Ադրբեջան արտահանելու արգելքից հետո Իսրայելը ներկայացրել է նոր Orbiter 1K անօդաչուները

07/09/2017 schedule10:18

Իսրայելական Aeronautics Defence Systems ընկերությունը Լեհաստանի Կելցե քաղաքում սեպտեմբերի 5-ից մեկնարկած MSPO 2017 ռազմարդյունաբերական արտադրանքի ցուցահանդեսին ներկայացրել է նոր մարտական Orbiter 1K անօդաչու թռչող սարքը, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները: 

Սա տեղի է ունենում անմիջապես այն բանից հետո, երբ Իսրայելի պաշտպանության նախարարությունն արգելեց Aeronautics Defense Systems ընկերությանը 20 միլիոն դոլարի անօդաչու թռչող սարքեր մատակարարել Ադրբեջանին՝ դադարեցնելով դեպի Ադրբեջան արտահանումների արտոնագիրը: 

Ցուցահանդեսին ներկա ընկերության ներկայացուցիչները հայտարարել են, որ մտադիր չեն որևէ մեկնաբանություն տալ այս հարցի առնչությամբ: «Մենք կարող ենք միայն ասել, որ Իսրայելի պաշտպանության նախարարությունը հետաքննությունն է իրականացնում և արտահանման ժամանակավոր կասեցումը բացառապես տեխնիկական հարց է», նշել է ընկերության ներկայացուցիչը:

Պաշտոնական այցով Լեհաստանում գտնվող Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը որպես դիտորդ մասնակցում է MSPO 2017 ցուցահանդեսին: Եվ այս ֆոնին ադրբեջանական կայքերը գրում են, թե մոտակա ժամանակում Ադրբեջանը կկարողանա գնել նոր ներկայացված Orbiter 1K անօդաչուներից: 

Հիշեցնենք, որ իսրայելական ընկերության և Ադրբեջանի միջև սկանդալային հետաքննությունը սկսվել է, երբ Aeronautics Defence System ընկերության ներկայացուցիչները իրենց արտադրած Orbiter 1K հարվածային անօդաչու սարքերը Ադրբեջանին վաճառելու նպատակով համաձայնել են դրանց փորձարկում իրականացնել մարտական պայմաններում՝ հայկական դիրքերի ուղղությամբ: Դրա հետեւանքով երկու հայ զինծառայող է վիրավորվել, ինչից հետո Իսրայելի պաշտպանության նախարարության արտահանման վերահսկման գործակալությունը խելամտորեն չեղյալ է հայտարարել Orbiter 1K-ի արտահանման թույլտվությունը, գրում են իսրայելական կայքերը: 

 

Տպել
1967 դիտում

Կոստանյանը ՀՀ-ում նորանշանակ ՄԱԿ մշտական համակարգողին է ներկայացրել բռնի տեղահանվածներին առնչվող հումանիտար հարցերը

Պենտագոնի ղեկավարն առաջին հեռախոսազրույցն է ունեցել Չինաստանի պաշտպանության նոր նախարարի հետ

ՀՀ նախագահն ու «Մոդեքս»-ի տնօրենը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել համագործակցությունը

Դուբայում հորդառատ անձրևները չեն դադարում․ հեղեղվել են ճանապարհներ ու մետրոներ (լուսանկարներ)

Գևորգ Պապոյանն ու Ռայմունդ Յելեն սննդի արդյունաբերության ոլորտում հետագա համագործակցության վերաբերյալ մտքեր են փոխանակել

Պռոշյան գյուղի Չաուշի խճուղում պայթեցման աշխատանքներ կիրականացվեն․ մայրուղին փակ կլինի

Մեկ դար անց եզդիների նահատակությունը կրկնությունն է հայերի՝ 1915 թվականի նահատակության․ Ֆրանսիայի դեսպան

Աշխատավարձերի մասին խեղաթյուրված տվյալներ ներկայացնելով ՍՊԸ-ն պետությունից շուրջ 50 մլն դրամի հարկ է թաքցրել

Արայիկ Հարությունյանը ներկայացրել է հաղորդակցության նոր ճարտարապետության հիմքում դրված առաջնահերթություններն ու ծրագրերը

Հայկավան-Բամբակաշատ ճանապարհին մեքենաներ են բախվել․ տուժածները հոսպիտալացվել են

Ադրբեջանը խախտում է հայ գերիների կեցության միջազգայնորեն սահմանված նորմերը․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Իրանը դեմ է տարածաշրջանում լարվածության հնարավոր աճին և միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությանը․ Սոբհանի

Արարատ Միրզոյանը կմեկնի Սաուդյան Արաբիա․ ինչ հանդիպումներ են նախատեսված

ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին

Չփորձել Հայաստանը ներքաշել աշխարհաքաղաքական հակամարտությունների մեջ․ ՀՀ-ում Իրանի դեսպան

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 16-ին

Աբովյանում առերևույթ զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքի նախաքննությունը, կալանավորված 4 անձի մասով, ավարտվել է

Կարող է կոպիտ բան ասեմ, բայց ուզում ենք՝ ոստիկանի երեխան ծնողին ասի՝ իսկ ինչո՞ւ աշխատավարձդ կրկնակի բարձր չէ. Փաշինյան

Մոռացել եք՝ ումից եք սերում, ով է Քոչարյանը, «շունը հաչա, քամին փչի, էլի»․ Ավինյանը՝ ավագանու ընդդիմադիր անդամներին

Ինչ վիճակում են «Ուրալ»-ի վթարից տուժած զինծառայողները․ մանրամասներ

Առողջապահության նախարարության երեխաների առողջության պահպանման բաժնի պետը հրավիրվել է հարցաքննության

Իրանի նախագահը սպառնում է «սարսափելի պատասխան տալ» երկրի շահերին հակասող ցանկացած գործողության

9-ամյա երեխան պատշգամբում խաղալիս քարեր է նետել՝ վնասելով բակում կայանված 2 ավտոմեքենա

Իսրայելը մտադիր է «ցավոտ ազդանշան» ուղարկել Իրանին

Մամուլից եմ ծանոթացել․ Ավանեսյանը՝ նախարարությունում խուզարկությունների մասին

Հունվարին միջին ամսական աշխատավարձը կազմել է 267 հազար դրամ. Թունյան

Քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի «յաշիկը» երթևեկում է հանդիպակաց գոտով

Ինչ-որ փուլում համալսարանները իրենք են ցանկանալու այդ միջավայրում հայտնվել․ Ավինյանը՝ Ակադեմիական քաղաքի մասին

Ջերմուկը նոր «Եղնիկ» կունենա. ապամոնտաժվում է խորհրդային տարիներից մնացածը խորհրդանիշը

ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորմանը հետևել են Պապիկյանն ու Ասրյանը

Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարության նշաններ դնելու փորձերն անլուրջ են և ցինիկ․ Եղիշե Կիրակոսյան

Շտապ անհրաժեշտ է երկրորդ բացասական կարգի արյուն. Արյան բանկ

Այն, ինչ Ալիևն անվանում է «հայրենական պատերազմ», բերել է Լեռնային Ղարաբաղի լիակատար էթնիկ զտման. Պիեռ դ՛Արժան

Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը

Եղանակը զգալի կտաքանա, սակայն անձրևի տեսքով տեղումները կվերադառնան 2 օրից

Հայտնի է՝ որ ԲԿ-ում է խուզարկություն իրականացվում․ ինչ իրավիճակ է այնտեղ

Բաքուն ոչինչ չի արել հայերի անվտանգ վերադարձը Ղարաբաղ ապահովելու համար. Կիրակոսյանը՝ ՄԱԿ-ի դատարանում

Որտե՞ղ եք տեսել հիմնարկի աշխատակից, որը հավանում է իր տնօրենին ստահակ անվանողի գրառումը. Բեգոյան

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց օգոստոսի 3-ը եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելու նախագիծը

Կանխամտածված մոտեցում էր, քաղաքական գաղափար կա․ Ասլանյանը՝ իր հետ կատարվածի մասին