Մեր աշխարհասփյուռ քույրերի ու եղբայրների աջակցության կարիքն ունենք. Արա Բաբլոյան

20/09/2017 schedule11:46

Վստահություն հայտնելով, որ Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովը հայությանն ավելի համախմբող, շոշափելի արդյունքների հանգեցնող, համահայկական խնդիրները շոշափող ձեռնարկ է, սեպտեմբերի 20-ին ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, ելույթ ունենալով համաժողովին, ընդգծեց նաեւ համահայկական խորհուրդ ստեղծելու նախաձեռնությանը: Այդ գաղափարի մասին ԱԺ նախագահը կարծիք հայտնեց, որ ապագայում այդպիսի մի կառույցը կարող է ձեւավորել համահայկական օրակարգ:

Աշխարհում ծավալվող սրընթաց զարգացումները, ասաց Արա Բաբլոյանը, պարտադրում են Հայաստանին ավելի ճկուն լինել, դիվանագիտական ջանքեր գործադրել: Ու այս համատեքստում Բաբլոյանը նշեց, որ ակնկալում է տարբեր երկրներում ապրող ու ակտիվ գործունեություն ծավալող սփյուռքահայերի աջակցությունը:

«Ձեր փորձի, գիտելիքների կիրառումը կարող են օգտակար լինել ոչ միայն այն երկրներին, որտեղ ապրում եք, այլեւ Հայաստանում: Ձեր ներուժը շատ կարեւոր է, որպեսզի համախմբած լուծենք համահայկական խնդիրները եւ ավելի վստահ շարժվենք դեպի առաջ: Ցանկանում եմ հավաստիացնել, որ ՀՀ ԱԺ դռները միշտ բաց են այն բոլոր կառույցների, կազմակերպությունների ու մարդկանց համար, որոնք կարող են կառուցողական ու ողջամիտ առաջարկություններով հանդես գալ, որոնք կարող են կարեւոր լինել մեր ժողովրդի եւ աշխարհասփյուռ հայության համար»,- հայտարարեց Արա Բաբլոյանը:

ԱԺ նախագահն անդրադարձավ նաեւ Հայաստանի արտաքին հարաբերությունների հարցերին ու այս առումով շեշտեց, որ Հայաստանը շատ լավ գիտակցում է, թե ինչ մարտահրավերներ են ծառացած մեր առջեւ.

«Եվ մենք մեկնում ենք առաջին հերթին մեր շահերից ու նպատակներից՝ դիվանագիտական միջոցներով դրանք առաջ մղելու: Մեզնից ավելի շատ ոչ ոք չի մտածում մեր վաղվա օրվա մասին: Մյուս կողմից՝ մենք որեւէ երկրի կամ կազմակերպության հետ հարաբերություններ կառուցելիս չենք անում դա այլ պետության կամ կազմակերպությունների հետ հարաբերությունների հաշվին»,- հայտարարեց Արա Բաբլոյանը եւ իր խոսքը եզրափակեց՝ տեղեկացնելով, որ խորհրդարանական կառավարման համակարգին անցնելուն զուգընթաց ԱԺ-ն ավելի է զարգացնելու խորհրդարանական դիվանագիտության ջանքերը, եւ այդ ճանապարհին, նշեց Բաբլոյանը, մեր աշխարհասփյուռ եղբայրների ու քույրերի աջակցության կարիքն ունենք:

Տպել
1793 դիտում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին