ԵԱՏՄ-ն դրական է ազդել արտահանման ծավալների վրա. հատկապես դեպի Գաբոն

06/09/2017 schedule10:15

Եվրասիական ինտեգրումն օգնել է Հայաստանին ավելացնել արտահանումն ու փոխգործակցությունն արտաքին շուկաների հետ։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման ու բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը և հավելել, թե չնայած դեռ շատ անելիքներ կան, բայց ընդհանուր միտումները դրական են:

Պարզ թվերի արտահայտությամբ՝ Գաբրիելյանի դիտարկումը ճիշտ է, որովհետև եթե համեմատենք Հայաստանից արտահանման ծավալները 2014 թվականին՝ երբ Հայաստանը դեռ նոր-նոր էր փորձում անդամակցել Մաքսային միությանը՝ ներկայիս ԵԱՏՄ-ին, և անցյալ տարվա՝ 2016 թվականի ցուցանիշները, ապա ամեն ինչ կստացվի հենց Գաբրիելյանի ասածի պես: Որովհետև 2014 թվականին Հայաստանից արտահանումը կազմել է 1 միլիարդ 519 մլն դոլար, իսկ 2016-ին՝ 1 միլիարդ 783 միլիոն: Բայց ուշադրությունը կենտրոնացնեն երկու նուրբ ակնարկների վրա. առաջինն այն է, որ Վաչե Գաբրիելյանը խոսում է առհասարակ՝ դեպի արտաքին շուկաներ արտահանման ու փոխգործակցության հետ: Ու այս առումով, թե ԵԱՏՄ-ին անդամակցությունն ինչքանով է նպաստել, օրինակ դեպի Արաբական Միացյալ Էմիրությունն արտահանման ծավալների՝ նախորդ տարվա համեմատությամբ մոտ երեք անգամ, կամ դեպի Գաբոն՝ ավելի քան 56 անգամ աճին, այնքան էլ պարզ չէ: Մյուսը՝ չի կարելի չգնահատել Վաչե Գաբրիելյանի չափազանց զգուշավորությունը. Նա չի ասում ԵԱՏՄ-ին անդամակցությունը միանշանակ դրական է, կամ հակառակը՝ այլ ասում է խիստ նուրբ ու չեզոք՝ «միտումներ կան». ընդամենը միտումներ:

Հիմա այս հարցին նայենք ոչ թե բացարձակ թվերի տեսանկյունից, այլ դրա որակական կողմից: Մասնավորապես՝ ՊԵԿ-ի կողմից հրապարակվող մաքսային վիճակագրության մեջ արտահանման կառուցվածքին անգամ հպանցիկ նայելով պարզ կդառնա, որ օրինակ այս տարվա առաջին վեց ամիսներին Հայաստանից իրոք, արտահանումը ավելացել է, բայց թե այդ աճից որքան մասն է ԵԱՏՄ-ին անդամակցությամբ պայմանավորված, մեղմ ասած՝ չի կարելի վստահ ասել:

Օրինակ՝ այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանից արտահանվող ապրանքների ամենահզոր աճն ապահովել է հանքարդյունաբերությունը: Գունավոր մետաղների հանքաքարերի արտահանումն աճել է 95 միլիոն դոլարով, հասնելով 260 միլիոն դոլարի: Բայց հաշվի առնելով, որ հանքարդյունաբերական արտադրանքի արտահանման հիմնական ուղղությունները Եվրոպան ու Չինաստանն են, առնվազն տարակուսանք է առաջանում, թե ԵԱՏՄ-ն այստեղ ի՞նչ կապ ունի: Այնուհետև՝ 24 միլիոն դոլարով աճել է սպիրտային խմիչքների, ավելի կոնկրետ՝ կոնյակի արտահանումը: Այստեղ ԵԱՏՄ նոր ռեժիմներն ու կարգերը ոչ մի փոփոխություն չեն բերել՝ կոնյակը ինչ կարգերով որ նախկինում էր ուղևորվում օրինակ Ռուսաստան, այնպես էլ հիմա: Իսկ այդ աճի համար գործ ունենք ընդամենը կորցրած դիրքերը վերականգնելու եւ նոր շուկաներ գտնելու հետ:

Ինչ խոսք՝ ավելացել է Հայաստանից դեպի ռուսական շուկաներ լոլիկի, թեթև արդյունաբերության արտադրանքների արտահանումը: Լոլիկի և թեթև արդյունաբերության արտադրանքի՝ հագուստի պատմությունը բոլորս էլ լավ ենք հիշում, այդ թվում նաև ռուսները: Ու բոլորը հիշում են հատկապես, թե ինչպես էին թուրքական լոլիկները, հագուստն ու կոշկեղենը գալիս Հայաստան ու այստեղ երկար չսպասելով, շտապում ուղևորվել դեպի Ռուսաստան, որտեղ իրենց ավելի շատ ու անհամբեր էին սպասում: Իսկ որ որոշ հայ «շուստրի» գործարարներ կարողացան այդ ամբողջ «լոլիկ» օպերացիան հաջողությամբ իրականացնել ու մի երկու կոպեկ փող աշխատել՝ ձեռքի հետ արտահանման վիճակագրությունը «թարմացնելով», դրա համար էլ, իհարկե, «շնորհակալ» պետք է լինենք թուրք զինվորականներին, ովքեր խոցեցին ռուսական ռազմական ինքնաթիռը: Թե չէ դժվար թե մեր՝ ԵԱՏՄ-ին միանալը ռուս-թուրքական հարաբերություններում լուրջ դերակատարություն ունեցած լինի:

Իսկ թեև դա շատ դժվար է, ու հաշվարկելու առումով՝ շատ բարդ, բայց միգուցե արժեր նաև հասկանա՞լ, թե նույն ԵԱՏՄ-ին անդամակցությունից որքա՞ն և ինչպե՞ս է տուժել նույն արտահանման ոլորտը, եթե չասենք ամբողջ տնտեսությունը, կամ թեկուզ ակնարկել բացասական միտումների մասի՞ն: Թե՞ ԵԱՏՄ-ի մասին խոսելիս, ինչպես հանգուցյալի դեպքում՝ կամ լավը, կամ ոչինչ...

Տպել
2509 դիտում

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից