Պարո՛ն Տերտերյան, պատերազմ չենք հայտարարում. ԱԺ-ում թեժ քննարկում էր

12/09/2017 schedule15:06

Ազգային Ժողովի քննարկմանն այսօր ներկայացված էր նաեւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը:

Նախագծով առաջարկվում է նաեւ հանրաքվե նախաձեռնելու իրավունքը տալ միայն Երեւանի քաղաքապետին եւ ավագանու մեկ երրորդին, իսկ նախկինում հանրաքվե նախաձեռնելու հնարավորություն ունեին նաեւ Երեւանի ավագանու խմբակցությունները: Հենց այս դրույթը թեժ քննարկման առիթ դարձավ. ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավորները նախագծի հիմնական զեկուցող, տարածքային կառավարման եւ զարգացման փոխնախարար Վաչե Տերտերյանից հետաքրքրվեցին, թե կառավարությունն ինչո՞ւ է որոշել, որ տեղական հանրաքվե անցկացնելու նախաձեռնության իրավունքը Երեւանի ավագանու խմբակցությունների լիազորություններից պետք է հանել, ինչին Վաչե Տերտերյանն արձագանքեց, թե այդ հարցը դեռ քննարկումների փուլում է:

«Ելք»-ի պատգամավորներն իրենց տարակուսանքը հայտնեցին, թե նման դրույթ մտցնելն ընդհանրապես ում մտքով է անցել, քանի որ նման առաջարկ անգամ պետք է տեղի չունենար ու քննարկման առարկա չդառնար: Արդյո՞ք դա թաքնված հնարքով ավագանու խմբակցություններին նման գործիքից զրկելու նպատակ է հետապնդել: Վաչե Տերտերյանը նշեց. «Թաքցնելու պրյոմն ամենաէֆեկտիվը չէ, որովհետեւ գոնե դուք կնկատեիք, եւ դա տրամաբանական չէ: Որեւէ խնդիր՝ զրկելու խմբակցությանը կամ փոքրամասնությանը, չկա, զուգահեռ շատ ու շատ այլընտրանքներ ունեն իրենց քայլերն անելու: Որեւէ նման մտադրություն չի եղել, դրա համար մենք հանձնաժողովում կքննարկենք»,- ասաց Տերտերյանը:

«Այդտեղ ոչ մի քննարկելու հարց էլ չկա՝ ընդամենը քաղաքական դիրքորոշման խնդիր է»,-հակադարձեց Նիկոլ Փաշինյանը եւ շարունակեց. «Այսինքն՝ ինձ մոտ տպավորություն է, որ հետո էլ ասելու եք՝ քննարկեցինք, մի հատ էլ քննարկենք, հետո Նոր տարին անցնի, նորից քննարկենք, հետո՝ տոներն անցնեն, Սրբխեչը... այսինքն՝ էդ ինչ մի կոնցեպտուալ նոր ինֆորմացիա պետք է ստանաք, որի արդյունքների հիմքով նոր քննարկեք ու որոշեք: Խմբակցությանը գործելու հնարավորություն տվեք՝ ընդամենը սրա մասին է խոսքը, կամ ասեք՝ զրկում ենք այդ հնարավորությունից»:  

Համազեկուցող Արայիկ Հովհաննիսյանը փորձեց պարզաբանել, թե ընդամենը օրենքում հակասություն է եղել, մի կետով հանրաքվեի նախաձեռնության հնարավորությունը սահմանված էր, որ կարող է նախաձեռնել խմբակցությունը, մի այլ կետով՝ քաղաքապետն ու ավագանու անդամների մեկ երրորդը. հետագայում կարող է մյուս կետում ավելացվել նաեւ խմբակցությունը:

Պատգամավոր Լենա Նազարյանը հայտարարեց, որ այս նախաձեռնությամբ փորձ է արվում ընդդիմությանը զրկել քաղաքական օրակարգ թելադրելու հնարավորությունից ու քաղաքապետին ու նրա կլանին ազատել անցանկալի հարցերից:

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, թե միանում է «Ելք»-ի գործընկերների մտահոգություններին ու հայտարարեց. «Պարո՛ն Տերտերյան, պատերազմ չենք հայտարարում, որ լուրջ քննարկումների կարիք լինի»:

Տպել
2648 դիտում

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին