Ապրիլյան պատերազմից հետո սփյուռքը չի հիասթափվել ու կշարունակի օգնել հայրենիքին

21/09/2017 schedule19:01

Ապրիլյան պատերազմն իրոք հանկարծակիության գործոնի ազդեցություն թողեց ինչպես Հայաստանում, այնպես էլ սփյուռքում. armtimes.com-ին ասաց Բեյրութի «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր, հասարակական գործիչ Շահան Գանտահարյանը եւ նշեց՝ այդ իրադարձությունների ու դրանից առած դասերի առումով վերաբերմունքն էլ սփյուռքում նույնն է, ինչ Հայաստանում: Այս առումով՝ Գանտահարյանը նշեց, թե համահայկական զորակցությունը օրհասի ժամին, արագ օժանդակության փութալու, առաջնագիծ վազելու տրամադրության դրսեւորումները համահայկական ընգրկում ունեին: Նույնն էր նաեւ նաեւ որոշակի բացթողումների անդրադառնալը:

Հատկապես զինտեխնիկայի, նորագույն տեխնոլոգիաների կիրառման առումով, ինչպես Հայաստանում եղան դժգոհություններ, քննադատություններ ու հիասթափություն, նշեց Շահան Գանտահարյանը, նույնպես էլ սփյուռքում, եւ այդ խնդրի սրությունը զգացվեց նաեւ սփյուռքում: Բայց հետագայում, ասաց Գանտահարյանը, տեսանելի եղավ նաեւ ապրիլին արձանագրված թերությունների ու խնդիրների վերացման ուղղությամբ տարված աշխատանքները:

«Միաժամանակ կարծում ենք, որ այս կիսապատերազմական իրավիճակը, կամ որոշ պահերի նաեւ պատերազմական իրավիճակը պետք չէ երկարատեւ լինի, որովհետեւ մենք ուզենք կամ չուզենք, դա խոչընդոտում է մայր հայրենիքի զարգացմանը: Սփյուռքում ընդհանրապես այդ գիտակցությունը կա, բայց միեւնույն ժամանակ գիտակցում ենք, որ դա կախյալ չէ միայն մեզանից:

Ես կարծում եմ, որ այն հարցերը, որ բանակում չարաշահումներ են եղել, որ նորմալ տեխնիկա, նոր տեխնոլոգիաներով սպառազինություն չենք ունեցել եւ մնացած բոլոր հարցերը, որ բարձրացվեցին անմիջապես ապրիլյան իրադարձություններից հետո, այդ բոլորը ինչպես Հայստանում բացասական ազդեցություն թողեց, այնպես էլ սփյուռքում: Բայց սխալների ու բացթողումների արագ շտկումը նաեւ դրական ընկալվեց սփյուռքում, որ իսկապես բացթողումները, դժվարությունները վերացնելու ուղղությամբ գործնական քայլեր ձեռնարկվեցին հայկական կողմից: Ու սա ոչ միայն զգացվում է, այլեւ փաստերով երեւում է»,- ասաց Շահան Գանտահարյանը:

Մեր հարցին՝ այսինքն՝ սփյուռքը հետայսու ե՞ւս պատրաստ է օգնել ու աջակցել Հայաստանին, թե՞ հիասթափվել են ու այլեւս չեն ցանկանում, որ իրենց նյութական ու ոչ նյութական  միջոցներն ու հնարավորությունները իզուր կամ ոչ նպատակային ծախսվեն, Գանտահարյանը պատասխանեց՝ հիասթափությունները որոշ պահերի զգայական են: Բայց նաեւ ավելացրեց՝ համայն հայության վերաբերմունքն ու տրամադրվածությունը երկրաշարժի, Արցախյան պատերազմի, հետագայում արդեն ապրիլյան ռազմական գործողությունների նման խնդիրների նկատմամբ, չի փոխվել եւ չի էլ փոխվելու:

Տպել
2717 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին