ԱԻՆ-ի մեքենաններն ափսոսում են մտցնել Բյուրականի անտառ. բենզին չկա, ջուր չկա (լուսանկարներ)

07/09/2017 schedule11:40

Սեպտեմբերի 6-ի՝ ժամը 17.30-ի դրությամբ ՀՀ Արագածոտնի մարզում՝ Բյուրականի մոտակա բուսածածկ տարածքում բռնկված հրդեհի մարման աշխատանքները շարունակվում են: Տեղում գործում է հրդեհաշիջման շտաբ, որը ղեկավարում է ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն Մուշեղ Ղազարյանը: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ պաշտոնական կայքից: Ըստ ԱԻՆ-ի, տարածքում առկա են թե կրակի, թե ծխացող օջախներ: Աշխատանքներ են տարվում հրդեհի օջախների մեկուսացման եւ մարման ուղղությամբ, իսկ մերձակա բնակավայրերին վտանգ չի սպառնում:

Մինչ ԱԻՆ-ը վստահեցնում է, որ աշխատանքներ են տարվում, Բյուրականի բնակիչները, ֆեյսբուքյան բազմաթիվ օգտատեր գրառումներ են կատարում այն մասին, որ իրավիճակը գնալով ավելի է վատանում:

Աշտարակի Սուրբ Մարիանե եկեղեցու հոգեւորական Խաչիկ Վարդանյանը ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում գրել է, որ Բյուրականի անտառներից մոխիր է մնում միայն: «Բենզին չկա, ջուր չկա, բահ չկա: Ընդհանրապես ոչ մի բան չկա, վերադասի մակարդակով սրտացավություն չկա, շարքայինն ինչ կարող է անի: Երեւանի ու շրջակայքի թթվածինն է վերանում»,- գրել է Վարդանյանը:

Հեռուստահաղորդավարուհի Գոհար Հայրապետյանն էլ կոչ է անում կամավորների միջոցով օգնել հրդեհաշիջման աշխատանքներին: «Ես հավատում եմ, որ գեղ կանգնի, գերան կկոտրի։ Էս պահին առարկայական, գործնական կամավորների ջոկատ է պետք Բյուրականի մոխրացող անտառները փրկելու համար։ Ո՞վ է գալիս Բյուրական: Ժամը 3- ին Կոնսերվատորիայի դիմացից շարժվում ենք»,- գրել է Հայրապետյանը:

Երեկ երեկոյան էլ Բյուրականի բնակիչ Աննա Հովհաննիսյանն է անդրադարձել այս խնդրին: «Լուրերը միայն հաղորդում են, թե ինչպես են սրտացավ ԱԻՆ-ին աշխատակազմը եւ մի քանի այլ «PR»-ի կարիք ունեցող մարդիկ «անձնազոհ» պայքարում կրակի դեմ եւ որ վառվել է շուրջ 70 հա տարածք:

Իրական պատկերը հետեւյալն է. ԱԻՆ-ի աշխատակազմը եւ մեքենաները կանգնած են փողոցում, ոմանք հանգստանում են՝ քնելով մեքենաների տակ... եւ սպասում են, թե երբ է կրակը մոտենալու ասֆալտին՝ օպերատիվ հանգցնելու համար: Արդեն այրվել է 500 հա եւ ավելի տարածք՝ եղեւնու եւ կաղնու անտառ»,- գրել է Աննա Հովհաննիսյանը եւ իր էջում լուսանկարներ է հրապարակել այրվող անտառից:

«Նկարները րոպեներ առաջ ենք արել անտառից, որտեղ կարող եք տեսնել եւ՛ վառվող անտառը, եւ՛ փրկարար մեքենաների շարասյունը՝ ապահով ճանփեզրին կանգնած: Մնաց մի քանի հեկտար, մի 2 օր էլ, որ դիմանաք անտառն ամբողջությամբ կմոխրանա, դուք էլ հանգիստ կգնաք տուն հարգելի փրկարարներ եւ պատասխանատու կառույցներ: Հ.Գ. Վառված անտառի տարածքում հանք ունենալն էլ հեշտ չի լինելու...»,- եզրափակել է Հովհաննիսյանը:

Բյուրականի դպրոցի ուսուցչուհի Հասմիկ Թորոսյանն էլ armtimes.com-ի հետ զրույցում ասաց, որ կրակը դեռ մարված չի, ավելի է ակտիվանում: «Երեկ քամի է եղել, որը նպաստում է հրդեհի ակտիվացմանը: Բյուրականի անտառը շատ մեծ նշանակություն ունի հենց գյուղացիների համար, բացի այն, որ Հայաստանի էկոհամակարգի համար մեծ նշանակություն ունի: Եթե Խոսրովի արգելոցում չկային արահետներ, այստեղ գյուղացիներն արոտավայրեր ունեն, խոտհարկերն են, մենք հեշտությամբ խոտը տեղափոխում էին գյուղ: Ուզում եմ ասել, որ մեքենաները պետք է մտնեն խորքերը, ափսոսում են ինչ-որ: Ժողովուրդն ասում է, որ ափսոսում են մեքենաները մտցնեն, ասում են՝ կփչանան»,- ասաց Հասմիկ Թորոսյանը: Անդրադառնալով այն հայտարարություններին, թե ԱԻՆ-ի տեխնիկաների համար վառելիք չկա, ջուր չկա, դպրոցում ուսուցչուհին ասաց. «Եղել են այդպիսի դեպքեր, անձամբ ես դեպքի վայրում չեմ եղել, բայց գյուղացիներն ասում են, որ տրտնջում են, ասում են, որ վառելիքը պակաս է, ջուրը չկա, մեքենանները ԱԻՆ-ի»,- նշեց նա:

Փորձեցինք պարզաբանում ստանալ նաեւ ԱԻՆ-ի լրատվականից, սակայն մեր հեռախոսազանգերին պատասխանող չկար:

Տպել
3653 դիտում

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա