Ինչպես է ԵՏՄ-ի 170 միլիոնանոց շուկան կուլ տալիս Հայաստանի տնտեսությունը

Այս տարվա առաջին վեց ամիսների ընթացքում ԵՏՄ անդամ Ղրղըզստանից ԵՏՄ անդամ Հայաստան է ներկրվել 3 հազար դոլարի չորացրած լոբի եւ 6 հազար 200 դոլարի ինչ-որ պարարտանյութ: Ընդհանուրը՝ 9.2 հազար դոլար:

Ղրղըզստանը այն «170 միլիոնանոց շուկայի» մի մասն է, որը կոչվում է Եվրասիական տնտեսական միություն, եւ որի անդամն ենք նաեւ մենք: Պետք է նշել, որ Հայաստանից Ղրղըզստան արտահանումը շատ ավելի մեծ է՝ մոտ 424 հազար դոլար: Ընդ որում, անցած տարվա համեմատ արտահանումը ՀՀ-ից Ղրղըզստան աճել է մոտ 3 անգամ: Բայց դա այնքան չնչին ծավալի առեւտուր է, որ ոչ մի կերպ չի կարող «քաղցրացնել» ԵՏՄ-ին մեր անդամակցության դառնահամ հետեւանքները: Իսկ այդպիսիք շատ ավելի շատ են:

2014-ից, երբ Հայաստանը պաշտոնապես անդամակցեց ԵՏՄ-ին, մեր պաշտոնյաները ազատ ամբիոն էին փնտրում, որ խոսեին այն մասին, թե հեսա տեսեք ինչ «գրիմիտներ» ենք անելու ԵՏՄ-ում, հեսա գրավելու ենք ԵՏՄ-ի «170 միլիոնանոց» շուկան...: Բայց թե ինչ եղավ երեք տարի անց, շատ հուզիչ է: Եվ դա արձանագրում է մեր պաշտոնական վիճակագրությունը: Հիմա նայենք, թե ինչպես  ենք գրավում այդ «170 միլիոնանոց» շուկան:

2016 թվականի առաջին կիսամյակում ԵՏՄ անդամ Ռուսաստան արտահանել էինք 175 միլիոն դոլարի ապրանք, այս տարվա նույն ժամանակահատվածում՝ արդեն 221 միլիոն դոլար: Կարծես գրավել ենք ՌԴ շուկան՝ 46 միլիոն դոլարով ավելացրել ենք արտահանումը դեպի ՌԴ: Բայց այդ նույն ընթացքում ավելացել է նաեւ Ռուսաստանից Հայաստան ներմուծումը՝ 457 միլիոն դոլարից հասնելով 570 միլիոն դոլարի: Աճը՝ 113 միլիոն դոլարով: Սա մոտ երկու անգամ ավելի արագ աճ է, քան ՀՀ-ից դեպի ՌԴ արտահանման աճը: Այլ կերպ ասած, ոչ թե մենք ենք գրավել «170 միլիոնանոց» ԵՏՄ անդամ ՌԴ-ի շուկան, այլ հակառակը:

Դեպի ԵՏՄ անդամ մեկ այլ երկիր՝ Ղազախստան արտահանումը Հայաստանից էլի աճել է՝ 1.3 միլիոն դոլարից հասնելով 1.8 միլիոն դոլարի: Այսինքն արտահանումը աճել է կես միլիոն դոլարով: Բայց միեւնույն ժամանակ Ղազախստանից Հայաստան ներմուծումը աճել է երկու անգամ՝ 965 հազար դոլարից հասնելով 1 միլիոն 928 հազար դոլարի: Աճը՝ մոտ մեկ միլիոն դոլար: Այս դեպքում եւս ակնհայտ է, որ ԵՏՄ անդամ Ղազախստանն է գրավել մեր շուկան:    

ԵՏՄ անդամ մեկ այլ երկրի՝ Բելառուսի դեպքում պատկերն ընդհանրապես խայտառակ է: Եթե 2016 թվականի առաջին կիսամյակում Բելառուս էինք արտահանել 4.3 միլիոն դոլարի ապրանք, ապա այս տարի արտահանումը կտրուկ նվազել է ե կազմել 3.2 միլիոն դոլար: Իսկ ահա ներմուծումը Բելառուսից Հայաստան կտրուկ աճել է՝ 10.1 միլիոն դոլարից հասնելով 15.3 միլիոն դոլարի:

Ընդհանուր առմամբ ԵՏՄ անդամ երկրներից դեպի Հայաստան ներմուծումը աճել է 119 միլիոն դոլարով, իսկ արտահանումը Հայաստանից դեպի ԵՏՄ այլ երկրներ աճել է 46 միլիոն դոլարով: ԵՏՄ մյուս անդամ երկրների հետ Հայաստանի փոխադարձ առեւտրի բացասական հաշվեկշիռը անցած տարվա առաջին կիսամյակի համեմատ աճել է 72 միլիոն դոլարով:

Ներկայացված թվերը խոսում են այն մասին, որ ոչ թե Հայաստանն է  գրավել «170 միլիոնանոց» շուկան, այլ տեղի է ունեցել ճիշտ հակառակը՝ «170 միլիոնանոց» ԵՏՄ-ն գրավել է Հայաստանի 3 միլիոնանոց շուկան:

Տպել
4386 դիտում

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի