Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնը նշել է գործունեության 12-ամյակը

Սեպտեմբերի 13-ին  Գյումրիում նշվեց Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի գործունեության 3-րդ և Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի գործունեության 12-ամյակները:

Միջոցառման ընթացքում Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի և Շիրակի մարզպետարանի միջև կնքվեց համագործակցության հուշագիր, որի համաձայն Գյումրու թվով 10 դպրոցների 150 աշակերտներ «Ինֆորմատիկա» առարկայի դասընթացները կանցկացնեն տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնում։

«Գյումրիում 500-ից ավելի տեղացի մասնագետ աշխատում է տեխնոլոգիական ոլորտի ընկերություններում, 25 ընկերություններ հենց Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում են։ Համաշխարհային բանկի վաշինգտոնյան գրասենյակը մեր պատվիրատուն է, ամեն օր բանակցում ենք գրեթե ամբողջ աշխարհի բիզնեսի ներկայացուցիչների հետ, որպեսզի ներդրումներ կատարեն Գյումրիում։ Սկզբնական շրջանում ավելի շատ հուզական գործոնն էր աշխատում, սփյուռքահայերը, լսելով Գյումրիի անունը, իրենց ներդրումն ու պատվերը մեզ էին վստահում, իսկ հիմա սկսել են գերակշռել այն պատվերները, որոնք գնահատում են որակը»,-ասաց Գյումրիի ՏՏ Կենտրոնի տնօրեն Ամալյա Եղոյանը։

Ինչպես իր ելույթում նշեց Հայ Օգնության ֆոնդի Նյու Յորքի գրասենյակի տնօրեն Գառնիկ Նանագուլյանը, 12 տարի առաջ ոչ մեկը չէր հավատում, որ Գյումրիում այս գաղափարը կաշխատի։ Սակայն դարձավ այն կենտրոններից մեկը, որտեղ ոտք դնելով՝ մինչև վերջ առաջ են գնում։

Նշենք, որ 2007 թվականին ԳՏՏԿ-ն ունեցել է 18 շրջանավարտ, նրանցից 8-ն աշխատանքի են անցել ՏՏ ոլորտի տարբեր ընկերություններում, ապա 2014 թվականին՝ 24 շրջանավարտ, 23 աշխատող, իսկ արդեն 2015 թվականին հաստատությունն ունեցել է 25 շրջանավարտ, 25-ն էլ աշխատում են ՏՏ ոլորտի հայտնի ընկերություններում, մեծ մասը Գյումրիում, մյուսները Երևանում: 2016 թվականին այդ թիվը պահպանվել է.

«Հիմա ՏՏ ընկերությունները մրցակցում են մասնագետի համար, նույնիսկ խանդով են վերաբերվում, երբ որևէ ՏՏ մասնագետ տեղափոխվում է այլ ընկերություն»,-իր խոսքում նշեց Գյումրու ՏՏ կենտրոնի տնօրեն Ամալյա Եղոյանը:

Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը ստեղծվել է ՀՀ կառավարության, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի և Համաշխարհային բանկի համագործակցության արդյունքում: 2014 թ. սեպտեմբերի 13-ին տեղի ունեցավ Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի պաշտոնական բացման արարողությունը:

Տպել
3490 դիտում

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան

Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան

ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է

Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև

Հայտնի են զորակոչի և զորացրման օրերը

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Ընտանիքի հասցեին վիրավորանք են հնչեցնում նրանք, ովքեր ոչ քննադատության փաստարկ ունեն, ոչ էլ դաստիարակություն. Իոաննիսյան

Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը