Գերմանիան դադարեցրել է Թուրքիային զենքի մատակարարումները. Գերմանիայի ԱԳ նախարար

12/09/2017 schedule13:36

Թուրք-գերմանական հարաբերություններում լարվածության ֆոնին Գերմանիան դադարեցրել է գործող համաձայնագրերով Թուրքիային զինամթերքի մատակարարումները, հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելը Handelsblatt պարբերականի կազմակերպած ֆորումի ժամանակ, գրում է ՏԱՍՍ-ը:

«Իրականում մենք ՆԱՏՕ-ի մեր գործընկերոջը զենք մատակարարելու պարտավորություն ունենք, բայց մենք գործնականում գրեթե ամբողջությամբ սառեցրել ենք մատակարարումները»,_ ասել է գերմանացի դիվանագետը:

Նրա խոսքով՝ մատակարարումները շարունակվում են միայն այն ուղղություններով, որտեղ Գերմանիան միջազգային պայմանագրերում է: Դրանցով մատակարարվող ապրանքներն ռազմական բնույթի չեն, հիմնականում բեռնատարներ են:

Անկարա-Բեռլին հարաբերություններում լարվածության վերջին դրսևորումը Թուրքիայի արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարությունն էր, որով կոչ էին անում Թուրքիայի քաղաքացիներին չմեկնել Գերմանիա, իսկ գերմանաբնակ թուրքերին հորդորում էին զգուշանալ ռասիստական և քսենոֆոբ հարձակումներից, սեպտեմբերի 24-ին կայանալիք ընտրություններից առաջ հեռու մնալ քաղաքական քննարկումներից:

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունն ավելի վաղ գրավոր հայտարարություն էր տարածել` նշելով, որ Գերմանիայում քաղաքական մթնոլորտը ծայրահեղ աջերի ազդեցության տակ է և նույնիսկ ռասիստական տրամադրությունների, քանի որ ամբողջ քարոզարշավը հիմնված է հակաթուրքական հռետորաբանության և Եվրամիությանը Թուրքիայի անդամակցությունը թույլ չտալու մասին հայտարարությունների վրա:

Թուրքական արտաքին գերատեսչությունը հավելել էր, որ Գերմանիայի իշխանությունները դիտավորյալ թիրախավորում են թուրքերին՝ օդանավակայաններից սկսած, կամայական հարցաքննություններով, նաև, այսպես կոչված, հրդեհ-հարձակումներով: Անկարան պնդում է, որ թուրքերի նկատմամբ Գերմանիայում խտրական վերաբերմունք կա նրանց քաղաքական դիրքորոշումների պատճառով, և արդյունքում այդ քաղաքացիների դեմ պարբերական հարձակումներ են լինում:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պատասխանել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարությանը. «Թուրքիայի քաղաքացիները կարող են ազատ ճանապարհորդել դեպի Գերմանիա: Մեզ մոտ լրագրողներ չեն կալանավորվում, չեն ձերբակալվում: Մեր երկրում իշխում է օրենքի գերակայությունը, խոսքի ու մտքի ազատությունը»:

Ինչ վերաբերում է զենքի մատակարարումը դադարեցնելուն, այսօր մեկ այլ լուր հայտնի դարձավ, ըստ որի, Թուրքիան արդեն կանխավճար Է մուծել Ռուսաստանին Ս-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերման համար: Այս մասին սեպտեմբերի 12-ին հայտնել Է Hurriyet թերթը՝ անդրադառնալով Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հայտարարությանը՝ Ղազախստան կատարած այցից հետո:

«Մեր բարեկաﬓերն արդեն ստորագրել են S-400-ի վերաբերյալ համաձայնագիրը: Որքան գիտեմ, արդեն նույնիսկ կանխավճար Է մուծվել: Այնուհետեւ կլինի Ռուսաստանից ﬔզ վարկի տրամադրման գործընթացը: Ես եւ (Ռուսաստանի նախագահ Վլադիﬕր) Պուտինը լի ենք վճռականությամբ այս թեմայի հարցում»,- նշել Է նա:

Տպել
2375 դիտում

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ ռեժիմ հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)