ԱԺ-ի բուֆետը կռվախնձոր՝ ռեփերի եւ հրուշակագործի միջեւ. ի՞նչ կապ ունի Արա Բաբլոյանը

Ազգային ժողովի բուֆետի կառավարումը դարձել է կռվախնձոր: Մամուլն այսօր գրել էր, որ բուֆետի վրա աչք է դրել երգիչ ՀՏ Հայկոն եւ ամենայն լրջությամբ է տրամադրված՝ գործը ձեռքից բաց չթողնելու համար: Պարզվում է, որ ոչ միայն Հայկոն, այլ նաեւ «Ազգային սնունդ» ՍՊԸ-ի տնօրեն Էդիկ Գրիգորյանը, ով մի քանի տարի է արդեն կառավարում է բուֆետի աշխատանքները, եւս ատամներով այս գործը պահելու անհագ ցանկություն ունի:

Armtimes.com-ի հետ զրույցում Գրիգորյանը նշեց, որ առաջին անգամ ԱԺ-ի բուֆետի կառավարման համար մրցույթ է հայտարարվել, որն այս տարիների ընթացքում երբեք չի անցկացվել:

«Այդպիսի բան չկա, որ ինձ ասեն, թե դադարեցրու բուֆետի կառավարումը: Ես ուրբաթ, թե հինգշաբթի օրը միայն տեղեկացա, որ մրցույթ է հայտարարված: Իրանց իրավունքն է, եթե չէին հավանում իմ աշխատանքը, կարող էին կանչել եւ ասել: Ես 24 ժամ աշխատում եմ, քուն չունեմ: Ես դեռ չգիտեմ մրցույթը երբ է կայանալու, բայց ես էլ եմ մասնակցելու: Երեկ մի հոգի էլ էր եկել, դերասան է, երգիչ է...ես այդ տղային չեմ ճանաչում, բայց թող ամեն մարդ իրա գործով զբաղվի»,- մեր զրույցում ասաց Գրիգորյանը եւ տեղեկացրեց, որ ինքը պրոֆեսիոնալ հրուշակագործ է:

Վերջինիս խոսքով՝ նա այս աշխատանքները միշտ իրականացրել է Ազգային ժողովի նախագահների հրավերով:

«Ես երեք տարի է, որ կառավարում եմ բուֆետը, բայց ինձ միշտ կանչել են: Գալուստ Սահակյանն է կանչել: Գրիգորիչն աշխատակազմի ղեկավարին ասել էր, իրենք էլ կանչեց, որ աշխատեմ: Միայն նա չէ, Գեղամյանը, Արթուր Բաղդասարյանը....Ես միշտ էլ այստեղ ընդհատումներով աշխատել եմ»,- պարզաբանեց ընկերության տնօրենը:

Armtimes.com-ի այն հարցադրումը, թե գուցե Ազգային ժողովի ներկայիս նախագահի՝ Արա Բաբլոյանի սրտով չէ, որ վերջինս իրականացնի այդ աշխատանքը, քանի որ նախկինում Գրիգորյանին, ըստ իր խոսքի՝ միշտ նախագահներն են «դաբրո» տվել: Այս հարցին «Ազգային սնունդ» ՍՊԸ-ի տնօրենը խուսափողական պատասխան տվեց: Իր եւ Բաբլոյանի հարաբերությունների մասին մեկ բառ անգամ չարտասանելով, ԱԺ նախագահին ներկայացրեց միայն որպես լավագույն բժշկի:

«Եթե մարդիկ են փոխվում, երեւի պահանջներն էլ է փոխվում, չգիտեմ ինչ է կատարվում: Ինձ ոչ կանչել է, ոչ հետս խոսել է: Մինչ այս՝ մրցույթ չի եղել, Ազգային ժողով նախագահները ինձ կանչել են, աշխատել եմ: Հիմա թղթերը տվել ենք աշխատակազմի ղեկավարի օգնականին»,- ասաց Էդիկ Գրիգորյանը:

Վերջինս նաեւ ավելացրեց, որ այս աշխատանքով չի կարողանում շահույթ ապահովել:

«Շահույթ չկա, ինձանից առաջ 4 հոգի եկել են, բայց մեկ տարի էլ չեն դիմացել: Հիմա, որ ես էլ թողնեմ, գնամ՝ էդ տղեն կգա, իր կաշվի վրա կզգա, որ սա իր տեղը չէ»,- եզրափակեց տնօրենը:

Տպել
8365 դիտում

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ