Վարչապետի անհասանելի «վերջնանպատակը»

 

«Ապագային ուղղված մեր վերջնանպատակն է ունենալ անկախ, անվտանգ, արդար եւ խելացի Հայաստան»,- օրերս Հայաստանի եւ Համաշխարհային բանկի գործընկերության 25- ամյակին նվիրված համաժողում ունեցած ելույթում հայտարարեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

Այնպես ստացվեց, որ այդ ելույթը վարչապետը ունեցավ իր պաշտոնավարման մեկ տարին լրանալու օրերին: Առաջին անգամ չէ, որ Կարապետյանը հայտարարում է այդ «վերջնանպատակի» մասին: Բայց արդեն մեկ տարի է այնքան էլ հասկանալի չէ, թե որոնք են այն քայլերը, որոնցով Հայաստանը պետք է գա այդ «վերջնանպատակին»:

«Մեր ապագան կառուցելու, մեր անվտանգությունն ապահովելու համար անհրաժեշտ է ունենալ զարգացած, մրցունակ եւ նորարար տնտեսություն»,- նույն ելույթում ասաց Կարեն Կարապետյանը:

Այն, որ զարգացած, մրցունակ եւ նորարար տնտեսությունը մեր անվտանգության կարեւորագույն երաշխիքներից է, 100 տոկոսանոց ճշմարտություն է: Խնդիրն այն է, թե ինչ է պետք անել այդպիսի տնտեսություն ունենալու համար:

Ըստ Կարապետյանի՝ պետք է անել հետեւյալը: «21-րդ դարի այսպիսի տնտեսությունը պետք է զարգանա շնորհիվ դինամիկ թվայնացման, միջավայրին անընդհատ խելացի կերպով ադապտացվելով: Դա հնարավոր կլինի միայն ժամանակակից, գլոբալ առումով մրցունակ, բարձր որակավորում ունեցող, մոտիվացված աշխատուժի առկայության դեպքում: Ապագա Հայաստանի հիմքը պետք է դրվի հենց դպրոցից եւ շարունակվի անընդհատ»,- ասաց նա: Այս մտքերը նույնպես առաջին անգամ չէ, որ բարձրաձայնում է: Ու հենց այս մի քանի նախադասությունից պարզ է դառնում, որ նրա նշած «վերջնանպատակը» անհասանելի է մեզ համար:

Ի՞նչ ասել է մրցունակ տնտեսություն: Դա այն տնտեսությունն է, որի թողարկած ապրանքներն ու ծառայությունները էժան են ու որակյալ, այսինքն՝ մրցունակ են համաշխարհային շուկայում: Կարեն Կարապետյանը համոզված է, որ Հայաստանում կարող է չլինել ներքին մրցակցություն, բայց տնտեսությունը կարող է լինել մրցունակ: Այսինքն, իշխանությունը բոլոր եկամտաբեր ոլորտները քվոտաներով բաժանում է մի խումբ օլիգարխների միջեւ, տնտեսության այդ ոլորտները մոնոպոլիզացնում է ու օլիգոպոլացնում, իսկ մեծ ներդրումներ պահանջող, ժամանակակից ու թանկ տեխնոլոգիաներ ներդնելու, բարձր ինտելեկտուալ աշխատուժի կարիք ունեցող ոլորտները ազատ է թողնում այն հույսով, որ հեսա ներդրումները կգան, միանգամից գերժամանակակից հսկայական արդյունաբերական համալիրներ կկառուցվեն ու կսկսենք միլիարդավոր դոլարների գերտեխնոլոգիական ապրանքներ արտադրել ու արտահանել:

Հույսերը չեն արդարանում տարիներ շարունակ, ներդրումները ուղղվում են հիմնականում հանքարդյունաբերության ոլորտ, որը գրավիչ է նույնիսկ քաղաքացիական պերմանենտ պատերազմների մեջ ապրող աֆրիկյան ու լատինաամերիկյան երկրներում: Ու ստացվում է այնպես, որ երկրի ներդրումային ռեսուրսը կենտրոնացած է մոնոպոլիաների ու օլիգոպոլիաների մոտ, եւ դրանք ներդրվում են միայն հենց այդ կլանների վերահսկողության տակ գտնվող ոլորտներում: Իսկ այն նորարարական, բարձր տեխնոլոգիական ոլորտները, որոնց զարգացումը պետք է սկսվի փոքր մասշտաբների, բայց զգալի ներդրումներ պահանջող արտադրությունների կազմակերպման շնորհիվ, մնում են ներդրումների կարոտ: Ու սա մի անանցանելի պատ է, որը հնարավոր չի լինում հաղթահարել տարիներ շարունակ:

Ի՞նչը կարող է քանդել այդ պատը: Միայն ու միայն մրցակցությունը: Իրական, դաժան եւ իշխանության կողմից խստորեն պաշտպանվող տնտեսական մրցակցությունը: Միայն այդպիսի մրցակցության արդյունքում արհեստականորեն օլիգոպոլացված ոլորտներում կհայտնվեն գործարարներ, որոնք մրցունակ են ոչ թե իշխանության կողմից իրենց նվիրած քվոտաների, այլ ագրեսիվ, գրագետ ու արհեստավարժ մենեջմենտի շնորհիվ: Միայն այդ դեպքում տնտեսության մեջ պահանջարկ կառաջանա «բարձր որակավորում ունեցող, մոտիվացված աշխատուժի» նկատմամբ: Միայն այդ դեպքում ներկայումս օլիգոպոլացված ոլորտների ձեռնարկությունները կարող են արդիականանալ ու մրցունակ արտադրանք թողարկել: Հակառակ դեպքում Հայաստանում գործող շաքար ու ալյուր արտադրող գործարանները չեն կարող այնպիսի արտադրանք թողարկել, որը կարտահանվի: Հենց հիմա էլ դրանք աշխատում են միայն ներքին շուկայի վրա եւ շահութաբեր են միայն այն պատճառով, որ այլ տնտեսվարողներ այդ շուկաներում ուղղակի չկան:  Իսկ այս իրավիճակը անցած մեկ տարում փոխել Կարեն Կարապետյանին չի հաջողվել:

«Ապագա Հայաստանի հիմքը պետք է դրվի հենց դպրոցից»,- արտահայտությունը, որը նույնպես 100 տոկոսանոց ճշմարտություն է, ապագայի նշված տեսլականը ընդհանրապես դարձնում է ֆանտաստիկա: Այդ ո՞ր դպրոցներում պետք է դրվի «Ապագա Հայաստանի» հիմքը: Մեր այն դպրոցներում, որտեղ տնօրենների պաշտոնները բաժանում է ՀՀԿ-ն եւ որտեղ նշանակումը կախված է ոչ թե մասնագիտական ունակություններից, այլ ընտրությունների ժամանակ ընտրազանգվածը մոբիլիզացնելու շուստրիությունից: Այս իրավիճակն էլ վարչապետ Կարեն Կարապետյանը փոխել չի կարողացել: Իրավիճակի զավեշտն այն է, որ «մոբիլիզացնող» տնօրեններն ու Կարեն Կարապետյանը մասնավորապես այս տարվա գարնանը նույն գործն էին անում, նույն թիմում: Ոչ գործնականում, ոչ տեսականորեն, ոչ էլ ամենագեղեցիկ երազներում, նմանատիպ դպրոցները չեն կարող «Ապագա Հայաստանի հիմքը» դնել: Դրանք կարող են դնել միայն այնպիսի Հայաստանի հիմք, որը կա այսօր: Այնպիսի Հայաստանի, որտեղ հերոսի կերպարը թաղային հեղինակությունն է, «տուն պահող» կաշառակեր պաշտոնյան, կիսագրագետ օլիգարխը...: Իսկ այդպիսի Հայաստանը նույնիսկ ամենամեծ ցանկության դեպքում «անկախ, անվտանգ, արդար եւ խելացի» համարել հնարավոր չէ: Ոչ մի կերպ հնարավոր չէ:

Տպել
3780 դիտում

ՏԿԵ նախարարը վերահաստատել է հայ–իրանական համագործակցությանն ուղղված հայկական կողմի պատրաստակամությունը

Երեկ 10-ից ավելի զինծառակողներ չեն գերեվարվել. Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հերքում է տարածված լուրերը

«Մշտապես զգացել ենք բարեկամ Ֆրանսիայի աջակցությունը». վարչապետն ընդունել է հումանիտար առաքելության պատվիրակությանը

Կալանավայրում վարչապետի հրաժարականը պահանջող Վահագն Վերմիշյանը դադարեցրել է հացադուլը

ՄԻԵԴ-ն Ադրբեջանից հայ գերիների մասին փաստաթղթավորված տեղեկություն է պահանջել

Մինչև մեր երեխաները չհասնեն տուն, ոչ մի սանտիմետր մեր հողից. Երևանում բողոքի ակցիա են անցկացրել արվեստագետները

Հայաստանը կարևորում է Ալբանիայի հետ համագործակցության զարգացումը.Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էդի Ռամային

Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ (լուսանկարներ)

2020թ. մարտից մինչև նոյեմբերի 1-ը ԱՆ-ն կորոնավիրուսի դեմ պայքարում ծախսել է 15.168.400.586 դրամ

Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի կողմից ցուցաբերված ցանկացած աջակցություն. Արսեն Թորոսյան

Տեղի կունենա ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստ

Գերիների վերադարձն ու դիակների փոխանակումը պահանջում է հրատապ լուծում. ՀՀ ՄԻՊ

Միջոցներ են ձեռնարկվել Ադրբեջանի կողմից ՀՀ և ԱՀ գործող և նախկին պաշտոնատար անձանց նկատմամբ հայտարարված հետախուզման դեմ

Առաջարկում ենք ստեղծել եռակողմ հանձնաժողով, որն անարգել կայցելի երկու կողմերում պահվող ռազմագերիներին. Էդմոն Մարուքյան

Արցախի հատուկ անցակետերում իրականացվում է ուժեղացված ծառայություն

ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով

Ինչ ազդեցություն ունի Սոթքի հանքը ՀՀ տնտեսության մեջ. մեկնաբանում են տնտեսագետն ու պատգամավորը

Պայթյուն լսելու դեպքում խնդրում ենք խուճապի չմատնվել. Ասկերանում և Ստեփանակերտում վնասազերծում է իրականացվում. ԱՀ ԱԻՊԾ

Հանրահավաքի մասնակիցների ուղղությամբ ծխանռնակ նետելու գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան

ՀՔԾ հատկապես կարևոր գործերի ավագ քննիչ Հայկ Մանանդյանը պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով