Միլիոնավոր դրամներ են վճարել, բայց զրկվել են տներից. ի՞նչ կապ ունի Բանգլադեշցի Համիկը

Երեւան քաղաքի Պուշկին եւ Սարյան փողոցների հատման մասում 2007 թվականին կառուցված բազմաբնակարան շենքի բնակարաններից մեկի գնորդ Լաուրա Մարդոյանն armtimes.com-ի հետ զրույցում պատմեց, թե ինչպես է զրկվել իր բնակարանից:

Լաուրա Մարդոյանը 2009 թվականին երկու պայմանագիր է կնքել շենքը կառուցապատած «Նարեկ-Դավիթ» ՍՊԸ-ի տնօրեն Գագիկ Պապոյանի հետ եւ բնակարան ձեռք բերել: Նրան մաս-մաս վճարել է ընդհանուր առմամբ 83 միլիոն դրամ: Վճարումը կատարվել է երկու փուլով: Առաջին վճարումից հետո Գագիկ Պապոյանը Լաուրա Մարդոյանին է տրամադրել բնակարանի բանալիները եւ պայմանավորվել են ամիսներ անց կնքել առքուվաճառքի հիմնական պայմանագիրը, եւ ստանալ բնակարանի սեփականության վկայականը:

Նախնական պայմանագրի կնքումից 5-6 ամիս անց պետք է կնքվեր հիմնական պայմանագիրը, սակայն Գագիկ Պապոյանը անընդհատ ձգձգել է պայմանագրի կնքման ժամանակահատվածը, իսկ Լաուրա Մարդոյանը չի անհանգստացել, քանի որ Պապոյանի հետ բարիդրացիական հարաբերություններ է ունեցել: Մարդոյանը երբեմն ուշացրել է գումարի վճարման օրերը, սակայն Պապոյանն իրեն ընդառաջել է, որն էլ պատճառ է դարձել, որ Մարդոյանը չդիմի դատարան:

Դեռեւս սեփականության վկայական չունենալով` Լաուրա Մարդոյանը բնակարանում վերանորոգման աշխատանքներ է սկսել, փոխել է ջրագծերը եւ այլն: Տարիներ անց վերջինս ամուսնու հետ տեղափոխվել է ՌԴ եւ 2012 թվականին լրատվամիջոցներից տեղեկացել է, որ Գագիկ Պապոյանը կալանավորվել է: Պապոյանը 2012 թվականին ձերբակալվել էր այն բանի համար, որ իր կողմից Երեւանի կենտրոնում կառուցապատած բազմաթիվ շենքերի բնակարանները միանգամից վաճառել էր տարբեր քաղաքացիների եւ միլիոնավոր դոլարների հափշտակություն էր կատարել: Հետագայում Գագիկ Պապոյանը դատապարտվել է 9 տարի ազատազրկման:

Լաուրա Մարդոյանը, տեղեկանալով Պապոյանի ձերբակալման մասին՝  եկել Երեւան  եւ գնացել իր բնակարան: Տեղում պարզել է, որ բնակարանի դուռը կոտրել են եւ նոր դուռ տեղադրել: Չկարողանալով մուտք գործել բնակարան՝ վերադարձել է Մոսկվա: Որոշ ժամանակ անց դիմել է ոստիկանություն եւ արդեն հետաքննության փուլում տեղեկացել է, որ բնակարանի սեփականատերն Անդրանիկ Խալոյանն է: Հարուցված քրեական գործը կարճվել է, քանի որ Անդրանիկ Խալոյանն ունեցել է բնակարանի նկատմամբ սեփականության իրավունքի վկայական:

Մինչ այդ Լաուրա Մարդոյանը դիմել է դատարան, սակայն Գագիկ Պապոյանի դեմ հարուցված քրեական գործով պայմանավորված քաղաքացիական գործի վարույթը կասեցվել է: 2017 թվականին արդեն երկրորդ անգամ դիմել է դատարան եւ պահանջել է Գագիկ Պապոյանին պարտավորեցնել իր հետ պայմանագիր կնքել: Դատական գործը դեռ դատաքննության փուլում է:

Այս ամենից զատ Լաուրա Մարդոյանը հանդիպել է Անդրանիկ Խալոյանին: Հանդիպմանը մասնակցել է նաեւ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի թիկնազորի նախկին պետ Աշոտ Ավետիսյանը, որը հայտնի է «Բանգլադեշցի Համիկ» անունով:

«Ինձ այդ անունը ոչինչ չեր ասում այնքան ժամանակ, մինչեւ ես հանդիպում ունեցա Անդրանիկ Խալոյանի հետ: Տվյալ անձնավորությունը մասնակցում էր այդ հանդիպմանը՝ 2017 թվականին, ամիսներ առաջ: Իմ մտերիմների միջոցով ես հանդիպել եմ Խալոյանի հետ, հաշտության եզրեր գտնելու համար: Քննարկմանը մասնակցում էր նաեւ «Բանգլադեշցի Համիկը»: Հիմնականում բոլոր հարցերը ինքն էր տալիս, պատասխանները տալիս էր ինքը»,- ասաց Լաուրա Մարդոյանը: Անդրանիկ Խալոյանն առաջարկել է նրան վճարել բնակարանի շուկայական գնի եւ 2009 թվականին ձեռբ երված բնակարանի գնի տարբերությունը եւ դառնալ սեփականատեր, սակայն Մարդոյանը չի համաձայնվել:

Այս պատմության մեջ գլխավոր խնդիրն այն է, որ Երեւանի քաղաքապետարանը շինթույլտվություն է տվել Անդրանիկ Խալոյանին շենք կառուցել նույն այն հասցեում, որտեղ արդեն 2007 թվականին շենք է կառուցվել, իսկ սեփականության վկայականը Խալոյանը ձեռք է բերել 2012 թվականին:

Անդրանիկ Խալոյանը, պարզվում է՝ 2009- 2013 թվականերին եղել է Երեւանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ, եւ նույն ժամանակահատվածում էլ տեղի են ունեցել բոլոր այն գործարքները, որոնցով այդ շենքի բնակարանների մեծ մասն անցել է Խալոյանի տիրապետմանը: 2015 թվականին էլ Երեւանի քաղաքապետարանը Խալոյանին բաժին հասած բնակարաններին հասցեներ է տրամադրել: Անհասկանալի է, սակայն, թե ինչպես է կառուցապատող Գագիկ Պապոյանից բնակարանների նկատմամբ իրավունքն անցել Անդրանիկ Խալոյանին: Լաուրա Մարդոյանն այս հարցի պատասխանը դեռ չի ստացել:

Բնակարանը ձեռք է բերել, սակայն սեփականության վկայական չունի

Նույն շենքի բնակիչներից Սոս Ավետիսյանն էլ 2010 թվականին է բնակարան ձեռք բերել, բնակարանի ներքին հարդարման աշխատանքները կատարել է, սակայն զգացել է, որ նախապայմանագրից հետո հիմնական պայմանագրի ստորագրումը ձգձգվում է՝ դիմել է դատարան: «Ես միայն նախնական պայմանագիր ունեմ, այսօր բնակարանի սեփականատեր է ներկայանում Անդրանիկ Խալոյանը: Գագիկ Պապոյանի ձերբակալությունից հետո ես իմացա, որ Անդրանիկ Խալոյանը ցանկանում է մեզ հետ հանդիպել, հանդիպեցինք: Բացի մեզանից այլ մարդիկ էլ կային, որոնք պայքարում էին իրենց բնակարնների համար»,- ասաց Սոս Ավետիսյանը՝ նշելով, որ դիմել են դատարան: Դատաքննությունն այս գործով էլ է կասեցվել եւ սպասել են քրեական գործի ավարտին, որից հետո նորից այն շարունակվել է: «Մեզ 2016 թվականին վտարման պահանջ է գալիս նամակով եւ պարզվում է, որ Անդրանիկ Խալոյանը սեփականատեր է դարձել 2015 թվականին: Առաջին անգամ իր հետ հանդիպմանը մեզ ասացին, որ եթե տունը չունի 2-3 տեր, ապա այդ հարցը հեշտ լուծվող  է»,- ասաց Սոս Ավետիսյանը:

Տիգրանը Չալաբայանն էլ, որը 27 միլիոն դրամով է բնակարան ձեռք բերել նույն շենքում, ոչնչով չի տարբերվում մյուս հարեւաններից: Բնակարանի գումարը վճարել է, նոտարական վավերացումն առկա է, սակայն սեփականության վկայական այդպես էլ չի ստացել: «Մյուսների նման է մեր դեպքը, վերանորոգել եմ բնակարանը, սակայն վկայական չկա, եւ դատարանում է գործը»,- ասաց Տիգրան Չալաբայանը:

Ո՞վ է «Բանգլադեշցի Համիկը»

Բանգլադեշցի Համիկ անունով հայտնի Աշոտ Ավետիսյանն էլ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի թիկնազորի նախկին պետն է: Վերջինս դատապարտված է, աչքի է ընկել խուլիգանական արարքով: Ավետիսյանը 2012 թվականին ձերբակալվել է, ապա կալանավորվել այն բանի համար, որ իր «BMW X6» տեսակի ավտոմեքենային հարվածել է Վազ 2107 տեսակի մեքենայի, որի վարորդին հայհոյել է, ապա ծեծի ենթարկել, որի հետեւանքով վերջինս հոսպիտալացվել է:

Տպել
6581 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին