան չափազանց ցածր է: Սրանով ուրախանալու հիմքերը արդեն իսկ մի քիչ խարխլվում են: Բայց՝ մի քիչ: Իսկ երբ նայում ենք, թե ինչ գին ենք վճարելու դրա համար, կարող է նույնիսկ մի քիչ տխրենք: Ինչպես երեկ տեղեկացրել է նախարարը, այս տարվա ընթացքում մեր պետական պարտքը կաճի մոտ 430 միլիոն դոլարով, որից 400 միլիոնը արտաքին պարտքն է: Ըստ Արամյանի, բացարձակ թվերն այնքան էլ կարեւոր չեն, այլ կարեւոր է վարվող քաղաքականությունը, թե ինչպես է կայունացվում եւ աստիճանաբար նվազեցվում պարտքը, եւ կարեւոր է, որ դա լինի ՀՆԱ առաջանցիկ աճի հաշվին, ոչ թե՝ Հունաստանի օրինակով: Այսինքն, տնտեսությունը պետք է ավելի արագ աճի, քան պարտքը: Չհամաձայնել ֆինանսների նախարարի հետ, թերեւս, հնարավոր չէ: Սակայն ցուցանիշները ցույց են տալիս, որ մենք գնում ենք հենց Հունաստանի ճանապարհով: Եթե այս տարի մեր պարտքը աճի 430 միլիոն դոլարով, իսկ տնտեսությունը (ՀՆԱ-ն) 4.3 տոկոսով, կստացվի, որ մեր պարտքը 1.5 անգամ ավելի արագ է աճում, քան տնտեսությունը: Այլ կերպ ասած, պարտքի աճն է առաջանցիկ եւ ոչ թե տնտեսության: Իսկ վերջին 6-7 տարիների դինամիկան ընդհանրապես սահմռկեցուցիչ է՝ պարտքը աճել է 5 անգամ ավելի արագ տեմպերով, քան տնտեսությունը: Մասնավորապես, 2009 թվականին մեր ՀՆԱ-ն կազմեց 8.7 միլիորդ դոլար, իսկ պարտքը 3.1 միլիարդ դոլար էր: 2016 թվականին մեր ՀՆԱ-ն դարձավ 10.3 միլիորդ դոլար, իսկ պարտքը կազմեց 5.9 միլիարդ դոլար: Այսպիսով ՀՆԱ-ն աճեց 18 տոկոսով, պարտքը՝ 90 տոկոսով: Հետաքրքիր է՝ Հունաստանի դեպքում է՞լ է այսպես եղել, թե այնտեղ մի քիչ ավելի մեղմ պատկեր էր:
2017 թվականի վերջին, ըստ Վարդան Արամյանի, մեր պարտքը կկազմի ՀՆԱ-ի 58.8 տոկոս, մինչդեռ տարվա սկզբին 56.6 տոկոս էր: Այս ցուցանիշով մենք մոտեցել ենք վերջնագծին, որը սահմանված է մեր օրենսդրությամբ: Ըստ «Պետական պարտքի մասին» ՀՀ օրենքի, մեր պարտքը չի կարող գերազանցել ՀՆԱ-ի 60 տոկոսը՝ դա առավելագույն թույլատրելի սահմանագիծն է: Հիմա ֆինանսների նախարարությունը Արժույթի միջազգային հիմնադրամի հետ քննարկումներ է անցկացնում պարտքի չափանիշներում որոշակի փոփոխություններ անելու վերաբերյալ. «Առաջարկելու ենք հարկաբյուջետային կանոններ, որ միջնաժամկետում պարտքը հետ բերենք կոմֆորտ զոնայի մեջ»,- երեկ ասել է ֆինանսների նախարարը: Տարօրինակն այն է, որ մինչ այժմ պետական պաշտոնյաները կարծես թե չեն հայտարարել, թե մեր պետական պարտքը «դիսկոմֆորտի զոնայի» մեջ է:
Պարտք վերցնելու նպատակը տնտեսական աճի ապահովումն է: Աճը, կամ առնվազն՝ ակնկալված աճը չի եղել: Բայց, ըստ նախարարի, ահռելի պարտքեր ներգրավելով՝ մենք խուսափել ենք տնտեսական անկումից: «Մենք դրսից պարտք ենք վերցրել, ներդրումներ ենք արել: Նորմալ է, որ տնտեսությունում անկում չի գրանցվել, մինչդեռ տարածաշրջանում եւ ԵԱՏՄ երկրներում՝ բոլորի մոտ եղավ այդ անկումը, որովհետեւ Ռուսաստանի ազդեցությունը բավականին մեծ էր»,- ասել է նախարարը:
Իրոք, մեր տնտեսության կախվածությունը Ռուսաստանից մեծ է, շատ մեծ, չափազանց մեծ: Եվ մեր տնտեսության աճը կամ նվազումը հիմնականում պայմանավորված է Ռուսաստանից ստացվող մասնավոր տրանսֆերտներից: Եթե արտագնա աշխատանքի մեկնած կամ ընդհանրապես արտագաղթած մեր հայրենակիցները շատ են փող ուղարկում Հայաստան, ապա մեզ մոտ արձանագրվում է տնտեսական աճ: Եթե տրանսֆերտները նվազում են՝ նվազում է նաեւ տնտեսությունը: Ցավոք սրտի, այս օրինաչափությունը կպահպանվի նաեւ այս տարի: Արձանագրվելիք տնտեսական աճը՝ 4.3 տոկոսը, մեծամասամբ պայմանավորված կլինի նրանով, որ ի տարբերություն 2015-2016 թթ., մասնավոր տրանսֆերտների ծավալի աճ է արձանագրվում: Տարին դեռ չի ավարտվել, եւ այս պահին դժվար է ասել, թե այս տարի որքանով ավելին կլինեն մասնավոր տրանսֆերտները անցած տարվա համեմատ, սակայն կարելի է վստահաբար պնդել, որ տրանսֆերտների աճը մեծապես կնպաստի ՀՆԱ-ի աճին: Այս տեսանկյունից դիտելիս կստացվի, որ մենք պարտք ներգրավելով՝ ընդամենը «լցնում ենք» այն բացը, որը առաջանում է տրանսֆերտների նվազումից:
Եվ ընդհանրապես, ավելի կարեւոր է ոչ թե պարտքի մակարդակը, այլ այն, թե ինչպես է օգտագործվում այդ պարտքը: Եթե այդ գումարները ուղղվում են այնպիսի ծախսերի, որոնք հետագայում բերելու են տնտեսության աշխուժացմանը, ապա դա կարելի է նորմալ համարել: «Այդ միջոցները չեն բաժանվել մարդկանց, դրանք ուղղվել են ենթակառուցվածքներին»,- երեկ ասել է նախարարը: Եթե խոսքը, օրինակ, «Հյուսիս-Հարավ» մայրուղու մասին է, ապա, ցավոք, այստեղ լուրջ խնդիրներ կան: Դեռ պարզ չէ՝ այդ մայրուղու շինարարությունը երբ կավարտվի, կամ կավարտվի՞ երբեւէ, թե կիսատ կմնա: Մի ուշագրավ փաստ եւս: Ենթակառուցվածքներին ուղղված միջոցները պետք է հանգեցնեին շինարարության ծավալների աճին, մինչդեռ 2008-2009 թթ. սկսած՝ մեզ մոտ անընդմեջ անկում է գրանցվել շինարարության ոլորտում: Այնպես որ, ներգրավված միջոցների առնվազն մի մասը կարծես թե «բաժանվել է մարդկանց»:
Մի խոսքով, եթե նույնիսկ Վարդան Արամյանի կանխատեսումները իրականանան եւ արձանագրվի կանխատեսվածից ավելի բարձր տնտեսական աճ, գործ կունենանք ընդամենը քանակական փոփոխության հետ: Որակական փոփոխություններ մեր տնտեսության մեջ գոնե առայժմ չեն զգացվում:
«Կենացդ խմեմ». Իվետա Մուկուչյանը ներկայացրել է նոր տեսահոլովակ (տեսանյութ)
Գեղարքունիքում անցկացվել է պատանիների շախմատի 2021 թվականի մարզային առաջնությունը
Էջմիածնում հայտնաբերվել է հետախուզման մեջ գտնվող 25-ամյա տղամարդ
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ավտոմեքենա է այրվել
Խստիվ արգելվում է ծառայողական ավտոմեքենաներն աշխատանքային ժամերից դուրս կամ ոչ աշխատանքային օրերին վարելը. ԱՀ դատախազ
«Լոռին ժամանակների հանդիպման վայր». վերաբացվել է Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարանը
Ֆիզուլիի և Ջեբրայիլի շրջաններում այսօր իրականացված որոնողական աշխատանքների ընթացքում ևս 2 աճյուն է հայտնաբերվել
ՀՀ զինված ուժերի և ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները վերահսկում են սահմանային իրավիճակը
Անցած մեկ օրում Հայաստանում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար
Սկսվել է Գյումրի-Երևան ճանապարհի Լանջիկի հատվածի փոսալցումը. այն դարձվում է բավարար երթևեկելի
Օրական 2-ից 4 տոննա կաթ հետ է վերադարձվում ցածր որակի պատճառով, նոր ներդրումներ կաթի վերամշակման ոլորտում
Առավոտից տարածվում է անհեթեթ ինֆորմացիա Երևանի մանկապարտեզներում երեխաների ընդունելության հետ կապված. Հայկ Մարության
ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը ներկայացել է ոստիկանության Կոտայքի բաժին
Օդի ջերմաստիճանը մարտի 8-ի ցերեկը կնվազի 5-ից 7 աստիճանով. Երևանում սպասվում են տեղումներ
Բացահայտվել է հիվանդանոցում կատարված գողությունը. 27-ամյա կասկածյալը տվել է խոստովանական բացատրություն
Բողոքի ակցիա են իրականացնում Օնիկ Գասպարյանի աջակիցները
Գավառում պատանիների վիճաբանությունն ավարտվել էր դանակահարությամբ
Զոհված հերոսների ևս 121 ընտանիք հատուցում է ստացել
Մեսրոպ Առաքելյանը ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի ներկայացուցչի հետ քննարկել է ժողովրդագրական իրավիճակի բարելավման հարցերը
Արցախ է մեկնել ՀՀ առողջապահության նախարարի գլխավորած պատվիրակությունը
Կառավարությունը մտադիր է ևս 6 ամսով երկարաձգել թուրքական ապրանքի ներկրման արգելքը. Վարոս Սիմոնյան (տեսանյութ)
ՊԵԿ մասնագետները հասարակական կազմակերպություններին են ներկայացրել օրենսդրության փոփոխությունները
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը համագործակցում է շվեյցարական HomeOrchestra կրթական ծրագրի հետ
ԱՀ դատախազությունն ամփոփել է Ստեփանակերտում ապրող տեղահանված բնակիչների իրավունքների խախտումների ուսումնասիրությունը
Արա Այվազյանը Իրանի գործընկերոջ հետ զրույցում անդրադարձել է տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերին
Ֆիզուլիի ուղղությամբ որոնողական աշխատանքները կրկին անարդյունք են. վարկած կա, որ դիերը նախապես հուղարկավորվել են
Արցախում ստացիոնար բուժում է ստանում 5 վարակակիր. կորոնավիրուսային հիվանդության նոր դեպք չի հաստատվել
Մենենդեսը Բայդենին կոչ է արել ակտիվ լինել Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հարցում. «Արմենպրես»
Սևանում «Թումո» տուփ կբացվի
«Դու պետք է հավատաս գարնանը». Ջազ նվագախումբը հանդես կգա համերգով
Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը նվաճած ոսկե մեդալը նվիրել է իրեն վիրահատած բժշկին
Լաչինի միջանցքով անցնող կանանց ռուս խաղաղապահները ծաղիկներ են նվիրել և շնորհավորել առաջիկա տոնի առիթով
Հաստատվել է կորոնավիրուսի 508 նոր դեպք, առողջացել է 191, մահացել՝ 4 մարդ
Վրաստանը բացում է օդային սահմանը Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի, Ղրղզստանի քաղաքացիների համար. Aliq Media
Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 15․7 հա տարածքում բռնկված հրդեհները
«Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորակում
Աշխարհում 7 երեխայից 1-ը նախորդ տարվա մեծ մասն ապրել է մեկուսացման պայմաններում՝ վտանգելով հոգեկան առողջությունը
Լարսի ռուսական կողմում մոտ 600 բեռնատար է կուտակված
Հրդեհ Գյումրիում․ բազմոցին հայտնաբերվել է 73-ամյա բնակչի դին
Շուռնուխ-Կատարի ավտոճանապարհը դժվարանցանելի է
© 2021 Հայկական ժամանակ