Վրաստանի պետհամալսարանների հայ ուսանողների համար վրացերեն-հայերեն զրուցարաններ են տպագրվել

10/09/2017 schedule20:15

Վրաստանի պետական համալսարաններում բարձրագույն կրթություն ստացող էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչների համար տպագրվել է վրացերեն-հայերեն և վրացերեն-ադրբեջաներեն զրուցարաններ, գրում է jnews.ge-ն: 

Նախաձեռնության նպատակն է աջակցել Վրաստանի էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչների համար նախատեսված «1+4» ծրագրին, որը գործում է սկսած 2010-2011 ուս. տարվանից։

Զրուցարանի հեղինակներից, գրքի կազմող Թեա Քամուշաձեն «Ալիք մեդիայի» հետ զրույցում նշել է, որ գրքերն ուղղություն ցույց կտան ուսանողներին առօրյա կյանքում՝ ինչպես գտնել բնակարան, առևտուր անել կամ կրթական թեմաներով զրուցել վրացերենով, զրուցարանն ընդգրկում է ինչպես կենցաղային, այնպես էլ ակադեմիական երկխոսություններ:

«Հետազոտությունները ցույց են տալիս, որ բազմաթիվ խնդիրների պատճառով էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչները՝ հատկապես երիտասարդները, հանրության մեջ ինտեգրվելու խնդիր ունեն, տեղեկատվատական մեկուսացման մեջ են»,-նշված է ծրագրի նախաբանում:

«Մեսաուբրե.ջի» – «Զրուցիր ինձ հետ.ջի» նախաձեռնության հեղինակն է Թբիլիսիի պետական համալսարանի բազմալեզու կրթության ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող Նինո Քամուշաձեն, ծրագիրն իրականացվել է ուսանողական դրամաշնորհի շրջանակներում, ֆինանսավորվել ԹՊՀ-ի կողմից:

Հետագայում, լրացուցիչ ֆինանսավորում ստանալու դեպքում գրքերի հեղինակները նախատեսում են ինտերնետային հարթակ ստեղծել, որտեղ կտեղադրվեն նմանատիպ զրուցարաններ, կլինի նաև դրանց աուդիո տարբերակները:

Տպել
1542 դիտում

Նախագահի հրամանագրով Գնդապետ Աշոտ Բալասանյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում

ՀՀ նախագահի հրամանագրով գնդապետ Արմեն Գյոզալյանը պարգևատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով

Ավտովթար է տեղի ունեցել Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին. տուժածները հոսպիտալացվել են Իջևանի բժշկական կենտրոն

Առաջնագծի որոշ ուղղություններում Արդբեջանի զինված ուժերը ջանադրաբար ստեղծում են ահաբեկչական խմբավորումների բազաներ. ՊԲ

Ադրբեջանում կրկին խուճապային տրամադրություններ են. Կարեն Հովհաննիսյան

Հակառակորդի խորքում տեղակայված կրակակետերը լռեցվել են. ՊԲ

Խախտվում է մարդու բժշկական օգնություն ստանալու իրավունքը. ԱՆ-ն կոչ է անում դատապարտել բժշկական կենտրոնների թիրախավորումը

Կառավարությունը բոլոր միջոցները կկենտրոնացնի Արցախում վնասները վերականգնելու համար․ Ղուլարյան

ՊԵԿ նախագահը զարմանալի տեղեկություն է հայտնել վարչապետին

Քննչական կոմիտեի ծառայողներից զինվորագրվել է 180 կամավորական

Ադրբեջանական տեղեկությունները մեր կորուստների մասին կեղծ են. Արծրուն Հովհաննիսյան

Արցախում կյանքը սպանելու Ադրբեջանի փորձերը ձախողվելու են, կազմակերպիչները ենթարկվելու են պատասխանատվության. ԱԳՆ

Թուրքական «Բայրաքթարները» Հայաստանի սահմանի մոտ ամեն օր հետախուզական թռիչքների են դուրս գալիս (տեսանյութ)

Ադրբեջանը Թուրքիայի անմիջական աջակցությամբ շարունակում է իր ցեղասպան քաղաքականությունը արցախահայության դեմ. վարչապետ

Շուշիի հրթիռակոծությունից ԱՀ ԱԻ պետական ծառայության 3 փրկարար վիրավորում է ստացել

Կորոնավիրուսից մահացել է ԱԺ նախկին պատգամավոր, փաստաբան Վարդան Զուռնաչյանը

ԱՀ ԶՈՒ զորահավաքի միջոցով համալրած անձնակազմի դրամական ապահովության գումարների վճարումները կիրականացվեն նոյեմբերի 10-ից

Ալիևը հայտարարել է, որ պատրաստ է առանց նախապայմանների Մոսկվայում բանակցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ. Ինտերֆաքս

Ադրբեջանական թիրախավորված հարձակումից հետո (տեսանյութ)

Մահացել է Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախկին նախագահ Դավիթ Ավետիսյանը