Պետք չէ երես թեքել հայրենիքից. Գարեգին Բ-ի կոչը սփյուռքին

18/09/2017 schedule10:35

Երեւանում սեպտեմեբրի 18-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկած «Փոխադարձ վստահություն, միասնականություն եւ պատասխանատվություն» Հայաստան-Սփյուռք վեցերորդ համահայկական համաժողովի բացման ժամանակ Ծայրագույն պատրիարք եվ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ հանդես եկավ ելույթով, որում, մասնավորապես, ասված է. 

«Մեծարգո նախագահ Հայաստանի Հանրապետության,

Մեծարգո նախագահ Արցախի Հանրապետության,

Հոգեւոր եղբայր, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս,

Հարգարժան մասնակիցներ «Հայաստան-սփյուռք» վեցերորդ համաժողովի,

Ողջունում ենք ձեզ համաժողովի գումարման առիթով եւ Հայրապետական Մեր սերն ու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի օրհնությունը բերում ամենքիդ: Ուրախ ենք, որ ազգային համախմբման միասնական տեսիլքով մեր ժողովրդի աշխարհասփյուռ զավակները այսօր կրկին մեկտեղվել են Մայր Հայրենիքում, հայոց պետության հովանու ներքո` քննարկելու ազգային մեր կյանքը հուզող հարցեր ու խնդիրներ:

«Հայաստան-սփյուռք»  համաժողովները կարեւոր հարթակ են դարձել  Հայաստանի, Արցախի եւ սփյուռքի միասնության զորացման, գործակցության խթանման եւ մեր ժողովրդի տարբեր հատվածների փոխճանաչման եւ առնչությունների ընդլայնման համար: Այսօր մեզ հայրենիքում համախմբել է մեր ընդհանուր պատասխանատվությունն ու մտահոգությունը մեր ժողովրդի ներկայի եւ ապագայի նկատմամբ: Աշխարհաքաղաքական զարգացումները եւ այդ համատեքստում մեր ազգային ինքնության առջեւ ծառացած մարտահրավերները, սոցիալ-տնտեսական կյանքի դժվարությունները, մեր հայրենիքի հզորացումն ու ապահովությունը  ներկա մեր սերնդին վիճակված առաջնահերթ մտահոգություններն են:

Հայրենիք-սփյուռք գործակցության շրջանակներում, իրավ է, զգալի ձեռքբերումներ ենք արձանագրել՝ զորացնելով Հայաստանն ու Արցախը եւ Սփյուռքում ազգային կյանքը: Նշանակալի է եղել սփյուռքահայերի մասնակցությունը հայրենական կյանքին՝ սկսած արցախյան ազատամարտին անմիջական ու անձնվեր մասնակցությունից ու նորաստեղծ մեր երկրի կյանքում ներդրված միջոցներից մինչեւ այլ երկրներում ի նպաստ Հայաստանի ու Արցախի ծավալած քարոզչական աշխատանքները: Միաժամանակ հայրենի պետության կողմից ջանքեր են ներդրվել ամրապնդելու հայրենիքի եւ սփյուռքի կապերն ու համագործակցությունը, աջակցելու սփյուռքում գործող ազգային կազմակերպություններին եւ սփյուռքի տարբեր հատվածների համախմբմանն ու առկա հնարավորությունները առավել նպատակային օգտագործմանը, սատարելու պատերազմական իրավիճակում հայտնված մեր ժողովրդի զավակներին, ինչպես՝ Սիրիայում եւ Իրաքում:

Այսուհանդերձ, կատարված աշխատանքները չեն սպառել ծառացած մարտահրավերները: Մեզ շարունակում են մտահոգել Արցախի հիմնախնդիրը, Հայոց ցեղասպանության արդար պահանջատիրության հանդեպ շարունակվող ժխտողականությունը, արտագաղթը, սոցիալ-տնտեսական դժվարությունները հայրենիքում, խաղաղության ապահովումը մեր սահմաններում:

Մեր պետությունը՝ թեեւ բազում դժվարությունների առջեւ, համայն հայության պատվարն է եւ մեր ժողովրդի գոյատեւման  երաշխավորը: Այսօր ժամանակն է, որ դառը փորձությունների ծանրությունը կրած մեր երկիրն ու ժողովուրդը կարողանան ամուր քայլերով ընթանալ վերելքի ուղիով, որը պահանջում է ուժերի ու կարողությունների ամբողջական կենտրոնացում ու համախմբում: Ազգային համախմբման հարցում ամենքս միակարծիք ենք ու հաստատակամ: Համախմբումը, սակայն, զերծ պիտի լինի հատվածական հետաքրքրություններից ու ժամանակավոր նպատակահարմարություններից: Պաշտոնը, հասարակական դիրքը, նյութական ու մտավոր կարողությունները, որոնցով օժտված են մեր ժողովրդի զավակները, պիտի ծառայեցվեն մեր երկրի պայծառացմանը եւ ամենուր մեր ժողովրդի առաջընթացին ու ազգային կյանքի զարթոնքին: Հայրենաբնակ թե սփյուռքահայ՝ հայրենիքի եւ ազգի հանդեպ կրում ենք նույն պատասխանատվությունը: Հայրենիքից չի կարելի երես դարձնել ձախողած գործի եւ կամ տեղ գտած անարդարության պատճառով: Հայրենիքից չի կարելի երես դարձնել, եթե այն նեղությունների, փորձությունների ու մարտահրավերների առջեւ է կամ նվազ հարուստ ու հարմարավետ է: Զինվորն ու ծառան ենք հայրենիքի: Այս պիտի լինի մեր նշանաբանը: Հայրենիքը մենք պիտի սիրենք այն պարզ պատճառով, որ մերն է, մեր հայրերի արյամբ ու քրտինքով նվիրագործված եւ մեզ ավանդված: Հայրենիքով է զորեղ յուրաքանչյուրը՝ իբրեւ ազգի զավակ, իբրեւ կրողն ու շարունակողը հայրենյաց ժառանգության, իսկ զորությունը հայրենիքի մեր ժողովուրդն է՝ ի հայրենիս եւ ի սփյուռս միասնաբար:

Եկող տարի նշելու ենք Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյա տարեդարձը, որը կոչ ու խրախույս է ազգային համախմբման: Մեկ դար առաջ այդ օրինակը բերեց մեր ժողովուրդը՝ միահամուռ կամքով պաշտպանելով հայրենիքը եւ վերակերտելով պետականությունը: Այսօր մեր երկրի պաշտպանունակության ամրապնդումը պահանջում է միասնական առավել ջանքեր, ինչպես եւ պատերազմի վտանգի ներքո գտնվող ժողովրդի զգոն ու սթափ գիտակցություն եւ առավել պատասխանատվություն: Մեր երկիրը հեռու պիտիպահենք ցնցումներից եւ ամեն ջանք պիտի գործադրենք՝ խաղաղությունը ամրագրելու եւ հասնելու Արցախի ճանաչման հաղթանակին:

Այս տեսլականով Մեր աղոթքն ենք բարձրացնում առ Աստված, որ օրհնի մեր այս համաժողովը, արդյունավորի ջանքերը համաժողովի կազմակերպիչների  ու մասնակիցների եւ լուսավորի մեր մտքերը՝ գտնելու լավագույն ուղին մեր հայրենիքի ու ժողովրդի զորացման եւ առաջընթացի:

Թող Աստված խաղաղ պահի աշխարհը, մեր երկիրն ու համայն ժողովրդին:

Մեր Տիրոջ շնորհները, սերն ու ողորմությունը թող լինեն մեզ հետ եւ բոլորի, այսօր եւ միշտ: Ամեն»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3001 դիտում

Վարչապետը հայտնել է՝ ովքեր կմասնակցեն Գյումրիի քաղաքապետի նախնական ընտրություններին

Հովիկ Աղազարյանը հեռացվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից

Արայիկ Հարությունյանը մեկնում է Բահրեյն

Առավոտյան ավտոբուս կլինի՞. Ավինյանն ասաց՝ եթե պետք եղավ, անձնապես կգնան, մեքենաներով կտեղափոխեն մարդկանց

Նոր պաշտոնանկություն. վարչապետը որոշում է ստորագրել

32 աշխատակից է ազատվել, էն հրահրող ընդդիմադիրները հասկանո՞ւմ են, որ մարդիկ խնդրի առաջ կանգնեցին. Ավինյան

Սերգեյ Կոպիրկինը հանդիպել է Հայաստանում Սիրիայի դեսպանի հետ, հայտնել Ռուսաստանի դիրքորոշումը

Մասիսում վագոն-տնակ է այրվել

Վթար է տեղի ունեցել «Զովունի» ենթակայանում. Երևանի որոշ վարչական շրջաններ հոսանքազրկված են

ԱՍՀ նախարարն ու Շիրակի մարզպետն այցելել են երեխաների և ավագ սերնդի անձանց շուրջօրյա խնամքի հաստատություններ

Վրաստանում ուկրաինական սցենար չի լինի, մենք պատվով կմտնենք Եվրոպա. Թբիլիսիի քաղաքապետ

Հովիկ Աղազարյանին կհեռացնեն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շարքերից

Անասելի մեծ էներգիա ու ջերմություն են փոխանցում յուրաքանչյուր մարդու. կայացել է «Ճախրուկ»-ի առաջին մենահամերգը

Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել. քննարկվել է Սիրիայում տիրող իրավիճակը

«Աշխատավարձը քիչ է, զուգարան չկա». ովքեր են փորձում Երևանը թողնել առանց տրանսպորտի. տեսանյութ

Հայաստանը միացել է «Ազատություն առցանց կոալիցիային»

Պաշտոնական խնդրանքի դեպքում Թեհրանը պատրաստ է ուժեր ուղարկել Սիրիա. Աբբաս Արաղչի

Երեխաներին սեռական շահագործումից և սեռական բռնությունից պաշտպանելուն ուղղված լրացուցիչ երաշխիքներ կստեղծվեն

Վրաստանի ՍԴ-ն մերժել է նախագահ Զուրաբիշվիլիի՝ ընտրությունները հակասահմանադրական ճանաչելու վերաբերյալ հայցը

Մի՛ հորինեք, դուք սխալ տեղեկատվություն ունեք. «Վրացական երազանք»-ը հերքել է Ղարիբաշվիլիի հեռանալու լուրերը

Հարավային Կորեայում ռազմական դրություն է հայտարարվել

Աննա Հակոբյանը Կառավարությունում հյուրընկալել է Հայաստանում ՄԱԿ-ի ներկայացուցիչներին. տեսանյութ

Սիմոն Մարտիրոսյանը չի մասնակցի Ծանրամարտի աշխարհի առաջնությանը

ԱՄՆ-ն 74 հզր դոլար է հատկացրել Մատենադարանում պահվող ԼՂ-ում ստեղծված գրավոր ժառանգության վերականգնման համար

Լիտվան պատրաստ է քաղաքական ապաստան տրամադրել Վրաստանի նախագահին

Ադրբեջանի և Իրանի ԱԳ նախարարները երկկողմ համագործակցության հարցեր են քննարկել

Հուսով եմ՝ չեք մերժի. Ալեն Սիմոնյանը լրագրողներին առաջարկել է հանդիպել առանց տեսախցիկների և զրուցել

Հանդիպման առանցքում է եղել ՀՀ-ԱՄՆ փոխգործակցության ընդլայնումը. Ժաննա Անդրեասյանն ընդունել է դեսպան Քվինին

Պեկինը հերքել է կորոնավիրուսի ծագման մասին ԱՄՆ կոնգրեսի զեկույցը

36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառին․ կան վիրավորներ

Մշտադիտարկվում են ավտոբուսի վարորդների աշխատանքային իրավունքներին առնչվող խնդիրները. ՄԻՊ-ը կդիմի իրավասուներին

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը նոր տեղակալ ունի

Ստեփանակերտում, թե Երևանում բիզնեսն անփոփոխ է․ «Իմ Քայլի» ծրագրի շահառուն հրուշակեղենի արտադրամաս է հիմնել

Երևանի փողոցներից մեկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի

Ֆիքսենք, որ ընդդիմությունը ժողովրդին առանց տրանսպորտի թողնելու նախաձեռնության ակտիվ ջատագովն է. Փամբուխչյան

ՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնել է հաճախորդների սպասարկման «Պրիվիլեգիա» գոտիների ցանցը

Ձկնորսական նավակներ, 60 կգ-ից ավել սիգ է առգրավվել. հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել քննչական կոմիտե

Հնարավոր է՝ վարորդների բողոքի վրա բենզին լցրած լինեն «ներքևից վերև» ստվերային եկամտի մաս ստացողները. Սաֆարյան

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան դեկտեմբերի 3-ին