Լոռու համայնքներում բյուջեն չի հավաքագրվում. Մարդիկ գնացել են խոպան, կգան հարկերը կմուծեն

Լոռու մարզի մի շարք համայնքներում արձանագրվել են բյուջեի թերի հավաքագրումներ: Վիճակն առավել քան մտահոգիչ է Տաշիրի, Թումանյանի ու Ստեփանավանի տարածաշրջանի համայնքներում: Սեփական եկամուտների հավաքագրման 50 տոկոսի շեմն անգամ չեն կարողացել հավաքագրել Տաշիրի տարածաշրջանի 5՝ Պետրովկա, Սարչապետ, Նորաշեն, Ձյունաշող եւ Պրիվոլնոյե համայնքները:

Armtimes.com-ի թղթակցի հետ զրույցում Լոռու մարզպետարանի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Հրայր Պապոյանի խոսքով՝ սեփական եկամուտների ցածր կատարողականը պայմանավորված է երկու գործոնով՝ բերքահավաքի ու արտագնա աշխատանքի հետ. «Արտագնա աշխատանքից գալիս են տարվա վերջ ու վճարումներն անում»:

Պետրովկա համայնքի ղեկավար Հովիկ Գրիգորյանը մեկնաբանելով սեփական եկամուտների հավաքագրման 35.3 տոկոս ցուցանիշը, այն պայմանավորվեց բնակիչների սոցիալական ծանր վիճակով.«Ժողովրդի ձեռքը փող չկա, Ռուսաստան գնացածները մի կոպեկ փող չեն ուղարկել, գյուղատնտեսական տարին էլ ահավոր է, կովերը չեն կթվում, երաշտ է էստեղ, որտեղից մուծեն… բայց դե տարվա վերջ երեւի նորմալ կփակենք»,- ասաց նա:

Սարչապետի գյուղապետ Բորիս Բարոյանն էլ պատճառաբանեց, թե սեփական եկամուտների ցածր ցուցանիշը հիմնականում վերաբերվում է գույքահարկին. «Մարդիկ մեքենաներով գնացել են խոպան, տարվա վերջ կգան կմուծեն»:

Ձյունաշող, Պրիվոլնոյե եւ Նորաշեն համայնքների ղեկավարներին ուղղված մեր բոլոր հեռախոսազանգերը մնացին անպատասխան:

Նշված բոլոր համայնքներն ընդգրկված են նոյեմբերին կայանալիք խոշորացվող համայնքների ցանկի մեջ: Նրանք միանալու են Տաշիր քաղաքին: Հավաքագրման ցածր ցուցանիշ ապահովելու պատճառներից մեկն էլ թերեւս գյուղապետերի՝ համայնքի բնակիչների հետ տարվող վատ աշխատանքն է: Գյուղապետերը գիտեն, որ մեկ ամիս անց արդեն իսկ հրաժեշտ են տալու իրենց աթոռին, հետեւաբար՝ այլեւս չեն ընկնում դռնեդուռ ու հնարավոր ու անհնարին տարբերակներով հարկեր հավաքում: Մյուս կողմից՝ բնակիչներն իրենք են հրաժարվում վճարել հարկերը ստեղծված ծանր պայմանների ու պետության՝ հեռավոր գյուղերի հանդեպ ցուցաբերած նվազ ուշադրության պատճառով:

Էդվարդ Արզումանյան

Լոռի

Տպել
3164 դիտում

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ