Առուշանյանը դաջվածքների հարցից խուսափում է, հիմա լուրջ քարոզարշավ է իրականացնում. ՖՈՏՈ

Նախորդ կառավարության նիստին Կարեն Կարապետյանի որոշմամբ` Գորիսի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց ՀՀԿ-ական Առուշ Առուշանյանը: Գործող քաղաքապետ Վաչագան Ադունցը սեփական դիմումի համաձայն`առողջական խնդիրների պատճառով հրաժարական տվեց: Նախկին քաղաքապետի այս պատճառաբանությանը զուգահեռ, սակայն շրջանառվեց տեղեկություն, որ Ադունցի հրաժարականը պարտադրված է եղել հանուն՝  ՀՀԿ-ի համար ընտրությունների ժամանակ 7 հազար ձայն ապահոված Առուշանյանի: Վերջինս ՀՀԿ ռեյտինգային ցուցակով 7000 քվե ստանալով՝ ընտրվել էր պատգամավոր, սակայն կուսակցական որոշմամբ հրաժարվեց մանդատից: 

Առուշանյանը խուսափում է լրատվամիջոցների հետ ուղիղ շփումից, մասնավորապես մեզ առաջարկեց ցանկացած հարց ուղարկել գրավոր:

Ստորեւ ներկայացնում ենք մեր հարցազրույցը Առուշ Առուշանյանի հետ:

 - Պարոն Առուշանյան, պատրաստվու՞մ եք Գորիսի քաղաքապետի առաջիկա ընտրություններում առաջադրել Ձեր թեկնածությունը:

 - Նոյեմբերի 5-ը առջևում է, իմ մասնակցության մասին ավելի ուշ կխոսեմ:

 - Ի՞նչ ծրագրեր ունեք, որը պատրաստվում եք իրականացնել այս ընթացքում եւ ընտրվելուց հետո:

 - Ընդամենը մի քանի օր է, ինչ ժամանակավոր պաշտոնակատար եմ նշանակվել, արդեն սկսվել են համայնքի բարեկարգման լայնածավալ աշխատանքներ: Սկսած քաղաքի մուտքն ազդարարող դարպասներից՝ համայնքի տարբեր հատվածներում, որտեղ տարիներով աշխատանք չի իրականացվել, բարեկարգման, կանաչապատման, ծաղկապատման աշխատանքներ են կատարվում, մաքրվում աղբից: Երեքշաբթի օրվանից, իմ սեփական նախաձեռնությամբ, Գորիսում հանրային տրանսպորտը կգործի անվճար: Գորիսը խոշորացված համայնք է, տարբեր աշխատանքներ ենք սկսում նաև բնակավայրերում: Խնդիրները շատ են, անելիքները՝ ևս: Մի քանի օրից դրական փոփոխությունները տեսանելի կլինեն:

 - Տեղեկություններն այն մասին, որ գորիսեցիները չեն վստահում իրենց խնդիրները ձեզ՝ ձեր երիտասարդ տարիքի պատճառով, ինչպե՞ս կմեկնաբանեք այս հանգամանքը (Առուշանյանը 26 տարեկան է):

 - ԱԺ ընտրություններին գորիսեցիներն արդեն ցույց են տվել, թե որքանով են ինձ վստահում: Շուրջ 7000 քվեն, որ ստացել եմ իմ համաքաղաքացիներից՝ այդ վստահության մասին են վկայում: Սա փաստ է:

 Ի՞նչ եք կարծում, Ձեր երիտասարդ տարիքը թույլ կտա ղեկավարել Գորիսը:

 - Տարիների փորձը կարևոր է, բայց  երիտասարդ լինելը երբեք խոչընդոտ չի կարող հանդիսանալ, եթե կա կամք, ներուժ և պատասխանատվություն:

 - Ինչու՞ հրաժարվեցիք պատգամավորի Ձեր մանդատից:

 - Դա որոշում էր, որ կայացվել է իմ թիմի հետ միասին: Գորիսում տարիներ շարունակ մեր կողմից ներդրումներ են արվել՝ ուղղված համայնքի առաջնային խնդիրների լուծմանը: Այսօր էլ կան բազում  պրոբլեմներ, որոնց լուծումների տեսլականը մեր թիմն ունի: Այդ իսկ պատճառով՝ որոշում կայացվեց, որ ես մնում եմ  Գորիսում, և մենք  շարունակում ենք անհրաժեշտ ներդրումներն իրականացնել, և հետևողականորեն ջանքեր ներդնել ի նպաստ Գորիսի շենացմանը:

Ճի՞շտ են տեղեկությունները, որ Ձեր մարմնի վրա կան դաջվածքներ:

- Այդ հարցին պատասխանել եմ մի քանի անգամ, որ այդ խոսակցություններն անհիմն են և ուղղորդված:

 - Ի՞նչ նպատակով եք այն արել: Արդյո՞ք ցանկանում եք դրանցից ազատվել:

Վերջին հարցին Առուշանյանը չի պատասխանել:

Այս օրերին խոսվում է, որ Առուշանյանը Գորիսում դրական փոփոխություններ է կատարում, սա թերեւս խոսում է այն մասին, որ նա ցանկություն ունի ժամանակավոր պաշտոնակատարից դառնալ քաղաքապետ: Առուշանյանի նշած բարեկարգման աշխատանքներն էլ, այդ թվում անվճար հասարակական տրանսպորտի շահագործումը խոսում է վաղաժամ քարոզարշավի սկսման մասին: Գորիսի քաղաքապետի ընտրությունը նոյեմբերի 5-ին է, հավանաբար Առուշ Առուշանյանը միակ թեկնածուն է լինելու:

Տպել
13369 դիտում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել