Կրքերն ԱԺ-ի բուֆետի շուրջ չեն դադարում. ՀՏ Հայկոյից բացի օբյեկտը հետաքրքրում է եւս 5 հոգու

Ազգային ժողովի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունն արձագանքելով armtimes.com-ի «ԱԺ-ի բուֆետը կռվախնձոր՝ ռեփերի եւ հրուշակագործի միջեւ. ի՞նչ կապ ունի Արա Բաբլոյանը» վերտառությամբ հոդվածին, պարզաբանել են կառույցի բուֆետի շուրջ բարձրացած աղմուկը: Մասնավորապես, տեղեկացրել էինք, որ ԱԺ բուֆետը շուտով կառավարվելու է նոր ՍՊԸ-ի կողմից, իսկ ներկա ՍՊԸ-ի տնօրեն Էդիկ Գրիգորյանն armtimes.com-ի հետ հարցազրույցում ասել էր, որ Ազգային ժողովի ղեկավարությունը ցանկանում է մրցույթ անցկացնել:

ԱԺ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը armtimes.com-ին տեղեկացրեց, որ այս պահին մրցույթ անցկացնելու մտադրություն չկա, հստակեցվում են միայն մրցույթի անցկացման կանոնները:

«Բուֆետ, սննդի, հիգիենայի եւ այդ բոլոր ծառայությունների մասով անհրաժեշտություն կա կատարելու հսկայական բարելավումներ: Մասնավորապես, ուսումնասիրելով աշխատակիցների կարծիքները՝ եկանք այն համոզմանը, որ փոփոխություններ պետք է կատարենք եւ բուֆետում, եւ զուգարաններում: Այդ բարեփոխումների շրջանակներում ստեղծեցինք մրցութային պայմաններն ուսումնասիրող եւ սահմանող հանձնաժողով, որը ուսումնասիրությունների արդյունքում պետք է տա մրցութային այնպիսի կանոններ, որի բավարարման դեպքում մենք կունենանք սպասարկման լավագույն որակը: Կարող եմ ասել, որ այս պահին մրցույթ հայտարարված չէ, հստակեցվում են մրցույթի պայմանները: Երբ կունենանք մրցույթի վերջնական պայմաններն այդ ժամանակ նոր կհայտարարվի մրցույթ, որին կարող են մասնակցել բոլորը»,- armtimes.com-ի հետ զրույցում ասաց Բաբայանը:

Այս պահին Ազգային ժողովի բուֆետի աշխատանքները կառավարում է «Ազգային սնունդ»» ՍՊԸ-ն, որի ղեկավարի խոսքով`նախկինում մրցույթ չի անցկացվել, այլ ԱԺ նախկին նախագահի հանձնարարականով հարցը կարգավորել են բանակցային ճանապարհով: Այս մասին Արսեն Բաբայանն ասաց.

«Նախկինում որոշակի ուսումնասիրությունների, քննարկումների արդյունքում եկել են այն եզրահանգմանը, որ ներկայիս ընկերությունը կարող է իրականացնել բուֆետի կազմակերպման աշխատանքները: Անցնելով որոշակի ժամանակ եւ ուսումնասիրելով աշխատակիցների կարծիքները՝ եկել ենք այն համոզմանը, որ անհրաժեշտ է կատարել որոշակի դրական փոփոխություններ»,- ասաց նա եւ ավելացրեց, որ ԱԺ աշխատակիցների կողմից դժգոհություններ կան բուֆետի սննդի եւ մաքրության հետ կապված:

Բաբայանն անդրադառնալով նաեւ երգիչ ՀՏ Հայկոյին պատկանող ընկերության կողմից բուֆետի կառավարման տեղեկություններին՝ նշեց, որ երգչից բացի եւս 5 ընկերության սեփականատեր եկել, եւ ուսումնասիրել են բուֆետի տարածքը, սակայն դա չի նշանակում, որ նրանցից որեւէ մեկն է ղեկավարելու:

«ՀՏ Հայկոյից բացի սպասարկման ոլորտի 4-5 ընկերություններ եկել, եւ որոշակի ուսումնասիրություններ են կատարել, որովհետեւ մինչեւ մրցույթին մասնակցելը որպես բիզնեսմեն պետք է ուսումնասիրեն: Բնականաբար՝ հիգիենիկ վիճակները պետք է ուսումնասիրեն, թե դա ինչպես պետք է շտկեն, պետք է հասկանան, թե տարածքում ինչպիսի օդափոխման համակարգ պետք է լինի, ինչպիսի վառարաններ պետք է լինի»,-եզրափակեց Բաբայանը:

Տպել
8273 դիտում

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն